Հենրիխ Մխիթարյան

«Առնվազն հայ է». Հռոմի բնակիչները Մխիթարյանի համար հայ-իտալական նոր բառախաղ են հորինել

1116
(Թարմացված է 18:51 03.09.2019)
Վերլուծաբաններին ուրախացնում է Մխիթարյանի խաղի տեխնիկան ու փոխանցումները, իսկ երկրպագուները բառախաղ են հորինել armeno թեմայով։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանի դեռ չի հասցրել նոր թիմին միանալ, իսկ Հռոմի բնակիչներն արդեն ողջունում են նրան։

«Ֆուտբոլի հանդեպ սերը Մխիթարյանին փոխանցվել է հորից` բոլորի կողմից սիրված, կյանքից վաղաժամ հեռացած ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանից։ Նա լավ կրթված էր և չէր ձգտում առաջին պլան դուրս գալ, դրանով շատ էր տարբերվում ժամանակակից ֆուտբոլիստներից», – գրում է «Ռոմայի» երկրպագուների ստեղծած պարբերականներից siamolaroma.it–ը, որի անվանումը թարգմանվում է «Մենք «Ռոման» ենք»։

Մխիթարյանն իր կարիերան սկսել է որպես հարձակվող կիսապաշտպան, բայց իր արագության շնորհիվ նա կարող է խաղալ նաև ֆլանգային հարձակվողի (վինգերի) դիրքում։ Ուշադրության են արժանի ոչ միայն նրա գոլերը, այլ նաև տպավորիչ գոլային փոխանցումները։ Մխիթարյանի ունակությունները դրսևորվել են ոչ միան «Բորուսիայում», այլև պրեմիեր լիգայում։ «Արսենալում» մեկուկես մրցաշրջանի ընթացքում նա 12 գոլային փոխանցում է արել։ Նրան հավասար փոխանցումներ են արել Ալեքսանդր Լյակազետն ու Ալեքս Իվոբին։

Հենրիխը չի սիրում մարզադաշտից դուրս  ավելորդ ուշադրություն գրավել։ Իսկ ահա դաշտում ամեն ինչ փոխվում է. նա միշտ ուզում է զգալ իրեն թիմի անբաժան մաս, նրա վրա միշտ կարելի է հույս դնել։ Գուցե հենց այդ պատճառով է նա ընտրել «Ռոման». թիմին ուժեղ հարձակում է պետք, իսկ Մխիթարյանը կարող է Էդին Ջեկոյին արժանի օգնական դառնալ, նշում է պարբերականը։

«Ռոման» կարող է դառնել Մխիթարյանի կարիերայի գագաթնակետը. վաղ է խոսել մայրամուտի մասին

Մխիթարյանին դիմավորել են ֆուտբոլասերները, որոնք ավելի քան չորս ժամ սպասել են նրան` լուսանկարվելու ու շապիկների վրա նրա ստորագրությունը ստանալու համար։ Հատկապես ուրախացել են Հռոմում ապրող հայերը։

«Մենք ողջունում ենք մեր հայրենակցին և հույս ունենք, որ նա կկարողանա օգնել այս թիմին, ինչպես օգնել է բոլոր թիմերին, որոնց կազմում խաղացել է։ Հենրիխը Հայաստանի հպարտությունն է ու ոչ միայն որպես խաղացող, այլև մարդ, որը երկրի համար բազում նախագծեր է իրականացրել», – Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում ասել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչ Նվարդ Գրիգորյանը։

Բժշկական զննման ու պայմանագրի ստորագրումից հետո Մխիթարյանը գալու է Հայաստան` հավաքականին միանալու։ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5–ին խաղալու է հենց Իտալիայի դեմ։ Որոշ թիմակիցների հետ Մխիթարյանը կծանոթանա հենց այդ խաղի ընթացքում։

