Սիրիա. արխիվային լուսանկար

Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքի «Մանսուրա» ամբարտակին

435
(Թարմացված է 21:29 09.10.2019)
Թուրքիան ռմբակոծում է Էլ Հասակե գավառի Մալքիա  քաղաքի շրջանում գտնվող «Մանսուրա» ամբարտակը։ Այն ջրով է ապահովում 2 մլն մարդու։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառի «Մանսուրա» ամբարտակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայի պետական հեռուստաալիքին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Մենք հասկանում ենք ՀՀ–ի շարժառիթները. Ապատուրայը` Սիրիա առաքելություն ուղարկելու մասին

«Թուրքիան ռմբակոծում է Էլ Հասակե գավառի Մալքիա  քաղաքի շրջանում գտնվող Մանսուրայի ամբարտակը։ (Ջրամբարը) խմելու ջուր է մատակարարում 2 մլն բնակչությանը»,–նշում է հեռուստաալիքը։

50–ից ավելի պայթուցիկի մնացորդ. հայ մասնագետները Սիրիայում 90 հազար քմ են ականազերծել

Թուրքիայի ՌՕՈւ–ն Եփրատ գետից դեպի արևելք ռազմական գործողությունների շրջանակում հարված է հասցրել Ռաս էլ Այն քաղաքին։

 

435
թեգերը:
Սիրիա, Թուրքիա
Ըստ թեմայի
Մարդիկ սկսել են ժպտալ. խաղաղ կյանքը հետզհետե վերադառնում է Սիրիա
Ռուսաստանն ավարտել է դեպի Թուրքիա С-400-ների մատակարարման երկրորդ փուլը
Քրդերը Թուրքիային սպառնացել են պատերազմով