Ճապոնիայի կայսեր գահակալությունը

Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալությանը. լուսանկարներ

64
(Թարմացված է 16:15 22.10.2019)
Կայսերական ընտանիքն ունի հազարամյա պատմություն։ Նարուհիթոն ավելի քան 2600 տարի գոյություն ունեցող այս դինաստիայի 126-րդ կայսրն է:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Ճապոնիայի կառավարության հրավերով Տոկիոյում ներկա է գտնվել Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Торжественная церемония интронизации 126-го императора Японии Нарухито (22 октября 2019). Токио
© Photo / official site of the President of RA.
Ճապոնիայի կայսեր գահակալությունը

Ճապոնիայի կայսերական պալատում տեղի ունեցած արարողությանը ներկա են գտնվել պատվիրակներ աշխարհի 183 երկրներից, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Միապետին գահակալման առթիվ շնորհավորական խոսք է ուղղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն:

Японский принц Хитачи уезжает в конце церемонии интронизации императора Японии Нарухито (22 октября 2019). Токио
© Photo / official site of the President of RA.
Ճապոնիայի կայսեր գահակալությունը

Ավանդապաշտ Ճապոնիայում կայսրն ունի հիմնականում ներկայացուցչական լիազորություններ։ Սահմանադրության համաձայն՝ Ճապոնիայի կայսրը պետության և ազգի միասնության խորհրդանիշն է և իրականացնում է արարողակարգային գործառույթներ:

Президент Армении Армен Саркисян с супругой Нунэ Саркисян на торжественной церемонии интронизации императора Японии (22 октября 2019). Токио
© Photo / official site of the President of RA.
Ճապոնիայի կայսեր գահակալությունը

Ճապոնիայի՝ այժմ արդեն նախկին կայսր 85-ամյա Ակիհիտոն գահից հրաժարվել էր այս տարվա ապրիլին՝ այն փոխանցելով որդուն: Նոր կայսեր գահակալությամբ Ճապոնիայում ավարտվել է ազգային ժամանակագրության Հեյսեյ՝ «Խաղաղություն հաստատելու դարաշրջանը», որը սկսվել էր 1989թ., և մեկնարկել է 59-ամյա Նարուհիթոյի գահակալության ժամանակաշրջանը, որը ստացել է Ռեյվա անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «կարգ ու կանոն և ներդաշնակություն»։ Կայսերական ընտանիքն ունի հազարամյա պատմություն։ Նարուհիթոն այս դինաստիայի, որը գոյություն ունի ավելի քան 2600 տարի, 126-րդ կայսրն է:

64
թեգերը:
թագավոր, կայսր, Արմեն Սարգսյան, Նախագահ, Ճապոնիա
Ըստ թեմայի
«Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր». ՀՀ նախագահը շնորհավորել է քաղաքի օրը
Նախագահ Սարգսյանին հրավիրել են մասնակցելու Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը
Արցախի նախագահը մասնակցել է Նռան փառատոնին