«Կարմիր–դեղինների» երկրպագուներն էլ են պակս չեն ուրախացել։ Նրանցից Filippo Cirino–ն զվարճալի մի բան է նկատել։ Բանն այն է, որ «հայ» բառը իտալերեն armeno է։ Իսկ իտալերեն «ամենաքիչը, առնվազն» արտահայտությունը շատ նման է հնչում` almeno։ Իտալերենի Հռոմի բարբառով l–ն r–ով են փոխարինում ու ասում են armeno։ Նա նշում է, որ թիմի ու Մխիթարյանի մասին նյութեր գրողները կարող են մի ամբողջ մրցաշրջան բառախաղեր կազմել։

1116
թեգերը:
Արսենալ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հռոմ, սպորտ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (287)
Ըստ թեմայի
Հարսանեկան ամառ. Հենրիխ Մխիթարեանէն բացի ո՞վ  ամուսնացեր է
«Զինագործները» փոխել են գույնը. Հենրիխ Մխիթարյանը ցուցադրել է «Արսենալի» նոր համազգեստը
Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ մեկնել է Իտալիա. տեսանյութ
Վրաստան, շտապօգնություն

«Մենք ձեր կողքին ենք»․Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն

248
(Թարմացված է 00:03 29.05.2020)
Հայաստանն ու Վրաստանը աջակցում են միմյանց շատ հարցերում, և COVID-19-ի դեմ պայքարը բացառություն չի լինի։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Եթե Հայաստանին որևէ օգնություն պետք լինի, այդ թվում նաև նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման հարցում, Վրաստանը պատրաստ է օգնել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։

Գամկրելիձեն պատասխանում էր հարցին, թե արդյո՞ք Վրաստանը կարող է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ ընդունել Հայաստանից, ինչպես Գերմանիան էր ընդունում հարևան երկրներից։

«Գիտեք, անցած շաբաթ փոքրիկ թյուրիմացություն տեղի ունեցավ։ Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, միշտ աջակցում ենք միմյանց և լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ»,-ասաց Գամկրելիձեն։

Նա ընդգծեց, որ երկու կենտրոնները հաճախ են տարբեր դեղամիջոցներ, պատվաստանյութեր փոխանակել, երբ ունեցել են դրա կարիքը։

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

«Եթե հայկական կենտրոնը մեզ դիմի օգնության խնդրանքով, ապա մենք մեր իրավասությունների շրջանակում ամեն ինչով պատրաստ ենք օգնել․նաև թեստավորման կամ այլ հարցերով»,-ասաց Գամկրելիձեն։

Պացիենտների բուժման հարցում էլ, եթե Հայաստանն այսօր դրա կարիքն ունենա, Գամկրելիձեի խոսքով, Վրաստանի կառավարությունն ու առողջապահության նախարարությունը ոչ միայն պատրաստ են օգնել, այլև կանեն ամեն հնարավոր բան։

«Այդ հարցը առաջին հերթին Հայաստանի Առողջապահության նախարարությունը պետք է բարձրացնի։ Վստահ եմ, որ Վրաստանը պատրաստակամությամբ կընդունի առաջարկը»,-ասաց Գամկրելիձեն։

Նա հիշեցրել է, որ 1988թ․-ի երկրաշարժից հետո վրացիներն առաջինն են եղել, որ հասել են օգնության։ «Մենք միշտ ձեր կողքին ենք»,-եզրափակել է նա։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային Խորհրդի նիստում խոստովանել էր, որ Վրաստանում ընդունված և դեռևս գործող սահմանափակումներն ավելի խիստ և արդյունավետ են եղել։ Սակայն միաժամանակ նա կասկած էր հայտնել վարակակիրների հաշվարկի մեթոդաբանության վերաբերյալ,` նշելով, որ Հայաստանում հակահամաճարակային համակարգն ավելի լավ է զարգացած, քան հարևաններինը։

Թորոսյանի խոսքերը մեծ իրարանցում էին առաջացրել Վրաստանում, բժշկական հանրությունը պահանջում էր ներողություն խնդրել։ Ավելի ուշ ՀՀ Առողջապահության նախարարությունը դիվանագիտական ճանապարհով պաշտոնական Թբիլիսիին փոխանցել էր, որ ափսոսում է արված հայտարարության համար։

Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան

Մայիսի 28-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասնել է 8216-ի։ Մեկ օրվա ընթացքում վիրուսի բարդացումներից մահացել են 7 տղամարդ և 8 կին։ Մահացածներից ամենաերիտասարդը 43 տարեկան էր, ամենատարեցը՝ 92։ Այդպիսով, կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում կազմում է 113 մարդ։

248
թեգերը:
թեստ, համավարակ, վարակ, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բերդի կարի արտադրամասում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել. 80 հոգի թեստավորվել է
Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան
Կոլապսն անխուսափելի է. կորոնավիրուսն Ամերիկայի «մեջքը կոտրեց»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Կոլապսն անխուսափելի է. կորոնավիրուսն Ամերիկայի «մեջքը կոտրեց»

187
ԱՄՆ–ում հորատման սարքերի թիվը պատմական մինիմումի է հասել, ընկերությունները սնանկության դիմումներ են ներկայացնում ու դադարեցնում աշխատանքը։ Երկիրը կարող է զրկվել թերթաքարի նավթի 1/3–ից։ ՌԻԱ Նովոստիի նյութում կարդացեք այն մասին, թե ինչու է կոլապսն անխուսափելի։

Հորատման սարքերի ռեկորդային կրճատում

2019 թվականին ամերիկացիները թերթաքարի նավթի շնորհիվ նավթահանության առաջատարն էին դարձել՝ առաջ ընկնելով Ռուսաստանից ու Սաուդյան Արաբիայից։ 70 տարվա մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգները սև ոսկու արտահանող էր դարձել։

«Նավթարդյունաբերությունը կարող է անակնկալներ մատուցել․ թերթաքարային հեղափոխությունը գլխիվայր շրջել է նավթի գները, արտադրությունն ու առևտրային հոսքերը», - ասել էր նախագահ Ջորջ Բուշ կրտսերի էներգետիկայի գծով խորհրդատու, Rapidan Energy քոնսալթինգային ընկերության ղեկավար Բոբ Մաքնելին։

Սակայն թերթաքարային նավթի համար կտրուկ դանդաղացում են կանխատեսել․ ռեկորդների դիմաց ստիպված էին վճարել դատակ հորանցքներով, հսկայական ծախսերով ու կապիտալի ներդրման պակասով։

Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել Չինաստանին

Մայիսի վերջին Baker Hughes նավթագազային ընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ում գործող նավթագազային հորատման սարքերը կրճատվել են` հասնելով պատմական մինիմումի։ Դրանցից նախորդ տարվա 983-ի փոխարեն գործում են 318-ը միայն։

Կկորցնեն արտադրության մեկ երրորդը

ShaleProfile Analytics-ի կանխատեսման համաձայն՝ ԱՄՆ-ն կկորցնի թերթաքարային նավթահանության մեկ երրորդը։

Ճգնաժամը սրել է ոլորտի ամենակարևոր խնդիրներից մեկը՝ տեխնոլոգիաների առանձնահատկությունների պատճառով հորատանցքների արագ դատարկումը։ Հորատումն ավարտելուց անմիջապես հետո թերթաքարային հանքերի արդյունահանման ծավալն ընկնում է, ու նախկին արտադրողականության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Բացը լրացնելու համար անընդհատ նոր հորատանցքներ բացել է պետք, ինչն այս իրավիճակում պարզապես անհնար է։ Արդյունքում` ընկերությունները զանգվածային կերպով դիմում են սնանկ ճանաչվելու։

Haynes & Boone-ի տվյալների համաձայն՝ տարվա սկզբից 17 արտադրող սնանկության գործընթաց է սկսել, նրանց ընդհանուր պարտքը 14 միլիարդ դոլար է կազմում։

Դաշնային ռեզերվային բանկի հետազոտության համաձայն՝ նույնիսկ Արևմտյան Տեխասում համեմատաբար «էժան» Permian թերթաքարային ավազանում եկամտաբերության համար պետք էր, որ նավթը մեկ բարելի դիմաց 49 դոլար արժենա։ Դաշնային ռեզերվային բանկի կանխատեսման համաձայն՝ 40 դոլարի դեպքում տարվա մեջ արտադրողների միայն 15%-ը կգոյատևի։

Իսկ թանացում, որը կփրկի թերթաքարային նավթարդյունահանողներին, չի կանխատեսվում։

ԱՄՆ–ն ձգտում է Ռուսաստանին և ՉԺՀ–ին դուրս գցել միջուկային տեխնոլոգիաների ոլորտից. Կոշկին

ԱՄՆ-ի էներգետիկական տեղեկատվության պետական վարչության (EIA) կանխատեսման համաձայն՝ 2020 թվականին Brent-ի միջին գինը կազմելու է 34,13 դոլար, իսկ 2021 թվականին՝ 45,62 դոլար։ Արևմտա-տեխասյան WTI-ի միջին գինն այս տարի կկազմի 30,10 դոլար, իսկ մյուս տարի՝ 43,31 դոլար։

Վերականգնվելու համար տարիներ են պետք

Վերլուծաբանների գնահատմամբ՝ թերթաքարային արդյունահանումն ԱՄՆ-ում կարող է նվազել օրական հինգ միլիոն բարելից։ The Wall Street Journal-ի տեղեկության համաձայն՝ թերթաքարային 15 խոշորագույն ընկերությունները միջինը 48 տոկոսով կրճատել են նոր հանքավայրերի մշակման բյուջեները։

Պահանջակի` համավարակով պայմանավորված անկման պայմաններում դրանք չեն կարող վերադառնալ արտադրության նախկին պայմաններին։

Այնպես որ, ամերիկացիները կարող են զրկվել դժվարությամբ հասած առաջատար դիրքից։

«Գրեթե երաշխավորած է, որ Ամերիկան այս տարի կկորցնի առաջին տեղը, ու դա, հավանաբար, մեր սպասածից շատ ավելի շուտ կլինի»,– CNBC-ին հայտնել է Emirates NBD առևտրային շուկաների վերլուծաբան Էդվարդ Բելը։

«Կորոնավիրուսի համավարակը տապալել է նավթային արդյունահանությունը՝ բենզինի, ավիացիոն ու դիզելային վառելիքի պահանջարկի աննախադեպ անկում առաջացնելով։ Դրան գումարեք Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև «էպիկական գնային պատերազմն» ու ամերիկյան նավթային ընկերությունների հսկա պարտքերը»,-նշում են Bloomberg Intelligence-ի վերլուծաբանները։

ԱՄՆ-ն ապացույց չունի, բայց նորից կասկածում է Ռուսաստանին․ այս անգա՞մ ինչի մեջ

187
թեգերը:
Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, կորոնավիրուս, նավթ
Ըստ թեմայի
Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը խիստ նեղացրել են նավթային փորձագետներին
Պուտինն ասել է, որ նավթի հարցով պատրաստ են պայմանավորվել ԱՄՆ–ի և Սաուդյան Արաբիայի հետ
Նավթի գինը կբարձրանա՞.  ՌԴ, ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ղեկավարները բանակցել են
Անձրևային եղանակ, արխիվային լուսանկար

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն

0
(Թարմացված է 15:28 28.05.2020)
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Հայաստանում մայիսի 29-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում` քամու ուժգնացում 15-20 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ 

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Մայիսի 30-31-ը, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճան այսօր ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Թովմասյան. «Հանգանակած գումարով դեղորայք և սարքավորումներ ձեռք կբերենք»

Երևանում մինչև հունիսի 2-ը տեղումներ չեն գրանցվի: Մայրաքաղաքում այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի + 31-ից +33, երեկոյան ժամերին՝ +26-ից +28 աստիճանի սահմանում։

0
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), եղանակ, օդի ջերմաստիճան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Երևանում և հարակից համայնքներում ապրող 900 անապահով ընտանիքներն աջակցություն կստանան
ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց
Փետրվարի կոմունալներն էլ կփոխհատուցվեն. Փաշինյանը հայտնեց` ովքեր կստանան աջակցությունը
Իշխանությունը չունի հասարակության անվերապահ աջակցությունը. քաղաքագետը` գործընթացների մասին