Կատուներ

Չինաստանում առաջին անգամ կատվի են կլոնավորել

335
(Թարմացված է 20:07 21.08.2019)
Կլոնավորված կատուներն արտաքինով նման են օրիգինալներին, բայց բնավորությամբ տարբեր են։ Նրանք ապրում են այնքան, որքան սովորական կատուները։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Չինաստանում ներկայացրել են առաջին կլոնավորված կատվին։ Կատուն պատկանում է բրիտանական կարճամազ տեսակին և կրում է «Սխտոր» անվանումը։ Այս մասին հայտնում է ZOL-ը։

Կատուն «ծնվել» է հուլիսի 21-ին, բայց գիտնականները ցուցադրել են նրան երեկ՝ օգոստոսի 20-ին։ Նրան Սխտոր են անվանել հիվանդությունից սատկած մի կատվի պատվին, որից վերցրել էին գենային նյութերը։ Վերջինիս տերը՝ Խուանգ Յուն, պատմել է, որ կատուն չափազանց կարևոր ու սիրելի էր իր համար, դրա համար էլ որոշել էր կլոնավորել նրան։

Այ քեզ բան․ տպած միսը, խափանումներով աշխատող «խելացի» համակարգերը և «անօդաչու» «կատաֆալկը»

Sinogene-ի գլխավոր գիտական աշխատակից Լայ Լյանսյուեն հայտնել է, որ կլոնավորված կատուներն արտաքինով նման են օրիգինալներին, բայց բնավորությամբ տարբեր են։ Նրա խոսքով՝ Սխտորը կապրի այնքան, որքան սովորական կատուները։

Գիտնականները պատրաստվում են կլոնավորման ծառայություններ մատուցել գումարի դիմաց։ Կատվին կլոնավորելու ծառայությունը կարժենա մոտ 17 միլիոն դրամ։ Ընկերությունը նաև մոտ 25 միլիոն դրամի դիմաց կլոնավորում է շներին։

Клонированная кошка
Կլոնավորված կատուն
335
թեգերը:
կլոն, կատու, Չինաստան
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (136)
Ըստ թեմայի
Այ քեզ բան․ տղամարդը հատուկ հեռախոս կունենա, Մարսը «կմոտենա», իսկ շապիկը կզինվի օդորակիչով
Այ քեզ բան. 16 տարեկան միլիոնատերը, սմարթֆոն «հրեշն» ու գրպանում տեղավորվող սրտագրիչը
Այ քեզ բան. չկողմնորոշված Huawei-ը, նորությունամոլ Facebook-ն ու Samsung-ի տարօրինակ քայլը