Նիկոլ Փաշինյան

«ՀՀ–ն պատրաստ է օգնել Ռուսաստանին և Ուկրաինային կարգավորել հարաբերությունները». Փաշինյան

97
(Թարմացված է 23:30 25.09.2019)
Նիկոլ Փաշինյանը խոսել է Մոսկվայի և Կիևի հարաբերությունների մասին և նշել, որ Հայաստանի նպատակն է ոչ թե սրել իրավիճակը, այլ աջակցել երկխոսություն հաստատելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը պատրաստ է հնարավոր ամեն ինչ անել` Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները կարգավորելու համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում։

Պատասխանելով Ղրիմի մասին հարցին` Փաշինյանն ընդգծել է, որ կտրուկ հայտարարությունները միայն կարող են ուժեղացնել լարվածությունը, իսկ Հայաստանի նպատակն է ոչ թե սրել իրավիճակը, այլ աջակցել Մոսկվային և Կիևին երկխոսություն հաստատելու հարցում։

«Մեր նպատակն է աջակցել երկու երկրներին։ Եվ մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի օգնենք Ռուսաստանին և Ուկրաինային», – հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Հիշեցնենք, որ Հայաստանը հետևողականորեն չի սատարում Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ–ի հակառուսական բանաձևին։ Այսպես, 2018թ–ի դեկտեմբերին Հայաստանը դեմ է քվեարկել «Ղրիմի ռազմականացման խնդրի մասին» ՄԱԿ բանաձևին (Թուրքիան կողմ է քվեարկել, Ադրբեջանը ձեռնպահ է մնացել)։

Ժողովրդավարությունն ամրապնդել է Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում. Փաշինյան

97
թեգերը:
Նյու Յորք, Ռուսաստան, Ուկրաինա, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կազմակերպած ընդունելությանը
«Պահպանել և բազմացնել». ՌԴ–ն Հայաստանին կներկայացնի դատական փորձաքննության ոլորտի փորձը
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը. արխիվային լուսանկար

Արքայազն Չարլզը կզրկի տիտղոսից իր թոռանը՝ Հարրիի ու Մեգանի առաջնեկին

65
(Թարմացված է 18:49 20.06.2021)
Ավելի վաղ` հունիսին, տասնյակ հազարավոր բրիտանացիներ Եղիսաբեթ երկրորդին խնդրել էին բոլոր տիտղոսներից զրկել իր թոռանը՝ արքայազն Հարրիին:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի -Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհու որդին՝ արքայազն Չարլզը, մտադիր է բարձրագույն տիտղոսից զրկել արքայազն Հարրիիի ու Մեգան Մարքլի առաջնեկին: Տեղեկությունը հայտնում է The Mirror պարբերականը։

Հայտնի է, որ արքայազն Չարլզը բրիտանական գահի հերթում առաջին տեղն է զբաղեցնում։ Նա մտադիր է փոխել հիմնական իրավական փաստաթղթերը, որ իր թոռը՝ Արչին, երբեք արքայազնի տիտղոս չստանա։

Նաև հաղորդվում է, որ գահին նստելուց հետո նա պատրաստվում է սահմանափակել հիմնական թագավորական անձանց թիվը, քանի որ թագավորական ընտանիքի պահպանման համար չափից շատ են հարկատուների միջոցներ ծախսվում:

Այդ որոշումն ըստ հրատարակության տեղեկատվության՝ զայրացրել է արքայազն Հարրիին ու Մեգանին, և նրանց հարաբերությունները թագավորական ընտանիքի հետ զգալիորեն վատացել են:

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դուստր են ունեցել. հայտնի է երեխայի անունը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսին երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիներ խնդրագրով դիմել են Թագուհի Եղիսաբեթ երկրորդին ու խնդրել զրկել իր թոռանը՝ արքայազն Հարիին, բոլոր տիտղոսներից: Ակցիայի նախաձեռնողը բրիտանական թագավորական ընտանիքի մասին գրքերի հեղինակ լեդի Քոլին Քեմփբելն է (Colin Campbell): Գրողի կարծիքով՝ Սասեքսի դուքսն ու նրա կինը իրենց գործողություններով վնասում են երկրի հեղինակությանը։

2020 թվականի ապրիլի 1-ից արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարել են կատարել թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները: Նրանք տեղափոխվել են ԱՄՆ՝ աշխատելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով։

Հունիսի 6-ին Հարրին ու Մեգանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել. նրանք դուստր են ունեցել, որին անվանել են Լիլիբեթ Դիանա:

Հարրին ու Մեգանը դստերը Դիանա չե՞ն անվանի․ հայտնի է՝ ինչ անվան մասին է մտածում զույգը

65
թեգերը:
որդի, Միացյալ Թագավորություն, Մեգան Մարքլ, Արքայազն Հարրի
Ըստ թեմայի
Հերթական շոկը արքայական ընտանիքի համար․ Մեգանը Հարրիի հետ ծանոթանալիս հարբած է եղել
Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին
Թագավորական ընտանիքը պատասխանել է Հարիին ու Մեգանին
Սկանդալային հարցազրույցի հետքերով. Մեգան Մարքլին մեղադրել են բացահայտ ստելու համար
Մևլութ Չավուշօղլուն

Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից. Թուրքիայի արտգործնախարար

425
(Թարմացված է 14:21 20.06.2021)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Անկարան արտահերթ ընտրությունները Հայաստանի ներքին գործն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի -Sputnik. Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը դասեր կքաղի անցյալից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունները։

«Մենք Հայաստանում ընտրությունները համարում ենք այդ երկրի ներքին գործը։ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում, որը հեռարձակել է նրա Twitter-ում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

425
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Թուրքիա, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը
ԿԸՀ

Քվեարկության արդյունքները 08։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1997 ընտրատեղամասի արդյունքները

349
(Թարմացված է 08:01 21.06.2021)
Վերջին տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 681 144 քվե, այսինքն՝ կողմ են քվեարկել մասնակիցների 54.03%-ը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ժամը 08։00-ի դրությամբ ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1997-ի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 681 144 քվե (54.03%),

«Հայաստան» դաշինքը՝ 265 185 (20.97%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 65 936 (5.21%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  50 065 (3.96),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 401 (3,04),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 487 (1.54)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

 

349
թեգերը:
քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին
«Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր». Փաշինյանը շտաբում է, ՔՊ-ն տոնում է հաղթանակը
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել