ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Ավսրալիական Qantas ավիաընկերության Boeing 787-9 ինքնաթիռն ամենաերկար անդադար չվերթն է իրականացրել։ Այն տևել է 19 ժամ 16 րոպե։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախկինում ամենաերկար ուղիղ չվերթը կատարել էր Singapore Airlines-ի ինքնաթիռը, որը տևել էր 18 ժամ 50 րոպե։
Qantas-ի հաղորդագրության համաձայն՝ ավիաընկերության ինքնաթիռն առաջին անգամ ուղիղ չվերթ է իրականացրել Նյու Յորքից Սիդնեյ ու բարեհաջող վայրէջք է կատարել 19 ժամ 16 րոպե օդում գտնվելուց հետո։
Նշվում է, որ ինքնաթիռում, ընդհանուր առմամբ 49 ուղևոր է եղել։ Թռիչքը փորձնական էր, նպատակն էր պարզել, թե ինչ ազդեցություն է ունենում երկար չվերթը մարդկանց ինքնազգացողության ու առողջության վրա։
Ավելի վաղ հայտնում էին, որ Qantas ավիաընկերությունը այդ նպատակով պատրաստվում է փորձնական երեք գերհեռավոր չվերթ իրականացնի Լոնդոնից ու Նյու Յորքից Ավստրալիա։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։
«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։
Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։
Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ադրբեջանի համար չափազանց թանկ է դառնում ներկայիս բանակը պահելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ մեկնաբանելով Բաքվի ու Անկարայի առաջիկա զորավարժություններն ու հետպատերազմական իրավիճակն Արցախում։
Զորավարժությունները մեկնարկելու են փետրվարի 1-ին Կարսում ու շարունակվելու են մինչև փետրվարի 12-ը։ Դրանց ընթացքում գործարկվելու են տանկային միավորումները, հրետանին, դիպուկահարների ջոկատները, հատուկ ջուկատայիններն ու ավիացիան։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշված է, որ նպատակն է համատեղ գործողությունների անցկացման դեպքում ապահովել գործողությունների համակարգումը, նաև փորձարկել նոր զենքերն ու տրանսպորտային միջոցները։ Նախատեսվում է մշակել նաև պայմանական հակառակորդին հասցվող ավիահարվածները, դեսանտավորումը։
Եվսեևի խոսքով՝ նախորդ` հուլիս-օգոստոսի զորավարժությունները քողարկում էին ղարաբաղյան գոտում պատերազմի պատրաստվելը։ Դրանք թույլ տվեցին Ադրբեջանի տարածք տեղափոխել թուրքական զորքերը, մասնավորապես՝ F-16 ինքնաթիռները, հատուկ ջոկատայիններին ու հնարավոր է՝ մեկ մարտավարական խումբ։
«Կարսի շրջանում անցկացվող զորավարժությունները որևէ նոր պատերազմի պատրաստվելու նպատակ չունեն։ Դա կարելի է դիտարկել որպես ճնշում գործադրելու միջոց, բայց ո՞ւմ վրա։ Գյումրիում ռուսական բազա կա։ Ծիծաղելի է խոսել այն մասին, որ 10 հազար մարդու մասնակցությամբ զորավարժությունները կարող են որևէ լուրջ ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա», - ասաց Եվսեևը։
Այդ պատճառով սա ինչ–որ առումով պատասխան է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, սակայն այստեղ նաև Հայաստանի վրա ճնշում գործադրելու տարրեր կան։ Մասնավորապես մի իրավիճակում, երբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման փոխարեն Ղարաբաղի գոտում զորքեր են ստեղծվում ու սահմանապահ զորքերի համար ենթակառուցվածքներ ստեղծվում։
«Այս պայմաններում դա կարելի է դիտարկել որպես ճնշման միջոց։ Բայց ես չէի գերագնահատի այդ տարրը», - նշեց Եվսեևը։
Նրա խոսքով՝ զորավարժությունները ևս մեկ անգամ հաստատում են ռազմական դաշինքը Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Այդ դաշինքն ամրանում է։ Ռուսաստանի համար դա անակնկալ չէ։ Հատկապես, որ ռուս-թուրքական հարաբերությունների շրջանակում Մոսկվան կարող է բավականին լուրջ խնդիրներ լուծել։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Թուրքիան օգնում է Ադրբեջանի ԶՈւ-ին անցնել ՆԱՏՕ-ի ստանարտներին՝ փորձագետը ուշադրություն է դարձնում, որ ադրբեջանական զորքերի սպառազինությունն ամեն դեպքում մեծ մասամբ ռուսական է։
«Հավանաբար խոսքը կազմակերպչական-հաստիքային կառուցվածքի փոփոխությունների մասին է, ոչ թե նոր զենքին անցում կատարելու։ Այս դեպքում խոսքը չափազանց մեծ գումարի մասին է. ներկայիս բանակը դա չի կարող իրեն թույլ տալ», - նշեց Եվսեևը։
Նա նշեց, որ երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի համար նույնպես ռազմական ճակատը զգալիորեն երկարել է, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։ Այն պահելու համար շուրջ 30 հազար զինծառայող է անհրաժեշտ։
Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակ. պատահակա՞ն է զորավարժությունների վայրի ընտրությունը ՀՀ-ի մոտ
Հերթափոխ ապահովելու համար՝ ևս 60 հազար։ Ստացվում է, որ ամբողջ բանակը 1,5 տարվա ընթացքում պետք է կանոնավոր հերթափոխ անցնի։
«Այդ զորքերը պետք է ապահովված լինեն ոչ միայն զենքով, այլև կենսապահովման համար անհրաժեշտ ամեն ինչով։ Այնտեղ պետք է լուրջ ենթակառուցվածք, ճանապարհներ լինեն։ Այդ խնդիրներն արագ չեն լուծվում ու գումար են պահանջում։ Հատկապես հաշվի անելով, որ ադրբեջանական նավթի արժեքը («ծանր») մեկ բարելի դիմաց կազմում է 46 դոլար։
Այս տարվա բյուջեի պակասուրդն ու առաջիկա ծախսերը, նրա խոսքով, ստիպում են մտածել ոչ թե ինչպես Հայաստանին ճնշել, այլ ինչ անել բանակի հետ։
«Ներկայիս բանակը Ադրբեջանի գրպանին չի համապատասխանում։ Թուրքիան էլ չի պատրաստվում պահել այն», - ասաց Եվսեևը։
Այդ պատճառով երկրների փոխներգործության հետևում կարելի է այդպիսի խնդիրներ էլ տեսնել։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանի իրական բնակչությունը չի պատրաստվում Արցախ գնալ, իսկ 1200 ծայրահեղական գրոհայիններն այնտեղից չեն հանվել։
Թուրք–ադրբեջանական զորավարժություններ. նոր պատերա՞զմ, թե՞ քաղաքական ցուցադրություն
«Ինչպես են նրանք օգտագործվելու ու ում շահերից ելնելով․․․ Հավանաբար` ոչ Բաքվի։ Իսկ եթե նրանց ընտանիքներն այնտեղ հայտնվե՞ն։ Ճնշման նոր օջախ կլինի, ընդ որում՝ ոչ միայն հայերի, այլև հնարավոր է` նաև Ադրբեջանի վրա։
Փորձագետի խոսքով՝ արժե, որ Ադրբեջանի ղեկավարությունը մտածի այդ մասին։