Տիգրան Սարգսյան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար

ԵԱՏՄ-ն և Աֆրիկան քննարկում են փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթով իրականացնելու հարցը

48
(Թարմացված է 23:53 23.10.2019)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ-ն ու աֆրիկյան երկրները դիտարկում են ազգային արժույթով միմյանց հետ հաշվարկներ անելու գաղափարը:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Աֆրիկայի երկրները քննարկում են փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթով իրականացնելու հավանականությունը։ Այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը` Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի շրջանակում,  հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հոկտեմբերի 21-ին հայտնել էր, որ ԵՏՀ-ն և Աֆրիկյան միության հանձնաժողովը մտադիր են Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի ընթացքում փոխըմբռնման հուշագիր ստորագրել: Սարգսյանն ընդգծել է, որ այն թույլ կտա շատ կարևոր հարցեր քննարկել անմիջականորեն:

«ՀՀ–ի տնտեսությունը լավագույնն է ԵԱՏՄ-ում, բայց ես մտահոգություններ ունեմ». նախկին նախարար

Մեր աֆրիկացի գործընկերներին հետաքրքրում է, թե ինչպես ենք իրականացնելու փոխադարձ հաշվարկները: Աֆրիկյան երկրներն արդեն դիտարկում են ազգային արժույթով միմյանց հետ հաշվարկներ անելու գաղափարը: Հարց է առաջանում, թե ինչպես են Աֆրիկայի երկրներն առևտուր անելու ԵԱՏՄ-ի հետ»- ասել է Սարգսյանը:

Նշենք, որ Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական համաժողովն անցկացվում է Սոչիում հոկտեմբերի 23-24-ը:

Սա աղետ է. մենք չենք դիմանա մրցակցությանը. Տիգրան Սարգսյան

48
թեգերը:
Սոչի, Ռուսաստան, համաժողով, Տիգրան Սարգսյան, Աֆրիկա, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)
թեմա:
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (125)
Ըստ թեմայի
Լուրջ, բայց ոչ պաշտոնական. ԵԱՏՄ գագաթնաժողովի ուշագրավ դրվագները` լուսանկարներով
Պողոսյան. «Բոլորը միակարծիք են՝ Հայաստանի ու Ղրղըզստանի մասնաբաժինները պետք է պահպանվեն»
Ծիծաղելի դիպված. Տիգրան Սարգսյանը «զավթել» է Փաշինյանի աթոռը. տեսանյութ
Տիգրան Սարգսյանն ասել է, թե երբ են քննարկելու գազի տրանզիտի գնագոյացումը