ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Նիդերլանդների վարչապետ Մարկ Րյուտեյի հետ հանդիպումից առաջ (2018թ. հուլիսի 2): Վաշինգթոն

Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է Ջոն Բոլտոնին

76
(Թարմացված է 20:53 10.09.2019)
ԱՄՆ նախագահին դուր չեն եկել իր խորհրդականի մի շարք առաջարկները։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնն ազատվել է պաշտոնից։ Դոնալդ Թրամփն այս մասին գրել է Twitter–ի իր էջում։

«Երեկ երեկոյան ես Բոլտոնին հայտնեցի, որ Սպիտակ տունն այլևս նրա ծառայությունների կարիքը չունի։ Ես կտրականապես դեմ էի նրա մի շարք առաջարկներին, ինչպես նաև վարչակազմի մի շարք անդամները։ Այդ պատճառով էլ...»,–գրել է նա։

​Բոլտոնը նույնպես անդրադարձել է այս թեմային։ Նա Twitter–ում գրել է, որ ինքն է որոշել հրաժարվել պաշտոնից։

​«Երեկ երեկոյան ես առաջարկեցի հեռանալ, իսկ նախագահ Թրամփն ասաց` եկեք այդ մասին վաղը խոսենք»,– գրել է նա։

Բոլտոնը ԱՄՆ նախագահի խորհրդական էր նշանակվել 2018 թվականի ապրիլի 9-ին։

Հիշեցնենք` նա անցած տարվա հոկտեմբերին Հայաստան էր այցելել։

76
թեգերը:
Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին. Բոլտոնը` առաջիկա հանդիպման մասին
Մնացականյանն ու Բոլտոնը հանդիպել են. արտգործնախարարը գոհ է հանդիպումից. լուսանկարներ
«Իրականում». բոլտոնների հետ խոսելիս Փաշինյանը պիտի հիշի ասածը՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