Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված ընդունելությանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կազմակերպած ընդունելությանը

483
(Թարմացված է 06:59 26.09.2019)
Նյու Յորքում ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Նյու Յորքում ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Լուսանկարը ՀՀ վարչապետը հրապարակել է Facebook-յան  իր էջում և մակագրել. «Լուսանկարվեցինք ԱՄՆ նախագահի և Առաջին տիկնոջ հետ»։

Լուսանկարում Հայաստանի և ԱՄՆ–ի առաջնորդներն իրենց տիկնանց հետ են։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 21-ին։ Լոս Անջելեսում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքապետի, տեղի հայ համայնքի և հայկական կազմակերպությունների և կուսակցությունների հետ, ապա մեկնել Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին:

483
թեգերը:
Աննա Հակոբյան, Միացյալ Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ), Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (850)
Ըստ թեմայի
Աշխատանքից ազատվելուց հետո բոլորը Հեգել ու Կանտ են դառնում. Նիկոլ Փաշինյան
Ինչու է Նիկոլ Փաշինյանի որդին Երևան եկել. պարզաբանում է Վլադիմիր Կարապետյանը. տեսանյութ
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը «ցնցելու» է կառավարությունը. «Իրատես»