Յուրի Ջորկաեֆ

Մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն

68
(Թարմացված է 21:33 05.10.2019)
Յուրի Ջորկաեֆն այս կարգավիճակով հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան։ ՖԻՖԱ-ի հիմնադրամում նա կաշխատի Ջոյս Քուկի հետ:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ֆրանսիահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն:

Այս մասին տեղեկանում ենք ՖԻՖԱ–ի պաշտոնական կայքից: ՖԻՖԱ-ի հիմնադրամում նա կաշխատի Ջոյս Քուկի հետ:

«Հաճելի է Յուրի Ջորկաեֆին մեր շարքերում տեսնելը: Բացառիկ լավ կարիերայից զատ, նա նաև ավելի մեծ ներուժ ունի խաղադաշտից դուրս, քանի որ Ջորկաեֆը ֆուտբոլի միջոցով խթան է հանդիսացել սոցիալական փոփոխության»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:

Լուրը ուրախությամբ Facebook-յան իր էջում տեղադրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրել, որ Յուրի Ջորկաեֆն այս կարգավիճակով հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան:

Ջորկաեֆի դպրոցական շարադրությունը կամ ինչու՞ Թուրքիան չսիրեց տաղանդավոր ֆուտբոլիստին

Նշենք, որ Ջորկաեֆը մասնակցել է սոցիալական զարգացման նախագծերին, որոնք ինքն էլ համակարգել է (Յուրի Ջորկաեֆի հիմնադրամ): ՖԻՖԱ-ի հիմնադրամում նա կաշխատի Ջոյս Քուկի հետ:

Ջորկաեֆը նաև հանդիսանում է VBET բրենդի դեսպան:

68
թեգերը:
ֆուտբոլ, Նախագահ, ՖԻՖԱ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Յուրի Ջորկաեֆ
Ըստ թեմայի
Ինչու հայ ըմբիշներն ավելի լավ արդյունք չգրանցեցին ԱԱ–ում. մեկնաբանում են մարզիչները
Հայ ծանրորդները մտնում են պայքարի մեջ. հայտնի է նրանց մրցելույթների ժամանակացույցը
Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր