Իգոր Կոնաշենկով, Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր

Ռուսաստանի ՊՆ-ն վստահ չէ, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին իսկապես ոչնչացվել է

54
(Թարմացված է 10:17 28.10.2019)
Գործակալությունը հայտնել է, որ անցած շաբաթ և մի քանի օր առաջ ԱՄՆ-ի ինքնաթիռները կամ կոալիցիոն ուժերը օդային հարվածներ չեն հասցրել սիրիական Իդլիբ նահանգին:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը չի հաստատել արգելված ԻՊ ահաբեկչական կազմակերպության առաջնորդին` (մի շարք երկրներում արգելված) Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու ամերիկյան գործողության վերաբերյալ տեղեկությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Պաշտպանության նախարարությունը չունի հավաստի տեղեկատվություն Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող «Իդլիբ» դեսկալացիայի գոտում ԱՄՆ-ի զինված ուժերի գործողությունների` «ԻՊ նախկին առաջնորդ» Աբու Բաքր ալ-Բաղդադիի «հերթական ոչնչացման» մասին»», - ասել է Կոնաշենկովը:

Գործակալությունը հայտնել է, որ անցած շաբաթ և մի քանի օր առաջ ԱՄՆ-ի ինքնաթիռները կամ կոալիցիոն ուժերը օդային հարվածներ չեն հասցրել սիրիական Իդլիբ նահանգին:

Աբու Բաքր ալ Բաղդադիին չեզոքացնելու հատուկ գործողության ընթացքում մահացել են նրա 2 կանայք

Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է Ռուսաստանի ներգրավվածությունը Սիրիայի տարածքով ամերիկյան ինքնաթիռների անցմանը աջակցելու հարցում, ինչպես նախկինում նշել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Բաղդադի ոչնչացման մասին հաղորդումները սկսեցին տարածվել հոկտեմբերի 27-ի առավոտյան` ամերիկյան աղբյուրներից: Ավելի ուշ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ պաշտոնական հաստատմամբ:

54
թեգերը:
Ռուսաստան, Դոնալդ Թրամփ, Թուրքիա, Սիրիա
Ըստ թեմայի
Սիրիական պարեկ. ռուս զինվորները հսկողության տակ են վերցրել Թուրքիայի հետ սահմանի տարածքը
Գրիգորյան․ «Նուբար Օզանյան» հայկական գումարտակն իրականում քրդական նախագիծ է
Օտար նախագիծ․ ի՞նչ է իրենից ներկայացնում Սիրիայի «Հայկական գումարտակը»
Սիրիահայերը կարող են հանգիստ քնել. արևելագետը` Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին