Հարսանեկան փունջ

Չինացի տղամարդը կեղծ հարսանիք է կազմակերպել` խաբելով հյուրերին ու «հարսնացուին»

138
(Թարմացված է 15:37 04.10.2019)
Տղամարդը դիմել է խաբեության, որպեսզի սեփական բիզնեսը հիմնի։ Հյուրերը «նորապսակներին» մոտ 60 հազար յուան (8400 դոլար) են նվիրել։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Չինաստանի բնակիչը կեղծ հարսանիք է կազմակերպել, որպեսզի գումար վաստակի և ստացած նվերներով սեփական բիզնեսը հիմնի։ Միջադեպը տեղի է ունեցել Գույչժոու նահանգում, գրում է AsiaOne պարբերականը։

«Հարսանիքը» կազմակերպելու համար նա օգտվել է ընկերների վարձույթի գործակալության ծառայությունից։ Հարսնացուի դերը կատարել է այդ ընկերության աշխատակից Սյաո Լին։ Նա պետք է «փեսացուի» կողքին լիներ օգոստոսի 22-28–ը։ Աշխատանքի ամեն օրվա համար նրան խոստացել են 521 յուան (մոտ 72 դոլար)։

Հյուրերը «նորապսակներին» մոտ 60 հազար յուան (8400 դոլար) են նվիրել։ Տղամարդն այդ ամենը յուրացրել է։

Երբ հարսանիքն ավարտվել է, եկել է «հարսնացուին» վճարելու ժամանակը, չինացին անհետացել է։ Նա սոցիալական ցանցերում արգելափակել է աղջկան և չի պատասխանել նրա զանգերին։

«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

Աղջիկը դիմել է իրավաբանների օգնությանը։ Սակայն նրանք նշել են, որ ոչ մի կերպ չեն կարող օգնել, քանի որ գրավոր պայմանագիր չկա։

138
թեգերը:
բիզնես, հարսանիք, տղամարդ
Ըստ թեմայի
Երբ թամադայի ձայնն աղոթքից բարձր է լսվում... հոգևորի և աշխարհիկի անհամատեղելի «միությունը»
Բրազիլիայում հղի հարսնացուն սրտի կաթված է ստացել իր հարսանիքի օրը
Լևոն Արոնյանը սիրառատ նկարներ է հրապարակել և շնորհավորել կնոջը` Արիանային
Ռուս հարսնացուն իր հարսանիքի ժամանակ երգում է «Ջան, բալես, բալես» երգը․ տեսանյութ
Իվան Սաֆրոնով

Մոսկվայում պետական դավաճանության կասկածանքով «Ռոսկոսմոսի» պաշտոնյա է ձերբակալվել

19
(Թարմացված է 12:36 07.07.2020)
Համացանցում տեսանյութ է հայտնվել «Ռոսկոսմոսի» ղեկավարի տեղեկատվական քաղաքականության գծով խորհրդական Իվան Սաֆրոնովի ձերբակալությունից։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Մոսկվայում ձերբակալել են «Ռոսկոսմոս» կորպորացիայի խորհրդական Իվան Սաֆրոնովին։ Տեղեկությունը հաստատել են կորպորացիայից։

«Այսօր քննչական մարմինները ձերբակալել են «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական Ի.Ի. Սաֆրոնովին», – գրված է կորպորացիայի հաղորդագրության մեջ։

Սաֆրոնովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ–ի 275–րդ հոդվածով։ Ներկա պահին քննչական միջոցառումներ են անցկացվում։

«Ռոսկոսմոս» պետական կորպորացիան ամեն կերպ աջակցում է քննչական մարմիններին։ Նշվում է, որ կորպորացիայի աշխատակցի ձերբակալությունն ընկերությունում նրա ընթացիկ աշխատանքի հետ որևէ առնչություն չունի։ LIFE SHOT տելեգրամ ալիքը դեռ մինչև պաշտոնական հաստատումն էր Սաֆրոնովի ձերբակալության տեսանյութը տարածել։

