Մայքլ Ջեքսոն

«Նա լրիվ խելքը թռցրել էր». Էլթոն Ջոնը բացահայտել է Մայքլ Ջեքսոնի գաղտնիքները

394
(Թարմացված է 11:49 14.10.2019)
Էլթոն Ջոնը պատմել է, որ Ջեքսոնը «հրաշալի երեխա էր», բայց ինչ–որ պահի սկսեց կտրվել իրականությունից։ Նա Ջեքսոնին ճանաչել է 13-14 տարեկանից։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հոգեկան հիվանդ է անվանել Մայքլ Ջեքսոնին։ Ջոնը իր «Ես» ինքնակենսագրական գրքում պատմել է նաև մանկապղծության մեջ կասկածվող փոփ կուռքի մասին։

Էլթոն Ջոնի խոսքով`ինքը Ջեքսոնին ճանաչել է 13-14 տարեկանից։ Երգիչը Ջեքսոնին որպես «ամենահրաշալի երեխա» է հիշում, որը «Էլվիս Փրեսլիի նման» կյանքի որոշակի շրջանում սկսել է կտրվել իրականությունից։

«Աստված գիտի` ինչ է կատարվել նրա գլխում և ինչ հաբեր է նա կուլ տվել։ Վերջին տարիներին յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մտածում էի, որ նա խելքը թռցրել է։ Նա իրականում հոգեկան հիվանդ էր», – գրում է Էլթոն Ջոնը։

Մայքլ Ջեքսոնին բազմիցս մեղադրել են մանկապղծության մեջ։ Առաջին աղմկահարույց սկանդալը տեղի է ունեցել 1993թ–ին, երբ նրան մեղադրեցին 13–ամյա Ջորդան Չանդլերի նկատմամբ սեռական ոտնձգության համար։ Տղան երգչի երկրպագուն է եղել և հաճախ է հյուր գնացել նրա կալվածք` «Նեվերլենդ»։ Արդյունքում կողմերը համաձայնության են եկել և Չանդլերների ընտանիքը 22 միլիոն դոլար է ստացել։

Սերը Ջեքսոնի հանդեպ կամ հայ երկրպագուի անհավանական արարքը

2003թ–ին պատմությունը կրկնվել է։ Ջեքսոնին կասկածել են 13–ամյա Գևին Արվիզոյին բռնաբարելու մեջ, որը նույնպես հաճախ հյուր է գնացել նրան։ Այդ ժամանակ դատարանն անմեղ է ճանաչել Ջեքսոնին ապացույցների բացակայության հիման վրա։

2019թ–ի մարտին HBO հեռուստաալիքով ցուցադրվել է «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմը, որի հեղինակները պատմում են այլ սկանդալային պատմությունների մասին։ Մասնավորապես, ոմն Ուեյդ Ռոբսոն և Ջեյմս Սեյֆչակը պատմել են, որ մանուկ հասակում երգիչը իրենց սեռական բռնության է ենթարկել։

394
թեգերը:
երգիչ, գաղտնիք, Էլթոն Ջոն
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանի 11 բոյֆրենդները. ծեծից մինչև փառք տանող ճանապարհը
Մարմնամարզուհին ակրոբատիկ հնարքներ է ցուցադրում Մայքլ Ջեքսոնի «օգնությամբ»
Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները
Հմայակ Հակոբյանը երազում է կախարդանքի թատրոն բացել. նրա ելույթով Մայքլ Ջեքսոնն էլ է հիացել