Առնոլդ Շվարցնեգեր. արխիվային լուսանկար

Առնոլդ Շվարցնեգերն ասել է, թե որ երկրի կանանց է համարում ամենագեղեցիկը

460
(Թարմացված է 23:24 04.10.2019)
Առնոլդ Շվարցնեգերը ժամանել է Պետերբուրգ` բիզնես ֆորումի մասնակցելու համար։ Միջոցառման ժամանակ նա պատմել է, թե ինչպես է հաջողության հասել կինոյում և քաղաքականության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հոլիվուդի աստղ, կուլտուրիստ և ամենահայտնի «տերմինատոր» Առնոլդ Շվարցնեգերը համաձայնել է այն բանի հետ, որ ռուս կանանցից ավելի գեղեցիկ կանայք աշխարհում չկան։ Այս մասին նա հայտնել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող  Synergy Global Forum համաժողովի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք դերասանը ռուս կանանց համարում է աշխարհում ամենագեղեցիկները, Շվարցնեգերը պատասխանել է. «Այդ արտահայտությունը արդար է և պատահական չէ»։

Աստղերը և նրանց սմարթֆոնները

Նա նաև ավելացրել է, որ գեղեցկությունը գլխավոր որակը չէ, որով կարող են պարծենալ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։

«Բոլոր ռուս կանայք շատ խելացի են, տաղանդավոր և շնորհալի»,–ընդգծել է «տերմինատորը»։

Հիշեցնենք, որ Առնոլդ Շվարցնեգերը Պետերբուրգ էր ժամանել` մասնակցելու բիզնես ֆորումին։ Միջոցառման ժամանակ նա պատմել է, թե ինչպես է հաջողության հասել կինոյում և քաղաքականության մեջ։

Synergy Global Forum–ը բիզնես & lifestyle ձևաչափի միջոցառում է։ Ամեն տարի ֆորումի բեմից հանդես են գալիս տարբեր ոլորտների ականավոր դեմքեր. ձեռնարկատարեր և թոփ–մենեջերներ, կարծիքների առաջատարներ և ճանաչված պրոֆեսիոնալներ արվեստի, սպորտի, լրագրության և այլ ոլորտներում։

460
թեգերը:
Ռուսաստան, ռուս, Գեղեցկուհի, գեղեցիկ, Կին, Առնոլդ Շվարցնեգեր
Ըստ թեմայի
Ովքեր են «Միսս Աշխարհ Արմենիայի» լավագույն 5-յակի գեղեցկուհիները.մանրամասներ նրանց կյանքից
Գեղեցկուհիներին որոշել են չմերկացնել, կամ ինչու է բիկինիից հրաժարվելը ձեռնտու հայուհիներին
Հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթում 29-ամյա հայուհին ճանաչվեց «Սպորտի թագուհի»