Ռուբիկ–կուբիկ

«Ռուբիկ-կուբիկի» ևս մի տարբերակ կստեղծվի. ի՞նչ տեսք կունենա նոր գլուխկոտրուկը

142
(Թարմացված է 21:13 24.10.2019)
Mijia Rubik’s Cube կոչվող սարքը բացարձակապես նման չի լինի մեր իմացած գլուխկոտրուկին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Xiaomi ընկերությունը գումար է հավաքում Mijia Rubik’s Cube անվանումով սարք թողարկելու համար, որն իրական «Ռուբիկ-կուբիկին» նման է միայն նրանով, որ խորանարդաձև է։ Այս մասին հայտնում է mydrivers-ը։

Այ քեզ բան․ հավելվածը «գտնում» է կատարակտը, իսկ տեխնոհսկաները զարմացնում են երկրպագուներին

Սարքն ամբողջությամբ սպիտակ է լինելու և չի ունենալու պտտվող մասեր։ Կարելի է ասել, որ սա երկարացման լարով անջատիչ է, որի չորս կողմում ստանդարտ չինական վարդակներ են, իսկ դիմային մասում՝ USB–ի երեք անցք, որոնք նախատեսված են լիցքավորման համար։

Սինգապուրում թռչող տաքսու հրապարակային թռիչքը կկայանա մոտակա ամիսներին

Սարքը գնահատվում է 9 դոլար։ Այս պահի դրությամբ հավաքվել է նախատեսված գումարի 300 տոկոսը: Այս ցուցանիշը գրանցվել է դրամահավաքի մեկնարկից ընդամենը 1,5 ժամ հետո։

Թե երբ կմեկնարկի ապրանքի վաճառքը, դեռ հայտնի չէ։

Խելացի ժամացույցը մարդու կյանք է փրկել

142
թեգերը:
Xiaomi ընկերություն, գլուխկոտրուկ, Ռուբիկ–կուբիկ, Խաղ
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (170)
Ըստ թեմայի
Մատնաչափիկ խաղալիքը. խաղային ապարատն արդեն կարելի է գրպանում պահել. տեսանյութ
Ռուսական ընկերությունը iPhone–ն այնպես է ձևափոխել, որ գինը հասել է 15 մլն դրամի. լուսանկար
Սարսափելի՞, թե՞ զվարճալի սմարթֆոն. պատյանը մարդու մաշկի է նման. տեսանյութ
Թղթե ինքնաթիռը հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնի միջոցով. տեսանյութ
Պոմիդոր

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգ է Հայաստանից Ռուսաստան վարակված լոլիկի մատակարարման փաստով

215
Գերատեսչությունում նշել են, որ ստիպված են սահմանափակումներ մտցնել՝ լոլիկի վրա կրկին վարակ հայտնաբերելու դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. «Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է, քանի որ Հայաստանից Ռուսաստան մատակարարված լոլիկների վրա վտանգավոր վիրուսային հիվանդություն՝ PepMV է հայտնաբերվել։ Տեղեկությունը նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

«Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ տեսակապի միջոցով բանակցություններ է անցկացրել ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանի հետ։

«Ծառայությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստանի տարածք ներմուծված լոլիկների խմբաքանակի մեջ Pepino mosaic virus վարակի հայտնաբերելու կապակցությամբ։ Ավելի վաղ հայ գործընկերներին այդ հիվանդության հայտնաբերման վերաբերյալ ծանուցում է ուղարկվել», - նշած է հաղորդագրության մեջ։

Ծառայությունը խնդրել է հայկական կողմից խստացնել Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի վերահսկողությունը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ կարանտինի ենթակա ապրանքների վրա վիրուսի հայտնաբերման կրկնության դեպքում «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Հայաստանից եկող կարանտինի ենթակա մթերքների ներկրման նկատմամբ։

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է երշիկեղենի խմբաքանակը ներկրել Հայաստան

«Ռոսսելխոզնադզորն» առաջարկել է առաջիկայում երկու երկրներում գործող ֆիտոսանիտարական վերահսկողության ոլորտի տեղեկատվական համակարգերի ինտեգրման հարցերով բանակցություններ անցկացնել։ Խորհրդակցության անցկացման օրն ավելի ուշ կհամաձայնեցվի։ Հայկական կողմն իր հերթին կտեղեկացնի ռուսական գերատեսչությանը ձեռնարկած քայլերի մասին։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ռուսաստան ուղարկվող բուսական արտադրանքի լաբորատոր հետազոտություններ անցկացնելու համարժեք մոտեցումների մշակման հարցում։

Այս շաբաթ Ռուսաստանը հիշատակված վիրուսի պատճառով արդեն արգելել է լոլիկ ներկրել Բելառուսի չորս շրջաններից։

 

215
թեգերը:
վարակ, Ռուսաստան, Հայաստան, պոմիդոր
Ըստ թեմայի
Հայաստանն առաջարկում է Թուրքիային զրկել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից
Ներմուծում և արտահանում. ինչ է փոխել կորոնավիրուսը
Կվերսկսվի՞ արդյոք Հայաստանից Ռուսաստան մսի արտահանումը
Բավրայի անցակետը

Թբիլիսին պատրաստ է պայմաններ ստեղծել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև մարդասիրական փոխանակման համար

135
(Թարմացված է 21:24 30.10.2020)
Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից գերի վերցված 85-ամյա Եվգենյա Բաբայանի փոխանցումը Հայաստան իրականացվել է վրացական կողմի աջակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանը պատրաստ է հետագայում էլ մարդասիրական միջանցք տրամադրել հակամարտող Հայաստանի ու Ադրբեջանի համար՝ նրանց համաձայնությամբ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում։

Արտգործնախարարությունում նշեցին, որ վրացական կողմի աջակցությամբ հոկտեմբերի 29-ին հաջողվել է Ադրբեջանից Հայաստան տեղափոխել տարեց կնոջը (85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը գերի էր ընկել – խմբ․)։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ԵԱՀԿ աջակցությամբ, հայկական ու ադրբեջանական կողմերի համաձայնությամբ իրականացվել է ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների դիերի փոխանակումը։ ԱԳՆ-ից հայտնել են, որ համաձայնությունը նախատեսում էր նաև հակամարտության ընթացքում գերի ընկած երկու քաղաքացիական անձանց փոխանակում, որն իրականացվել է վրացական կողմի աջակցությամբ։

Արդյունքում տարեց կինը Վրաստանի տարածքով Հայաստան է բերվել։

«Վրացական կողմը ևս մեկ անգամ հաստատում է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափով աջակցել տարածաշրջանում իրավիճակի լարվածության թուլացմանը, նաև հակամարտող կողմերի համաձայնությամբ ապագայում մարդասիրական միջանցքի տրամադրում ապահովել», - հայտնեցին Վրաստանի ԱԳՆ-ում։

Ադրբեջանն ակտիվորեն տարածում է հայ գերիների տեսանյութերը. Կարմիր խաչը զբաղվում է դրանցով

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենյա Բաբայանը։

Մեկ այլ տարեց գերու` 84-ամյա Միշա Մելքումյանի մասին Ադրբեջանը նախ կեղծ լուրեր էր տարածել, թե, իբր, հայկական կողմը հրաժարվել է ընդունել նրան, ապա հայտարարվեց, որ Միշա Մելքումյանի բժշկական եզրակացության համաձայն՝ տարեց տղամարդու տեղափոխումն անթույլատրելի է համարվել։ Այդուհանդերձ, Հայաստանի իրավասու մարմինները միանշանակ պատրաստակամություն են հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպելու նրա վերադարձը:

Բայց հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է։

 

135
թեգերը:
Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Կարմիր խաչ, գերի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
ԿԽՄԿ–ն աշխատում է Ադրբեջանում մահացած տղամարդու դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ
«Սոսկալի տեսարանները, որոնց ականատես ենք եղել, չպետք է կրկնվեն». ԿԽՄԿ հայտարարությունը
Ցանկացած այլ մեկնաբանություն անընդունելի է. Մնացականյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի նախագահի հետ
ԵԱՀԿ Մինսկի խումբ

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել. ի՞նչ են պայմանավորվել Ժնևում

917
(Թարմացված է 01:38 31.10.2020)
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն ակտիվորեն պետք է մասնակցեն զոհվածների աճյունների փոխանակման գործընթացին և մեկ շաբաթվա ընթացքում տրամադրեն իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցանկը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում կողմերը պայմանավորվել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան միտումնավոր հարձակումներ չգործել քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։ Պայմանավորվածության մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահներն առանձին և միացյալ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները` ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը։

Առանց վնաս հասցնելու կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարման շուրջ ձեռք բերված համաձայնությանը՝ կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել։

«Կողմերը միտումնավոր հարձակումներ չեն գործի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա»,- շեշտվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ կողմերն ակտիվորեն պետք է մասնակցեն զոհվածների աճյունների փոխանակման գործընթացին՝ աջակցության համար անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ ապահովելով ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։  Կողմերը պետք է նաև մեկ շաբաթվա ընթացքում տրամադրեն իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցանկը` նրանց տեսակցելու և հետագայում փոխանակելու համար։ 

Կողմերը պետք է նաև հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների հետ կապված գրավոր մեկնաբանություններ ներկայացնեն։

Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ փորձելով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

917
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին». Փաշինյանը` փոխզիջումների մասին
Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան
Այս պահին կա 2 գերխնդիր. Դավիթ Բաբայանը` Շուշիի, առաջնագծի և դիվանագիտական աշխատանքի մասին