Հիջաբով կին

Արաբ կինը որոշել է ամուսնալուծվել իր ռոմանտիկ ամուսնուց. Ինչն է նրան ամենաշատը վիրավորել

490
Կինն ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել, քանի որ նրան վեճեր ու կռիվներ են պետք, իսկ ռոմանտիկ ամուսինն առիթ չի տալիս ու անընդհատ նվերներ է մատուցում։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Արաբական միացյալ էմիրություններում կինն ամուսնալուծության դիմում է ներկայացրել, քանի որ կարծում է, որ ամուսինը չափազանց լավն է իր համար ու չափազանց շատ է  սիրում իրեն։ Այս մասին հայտնում է Khaleej Times պարբերականը։

Կինը հայց  է ներկայացրել Ֆուջեյրայի Էմիրության շարիաթական դատարան ու ասել, որ մեկ տարվա համատեղ կյանքի ընթացքում ամուսինը ոչ մի անգամ չի բղավել իր վրա, ոչ մի հարցում չի մերժել իրեն ու նույնիսկ երբեմն ուտելիք է պատրաստել ու տանը մաքրություն արել։ Ու ինչն ամենավիրավորականն է՝ այդ մեկ տարվա ընթացքում ոչ մի անգամ չի վիճել իր հետ, գոնե չի հակաճառել։

Մինչդեռ կնոջ խոսքով՝ նրան վեճեր ու կռիվներ է հարկավոր, իսկ այսպիսի ռոմանտիկ ամուսնու հետ դա անհնար է։ Ինչ էլ անի, ամուսինը նրան խրախուսում ու նվերներ է տալիս։ Արդյունքում «նրա կյանքը դժոխքի է վերածվել»։

«Հայեր ջան, դուխով». արաբ վաճառականը զարմացնում է հայերենի իմացությամբ. տեսանյութ
Տղամարդն ասում է, որ տխրել է կնոջ որոշման պատճառով, քանի որ ուզեցել է «կատարյալ ամուսին» լինել։ Նույնիսկ երբ կինը բողոքել է, որ նա ավելորդ քաշ ունի, ամուսինը սկսել է  հետևել սննդակարգին ու սպորտով զբաղվել։

Դատավորի որոշմամբ՝ գործի քննությունը հետաձգվել է՝ ամուսնական զույգին հաշտվելու ժամանակ տալու համար։

490
թեգերը:
ամուսնալուծություն, Կին
Ըստ թեմայի
Մխիթար Գոշն էլ է գրել բռնության մասին. որքան էր վճարում ամուսինը կնոջը ծեծելու համար
Միխայիլ Գալուստյանին զայրացրել են ամուսնալուծության մասին լուրերը. տեսանյութ
Բաժանվել չի նշանակում չսիրել․ Մոնիկա Բելուչին խոսել է իր ամուսնալուծության մասին