Գեղեցկության մրցույթ

Ով է ամենագեղեցիկը. Իսպանիայում հայտարարեցին «Միսսիս Եվրոպա» մրցույթի հաղթողների անունները

119
(Թարմացված է 23:54 07.10.2019)
Պատվավոր տեղերում հայտնվեցին Էստոնիայի և Ռուսաստանի մասնակիցները։ Եվրոպական երկրների 24 ներկայացուցիչ մասնակցեցին մրցույթին։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Ամուսնացած գեղեցկուհու տիտղոսին արժանանալու համար Իսպանիայի Գրան Կանարիա կղզում կայացավ «Միսսիս Եվրոպա» մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Էստոնիայի ներկայացուցիչ Լյուդմիլա Կարպիկովան, Եվրոպայի երկրորդ վիցե–միսսիս տիտղոսին արժանացավ ռուսաստանցի Նինա Մելնիկովան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Եվրոպական միության միսսիս» անվանակարգում հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչը, իսկ «Եվրոպայի մայր» ճանաչվեց Ուկրաինայում ծնված մասնակիցը։ Մրցմանը մասնակցեցին եվրոպական 24 երկրի ներկայացուցիչ։

Մետրոսեքսուալներ և հիստերիկներ. ո՞ւմ չեն սիրում Հայաստանի գեղեցկության սրահներում

Հիշեցնենք, որ այդ մրցույթն արդեն 11 տարվա պատմություն ունի։ Առաջնահերթությունը տրվում է ոչ միայն գեղեցկությանը, այլև Եվրոպայի ամենաարժանի կին լինելու կարողությանը։ Մրցույթի ժամանակ բարձրացվում են ընտանեկան բռնության և բարեգործության թեմաներ։

Մրցույթի «տիրուհի» Մեգի Սավովան հայտարարեց, որ կայացել է նաև տաղանդների և ազգային տարազների երեկո։

Սավովան պատմեց, որ մրցույթի մասնակիցներն այս տարի առնվազն երեք երեխաների մայրեր են եղել։

Անցած տարի «Միսսիս Եվրոպա» տիտղոսին էր արժանացել Գրան Կանարիայում ծնված Անե Պիլար Սուարեսը։ Այդ պատճառով էլ «Միսսիս Եվրոպա 2019»–ն այս տարի կազմակերպվեց Կանարյան կղզիներում։

Հաջորդ տարի ամենահմայիչ և գրավիչ կանայք կհյուրընկալվեն Տալլինում։

Հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթում 29-ամյա հայուհին ճանաչվեց «Սպորտի թագուհի»

119
թեգերը:
Գեղեցկության մրցույթ, Իսպանիա
Ըստ թեմայի
Հանուն գեղեցկության մարդը պատրաստ է ամենախենթ վիրահատությունների՝ ոտքերից մինչև պորտ
Գեղեցկության 23 երանգները. «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթը` լուսանկարներով
Գոհար Հարությունյանը` գեղեցկության մրցույթների, ամուսնու, 5 երեխաների մասին. անկեղծ զրույց
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Նա ցանցառի մեկն է». ֆրանսիական Charlie Hebdo–ն պատկերել է Էրդողանի ծաղրանկարը. լուսանկար

111
(Թարմացված է 00:10 28.10.2020)
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջության խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։ Այն հայտնվել է ամսագրի Twitter-ի էջում։

Ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ նստած է բազկաթոռին։ Նրա մի ձեռքում խմիչք է, իսկ մյուսով բարձրացնում է կնոջ զգեստը։ Ծաղրանկարի տակ գրված է. «Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ ցանցառի մեկն է»` նկատի ունենալով, որ թուրքական ղեկավարի իսլամի և հավատքի մասին խոսքերը զուտ խոսքեր են։

Փարիզի ահաբեկչություններից հետո Charlie Hebdo-ն հայտարարություն է տարածել

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջությամբ։ Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին, և Ֆրանսիան Թուրքիայից հետ էր կանչել իր դեսպանին։

111
թեգերը:
ծաղրանկար, ամսագիր, Ֆրանսիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Խաղաղությունը պարտադրում են, կամ ինչպես կարող է Մոսկվան ճնշել Բաքվին և Անկարային
Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ
Վլադիմիր Պուտին. Ռեջեփ Էրդողան. արխիվային լուսանկար

Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ

619
(Թարմացված է 23:38 27.10.2020)
Ռուսաստանի Դաշնության նախագահը տեղեկացրել է, որ մշտապես կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել` Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունների և Մերձավոր Արևելքից կռվող ահաբեկիչների ահաբեկիչների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավվածության վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ընդգծել, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում հնարավորինս շուտ զինադադարի հասնելու և ճգնաժամը կանգնեցնելու ուղղությամբ։

Երկու երկրների նախագահները քննարկել են նաև Սիրիան և Լիբանանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

619
թեգերը:
ահաբեկիչ, վարձկաններ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, Արցախ, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր, բայց հաջողություն չի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան
Ինչու թշնամին չի կարողանում առաջ գնալ. Արծրուն Հովհաննիսյանը 3 հանգամանք առանձնացրեց
Թրամփը հիասթափված է. Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը խախտվել է