Երկրաշարժ

Ֆիլիպիններում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

23
(Թարմացված է 13:17 29.10.2019)
ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության տվյալներով` Ֆիլիպինների երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ և 43 վիրավոր:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ֆիլիպիններում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 05:04-ին (Գրինվիչի ժամանակով` 01:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 06.830 և արևելյան երկայնության 125.120 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ, Դավաո քաղաքից 61 կմ հարավ-արևմուտք), օջախի 15 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

ՌԻԱ Նովոստիի տվյալներով` լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ և 43 վիրավոր:

23
թեգերը:
Ավերածություններ, Վիրավոր, Զոհ, Երկրաշարժ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1995)
Ըստ թեմայի
Փորձել է նետվել Կիևյան կամրջից. 49–ամյա քաղաքացին ոչ սթափ վիճակում էր
Երևանում բացահայտվել է 14 տարի առաջ կատարված դաժան սպանությունը
Ողբերգական վրաերթ Երևանում. երիտասարդը տեղում մահացել է