Բերոն Հիլթոն, հյուրանոցային ցանցի սեփականատերը

Մահացել է Փերիս Հիլթոնի պապը՝ «Հիլթոն» հյուրանոցային ցանցի սեփականատերը

119
(Թարմացված է 21:27 22.09.2019)
Հայտնի գործարարի մահվան լուրը հայտնել է նրա թոռնուհին` Փերիս Հիլթոնը։ Նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում` պապիկին անվանելով «լեգենդ»:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. Կալիֆորնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում 92 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան «Հիլթոն» հյուրանոցային ցանցի սեփականատեր Բերոն Հիլթոնը: CNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ գործարարի մահը բնական պատճառներով է վրա հասել:

Փերիս Հիլթոնը ձևացրել է, թե Քիմ Քարդաշյանն է. լուսանկար

Բերոնի թոռնուհին՝ Փերիս Հիլթոնը պապիկի մահվան կապակցությամբ գրառում է  կատարել Twitter-ում՝ նշելով, որ Բերոն Հիլթոնը լեգենդ էր, իմաստուն, բարի մարդ, որն ապրեց արկածներով և նվաճումներով լի կյանք:

Նշենք, որ «Հիլթոն» հյուրանոցային ցանցը հիմնադրվել է Բերոնի հայրը` Կոնրադ Հիլթոնը, 1919 թվականին: Ինքը՝ Բերոն Հիլթոնը, Hilton Hotels Corporation-ի ղեկավարումը ստանձնել է 1966 թվականին: Նա ղեկավարել է 30 տարի, 1996 թվականին թողել է ընկերության ղեկավարի պաշտոնը, սակայն նույնիսկ թոշակի անցնելուց հետո հաջորդող 10 տարիներին շարունակել է լինել տնօրենների խորհրդի նախագահը:

119
թեգերը:
սեփականատեր, թոռ, Հյուրանոց, ԱՄՆ
Ըստ թեմայի
Շիրինյան. «Բնական է` երբ մեկին ընտրում ես, մյուս երկուսը դժգոհ են մնում, ուրիշ խնդիր չկա»
Մեծահարուստների երեխաներն ամուսնանում են. սկսվում է էլիտար հարսանիքների սեզոնը. «Հրապարակ»
«Մուլտի Գրուպի» տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Ռուսաստանի ամենահարուստ հայերը` Forbes–ի ցուցակում