Գրպան

Մատնաչափիկ խաղալիքը. խաղային ապարատն արդեն կարելի է գրպանում պահել. տեսանյութ

90
(Թարմացված է 00:08 08.10.2019)
Սփիններ խաղալիքների ժամանակն էլ անցավ, բայց չնայած դրան՝ մարդիկ անընդհատ ուզում են ինչ-որ բանով զբաղեցնել իրենց ձեռքերը։ Նման դեպքերում օգնության կարող է հասնել նոր խաղալիքը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. TinyCircuits ընկերությունը ստեղծել է խաղային նոր ապարատ, որը տեղավորվում է ձեռքի մեջ։

Սարքավորումն աշխատում է Arduiono համակարգի բազայի վրա, ունի բավականին հզոր պրոցեսոր և ընդամենը երկու կոճակ, որոնցից մեկը ձայնն է կարգավորում, իսկ մյուսը խաղաղեկն է (joystick)։

Խաղալիքում մի քանի խաղ կա, բայց ցանկության դեպքում կարելի է լրացուցիչ 8-բիտանոց ֆայլեր ներբեռնել MicroSD հիշողության կրիչի վրա։

Սարքի միջոցով հնարավոր է նաև տեսանյութեր դիտել, բայց դատելով էկրանի չափերից՝ դժվար է հավատալ, որ դա հաճելի պրոցես կլինի։

Սինգապուրում թռչող տաքսու հրապարակային թռիչքը կկայանա մոտակա ամիսներին

TinyArcade սարքն արդեն վաճառքում է, գինը` 59․99 դոլար։

Խելացի ժամացույցը մարդու կյանք է փրկել

90
թեգերը:
տեսանյութ, Խաղ
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (147)
Ըստ թեմայի
Այ քեզ բան․ հավելվածը «գտնում» է կատարակտը, իսկ տեխնոհսկաները զարմացնում են երկրպագուներին
Այ քեզ բան․ Apple-ի «եռաչքանի» սմարթֆոնը մեմերի է վերածվել. լուսանկարներ
Այ քեզ բան. «լայքերի» քանակը թաքցնող Facebook-ն ու ծալվող սմարթֆոնի էժան տարբերակը
Ճապոնացիները նոր թռչող մոտոցիկլետ են նախագծել