Սեքս-սկանդալ Դոմինգոյի շուրջ. Լոս Անջելեսի օպերան հրատապ հետաքննություն է սկսել

83
(Թարմացված է 13:28 21.08.2019)
Ինքը` Դոմինգոն, կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։ Լոս Անջելեսի օպերայում երգիչն աշխատում է արդեն 30 տարի։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Աղմկահարույց սեքս–սկանդալ է ծավալվում աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի անձի շուրջ, որին մի քանի կին նախկինում մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։ Ինչպես գրում է Los Angeles Times–ը, Լոս Անջելեսի օպերայի ադմինիստրացիան սկսել է հրատապ, բազմակողմանի և անկախ հետաքննություն երգչի նկատմամբ։

Նշվում է, որ հետաքննությանը ներգրավվել է փաստաբան Դեբրա Վոնգ Յանը, որը ավելի վաղ դաշնային դատախազ էր Կալիֆոռնիայի կենտրոնական օկրուգում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի քանի կին (8 երգչուհի և 1 պարուհի) մեղադրել են 78-ամյա օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին 1980-ականներին սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ Դրանից հետո Սան Ֆրանցիսկոյի օպերան Ֆինլանդիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ մեկտեղ չեղյալ էր հայտարարել նրա մասնակցությամբ համերգը։ Սակայն Մոսկվայում, Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում, Լոնդոնի Քովենթ–Գարդենում և Զալցբուրգի փառատոնին համերգները հրաժարվել էին չեղարկել ։

Դոմինգոն կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։ Լոս Անջելեսի օպերայում երգիչն աշխատում է արդեն 30 տարի։

Իսպանիայի մշակույթի նախարարի պաշտոնակատար Խոսե Գիրաոն իր հերթին նշել էր, որ Դոմինգոյի հասցեին հնչող մեղադրանքները պետք է ապացուցվեն։ Նա ընդգծել է, որ միայն կանանցից մեկն է բաց հայտարարություն արել, մյուսները անանուն են հանդես եկել։

Պուտինին վիրավորած սկանդալային հաղորդավարին հեռացրել են «Ռուսթավի–2» հեռուստաալիքից

Սեռական ոտնձգությունների մեղադրանքների ալիքը սկսվել էր 2 տարի առաջ դերասան Քևին Սփեյսիի և պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի շուրջ սկանդալից հետո։ Ավելի ուշ նմանատիպ համատեքստում հնչել են բազմաթիվ աստղերի և քաղաքական գործիչների անուններ։ Սեռական բռնության դեմ այնպիսի մասշտաբային ակցիաներ էին նախաձեռնվել, ինչպես Me too և Time's up շարժումները, որոնք մեծ տարածում էին գտել նաև սոցցանցերի շարքային օգտատերերի շարքում։

83
թեգերը:
Լոս Անջելես, ԱՄՆ, սեքս, Պլասիդո Դոմինգո
Ըստ թեմայի
Անչափ գեղեցիկ է. Վրաստանի սեքս–խորհրդանիշի լուսանկարները խենթացնում են օգտատերերին
Միլիոնատերը նախկին կնոջ սեքս-տիկնիկն է պատվիրել ամուսնալուծությունից հետո
Երբ սեքս չկար, կամ ինչպես էին կանայք գայթակղում 60-ականներին. լուսանկարներ