Ընկերությունում խորհրդականի պաշտոնը նա զբաղեցնում է ընդամենը մի քանի ամիս։ Պարտականությունների մեջ էր մտնում պետական կորպորացիայի և նրա կազմում գործող ձեռնարկությունների ներսում տեղեկատվական քաղաքականության կառուցումը։ Բացի այդ, Սաֆրոնովը մի քանի հատուկ ծրագրեր էր համակարգում։

Միևնույն ժամանակ, ВЧК-ОГПУ տելեգրամ ալիքի տվյալներով` Սաֆրոնովն ավելի վաղ «Կոմերսանտ» թերթի լրագրող է եղել։

Նրան այնտեղ ազատել էին աշխատանքից Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հավանական հրաժարականի մասին հոդվածից հետո։

Ինքը` լրագրողը, պնդում էր, որ տեղեկատվության աղբյուրը բարձրաստիճան և վստահելի անձ է։

19
Քիմ Քարդաշյան. արխիվային լուսանկար

Դրամական միջոցների հանգանակություն. Քիմ Քարդաշյանը որոշել է օգնել Հայաստանի փոքր բիզնեսին

59
(Թարմացված է 11:52 07.07.2020)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Հայաստանում բազմաթիվ փոքր ձեռնարկություններ ստիպված են կրճատել արտադրությունն ու աշխատանքից ազատել աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գումար է հավաքում «Հայաստանի աջակցության հիմնադրամ» հարթակի միջոցով` օգնելու համար կորոնավիրուսի համավարակից տուժած միկրոձեռնարկություններին։

««Հայաստանի աջակցության հիմնադրամը» դրամական միջոցների հավաքագրում է սկսել։ Նպատակը Հայաստանի փոքր բիզնեսին աջակցելն ու COVID-19–ի հետևանքների դեմ պայքարն է», –Facebook–ի իր պաշտոնական էջում հայտնել է Քարդաշյանը։

Նա նշել է, որ ֆինանսների բացակայության պատճառով մի շարք փոքր ընտանեկան ձեռնարկություններ ստիպված են արտադրությունը կրճատել մինչև 90%, ինչպես նաև աշխատանքից ազատել աշխատակիցներին։

«Մասնակցեք Հայաստանի աջակցության հիմնադրամի հանգանակությանն ու սատարեք բիզնեսին», – հավելել է Քարդաշյանը։

Նշենք, որ Քարդաշյանը բազմիցս է նշել Հայաստանին օգնելու իր մտադրության մասին։ Անցած տարի նա այցելել է պատմական հայրենիք, որտեղ ելույթ է ունեցել երկրում առաջին անգամ կայացած WCIT–ի (ՏՏ համաշխարհային կոնգրես) ժամանակ։

«Այդ ժամանակ հայերը կդառնան թիվ 1 ազգը»․ Քանյեն կատակո՞ւմ է նախագահի թեկնածության հարցում

59
թեգերը:
Փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ), բիզնես, կորոնավիրուս, Հայաստան, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը Գառնիում արված լուսանկարով շնորհավորել է ավագ դստեր` Նորթի ծննդյան օրը
Քիմ Քարդաշյանի ամուսինը «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել. լուսանկար
Ժամանակն է, որ իրականություն դարձնենք ԱՄՆ–ի հույսերը. Քիմի ամուսինը ձեռնոց կնետի Թրամփին
ՀՀ անձնագիր

Ի՞նչ պետք է իմանան ՀՀ քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է

0
(Թարմացված է 13:13 07.07.2020)
Ավելի քան 20 օր է` անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործում։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, որոնց վավերականության ժամկետը լրացել է արտակարգ դրության ժամանակ, վավեր կհամարվեն ՀՀ պարետի ցուցումով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով, մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցումով անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ից անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործում։ 

Հայաստանում մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։

0
թեգերը:
Ոստիկանություն, անձնագիր, Հայաստան
Ըստ թեմայի
Առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ կկառավարվի մեկ կենտրոնից
Արտակարգ դրություն 4. կյանքի ու առողջության իրավունքից մինչև հավաքներ անցկացնելու իրավունք
Ինչ է փոխել ՀՀ քաղաքացիների կյանքում արտակարգ դրությունը