ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի մոդել Էսմերալդա Գոնսալեսին մահացած են գտել Նևադա անապատում։ Նրա մարմինը դրված է եղել բետոնով լցված փայտե արկղում, հայտնում է Las Vegas Review-Journal–ը։
24-ամյա մոդելի որոնողական աշխատանքները 5 ամիս են տևել։ Ոստիկանությունը պարզել է, որ աղջկա մահը վրա է հասել թունավոր նյութով թունավորվելու հետևանքով, որից առաջ նրան փորձել են խեղդամահ անել։
Սպանության կասկածանքով կալանավորվել է նրա 45-ամյա հարևան Քրիստոֆեր Պրեստիպինոն։ Քննության վարկածով, սպանության օրը Գոնսալեսը հարևանի տանը թմրանյութեր է օգտագործել: Դրանից հետո նա սկսել է տարօրինակ պահվածք դրսևորել, և Պրեստիպինոն նրան կապել է մահճակալից:
Նոր սկանդալ. Victoria's Secret-ի մոդելները պահանջում են աշխատանքից ազատել լուսանկարիչներին
Երբ նա ազատել է Գոնսալեսին, աղջիկը հարվածել է նրա դեմքին, ինչից հետո տղամարդը փորձել է խեղդել նրան։ Սակայն մոդելը ուշքի է եկել, և այդ ժամանակ հարևանը լողավազանը մաքրող հեղուկով թունավորել է աղջկան:
«Պրեստիպինոն բեռնատար է վարձել, մեջը դրել աղջկա դին և անապատ ուղևորվել», – հայտարարել է մեղադրող կողմը։
Իրավապահները կասկածում են, որ տղամարդը կարող էր հանցակից ունենալ, որի անունը Կասանդրա Բասկոնես է։ Սակայն վերջինը դեռ ազատության մեջ է գտնվում։