Boeing 777 ինքնաթիռ

Նյու Յորքում վերելքի ժամանակ ուղևորատար Boeing-ից պահեստամաս է ընկել

131
(Թարմացված է 13:02 14.08.2019)
Թևի մի տարրի բացակայությունը նկատել են ուղևորները, Չինաստան մեկնող ինքնաթիռը ստիպված է եղել օդանավակայան վերադառնալ։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Նյու Յորք–Շանհայ չվերթն իրականացնող չինական China Eastern Airlines ավիաընկերության  Boeing-777 օդանավը վերադարձել է օդանավակայան թռիչքից երկու ժամ անց, հայտնել է Airlive հարթակը։

Պատճառն ինքնաթիռի թևի վրայից բացակայող մասն էր, որն ազդում է ամբարձիչ ուժի առաջացման և դիմադրության վրա։

​Ինչպես պատմում է Շանհայի Shine  պարբերականը, չվերթի ուղևորներից մեկը նկատել էր անհրաժեշտ մասի բացակայությունը և հայտնել այդ մասին օդանավի անձնակազմին։

Որոշում էր կայացվել վերադառնալ օդանավակայան։ Վայրէջքից առաջ օդաչուները մի քանի պտույտ են կատարել օդանավակայանի շուրջ վառելիք սպառելու համար, որից հետո հաջող վայրէջք են կատարել։ Ինքնաթիռում շուրջ 300 մարդ է եղել, ոչ ոք չի տուժել։

Ավելի վաղ անսարքության պատճառով Utair ավիաընկերությանը պատկանող Boeing-735–ը վերադարձել էր Տյումենի օդանավակայան։ Ինքնաթիռը հասցրել էր բարձրություն  հավաքել, սակայն որոշ ժամանակ անց աշխատել է շասսիի անսարքության տվիչը։ Օդանավում ավելի քան 100  ուղևոր է եղել։  Ինքնաթիռը վառելիք է սպառել և հաջող վայրէջք կատարել։

Երևան–Մոսկվա չվերթը չի կայացել. Boeing 737-ում տեխնիկական խնդիրներ են հայտնաբերվել

131
թեգերը:
ինքնաթիռ, Boeing 777
Ըստ թեմայի
Ֆլորիդայում ուղևորատար Boeing 737–ը վայրէջքի ժամանակ ընկել է գետը. լուսանկար
Ուղևորատար Boeing–ը վերադարձել է Վնուկովո շասսիի հետ կապված խնդրի պատճառով
Ուղևորատար Boeing-ը 3 ժամ պտտվել է երկնքում ու վերադարձել օդանավակայան
«Իսկանդեր-Մ»

Պետք չէ բաց դռները թակել. Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին

20
(Թարմացված է 23:44 24.09.2020)
Ռուսաստանը կողմ է Ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագրի պահպանմանն ու կոչ է անում ԱՄՆ-ին երկարաձգել այն։ Վաշինգտոնը պահանջում է վերանայել փաստաթուղթը։ Բանակցություններն ամառվանից են ընթանում։ ՌԻԱ Նովոստին փորձել է հասկանալ՝ ինչն է խնդիրը։

Գալիա Իբրագիմովա, Սոֆյա Մելնիչուկ, ՌԻԱ Նովոստի

«Մենք արձագանք չենք ստանում»

«Առաջանահերթ հարցը, որը կարելի է և պետք է օպերատիվ կերպով լուծել, դա իհարկե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի Ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագրի ժամկետի երկարաձգումն է։ Այն լրանում է 2021-ի փետրվարին, դա շատ շուտ է։ Մենք բանակցություններ ենք վարում ամերիկացի գործընկերների հետ», - Միավորված ազգերի կազմակեպության Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բացմանը հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը կոչ է արել երկրներին զուսպ լինել նաև նոր հրթիռային համակարգերի տեղակայման հարցում։ Նախորդ տարի ԱՄՆ-ը դուրս եկավ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից, որից հետո Մոսկվան դրանք Եվրոպայում տեղակայելու մասին մորատորիում հայտարարեց։

«Մենք, ցավոք, դեռ մեր առաջարկի արձագանքը չենք լսում ո՛չ ամերիկացի գործընկերներից, ո՛չ էլ նրանց դաշնակիցներից», - ասել է Պուտինը։

Անտոնիու Գուտերեշը նույնպես բազմիցս խորհուրդ է տվել երկարաձգել Ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագիրը։ Միաժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բացասական է արձագանքել ԱՄՆ-ի առաջարկությանը՝ Չինաստանին պայմանագրին մասնակից դարձնելու վերաբերյալ։

Ռազմական անվտանգության հիմնասյուները

Ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագիրը միջուկային տեխնոլոգիաների վերահսկողության ոլորտում հիմնարար փաստաթուղթ է։ Ստորագրելով այն 2010 թվականին՝ Մոսկվան ու Վաշինգտոնը պարտավորվել են կրճատել ռազմավարական զինանոցները։ Գործընթացը սկսվել է դեռ 70-ականների սկզբին երբ սառը պատերազմի հակառակորդները ստորագրեցին Ռազմավարական հարձակողական սպառազինությունները սահմանափակելու մասին առաջին պայմանագիրը։

«Մենք այդ ցուցանիշով առաջինն ենք»․ Պուտինը՝ նոր սպառազինության մշակումների մասին

ԱՄՆ-ը երբեք այն կասկածի տակ չի դրել, սակայն Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ամեն ինչ փոխվեց։ Սպիտակ տան տերը փորձում է հարմարեցնել պայմանագրերը ժամանակակից իրողությանը, ու սպառազինությունների մրցավազքի հեռանկարը նրան չի վախեցնում։

Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից 2019-ի օգոստոսին դուրս գալու որոշումը ԱՄՆ-ը պարզաբանեց Ռուսաստանից ունեցած դժգոհություններով, որոնցից գլխավորն այն էր, որ Մոսկվան իբր փաստաթղթով արգելված հրթիռ է փորձարկել։ Ամերիկացիները, սակայն, բավարար ապացույցներ չներկայացրին։

Ոչ պաշտոնական զրույցներում ամերիկացիները խոստովանում էին, որ իրականում խնդիրը Մոսկվայի գործողությունները չէին։ Պենտագոնը կասկածել էր, որ Չինաստանը փոքր ու միջին հեռահարության հրթիռներ է ստեղծում ու պահանջել էր, որ չինական իշխանությունը միանա ռազմավարական զենքի մասին բանակցություններին։ Պեկինն անտեսել էր այդ ցանկությունը։

2020 թվականի մայիսին ԱՄՆ-ը դուրս եկավ Բաց երկնքի մասին պայմանագրից ու նորից մեղադրեց Մոսկվային, թե իբր ռուսները խոչընդոտում են տեսչական թռիչքներին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց դա։ Գերատեսչությունում կարծում են, որ ամերիկացիները պարզապես մտադիր են ավելի ակտիվ կերպով յուրացնել տիեզերքը, իսկ Բաց երկնքի մասին պայմանագիրը կապում էր նրանք ձեռքերը։

«Լավ առաջարկ»

Ամեն դեպքում քննարկումներ սկսվեցին, ու ամերիկացիները հերթական պայմանները դրեցին։

«ԱՄՆ-ը պահանջում է թեմայի մեջ ներառել նորագույն ռուսական զենքերը, ինչը նշանակում է թակել բաց դուռը», - նշում է ռուսական կողմը։

Հանդիպումների երկրորդ փուլն ավարտվեց սեպտեմբերին՝ առանց առաջխաղացումների։ ԱՄՆ-ը նոր պահանջ ունի՝ լրացուցիչ շրջանակային համաձայնագրեր ընդունել և դրանց մեջ ներառել ոչ միայն ռազմավարական, այլև մարտավարական միջուկային զինանոցները։

Միակ զիջումն այն է, որ Վաշինգտոնը համաձայնվել է առայժմ սպասել Չինաստանին բանակցային գործընթացում ներառելու հարցում։

Պատրա՞ստ է արդյոք ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգը դիմակայել ՆԱՏՕ–ի սադրանքներին

«Մենք Ռուսաստանին լավ առաջարկ ենք արել», - ասել է սպառազինությունների վերահսկողության գծով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին։

ՌԴ արտգործնախարարությունում տեղեկացրել են, որ Մոսկվան միայն ներկայիս տեսքով կերկարաձգի պայմանագիրը։

«Արտոնություններ հետևից ընկած ԱՄՆ-ը»

«Այլընտրանքները շատ չեն․ կա՛մ առանց փոփոխությունների երկարաձգել պայմանագիրը, կա՛մ վերջնականապես հրաժարվել դրանից» - կարծում է զենքի վերահսկողության գծով մասնագետ Եվգենի Մյասնիկովը։

Նրա խոսքով՝ նախկինում դժվար էր վերահսկել միմյանց գործողությունները, կողմերը ելնում էին վատագույն սցենարից, ինչն ավելացնում էր լարվածությունը։

«Եթե համակարգը փլուզվի, անցյալի կրկնության վտանգը կմեծանա» - զգուշացնում է փորձագետը։

Նոր տեխնոլոգիաների ու միջազգային անվտանգության ՊԻՐ ծրագրի տնօրեն Վադիմ Կոզյուլինը չի կասկածում՝ պայմանագիրը կերկարաձգվի։ Նա ԱՄՆ-ի պահանջները գնահատում է որպես խաղադրույքները բարձրացնելու փորձ։

«Թրամփն իր ոճի մեջ է․ պայմանագիր կնքելուց առաջ փորձում է ավելի շատ առավելություններ ստանալ։ Սակայն ժամանակ գրեթե չի մնացել, ու ամերիկացիները կերկարացնեն պայմանագիրը։ Նոր պայմանները հետագա քննարկումների առարկա են։ Հատկապես, որ Ռուսաստանը մարտավարական միջուկային զինանոցի ու Եվրոպայում ամերիկյան զենքի վերաբերյալ առաջարկներ ունի», - կարծում է փորձագետը։

Նրա խոսքով՝ եթե Վաշինգտոնը համաձայնի երկխոսության գնալ, հետագայում դրան կարելի է մասնակից դարձնել Չինաստանին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Հնդկաստանին ու Պակիստանին․ այն պետություններին, որոնք միջուկային զենք ունեն։

20
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Պայմանագիր, ԱՄՆ, Ռուսաստան, սպառազինություն
Ըստ թեմայի
ԱՄՆ-ի ու Եվրոպայի հրթիռային դավադրությունը․ ի՞նչ են պարզել գերմանացի լրագրողները
«Սա դեպի աշխարհի վերջ տանող քայլ է». ինչ կլինի, եթե ԱՄՆ–ն դուրս գա ՌՀՍ-3 պայմանագրից
Պարտության սպառնալիք ԱՄՆ-ի համար. ինչու Վաշինգտոնը կրկին պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի դեմ
Facebook

Զգուշացեք. ադրբեջանցիները խուճապ տարածող հաղորդագրություններ են ուղարկում

96
(Թարմացված է 23:27 24.09.2020)
Մարտիրոսյանի խոսքով` հակառակորդն ուզում է տպավորություն ստեղծել, թե շուտով պատերազմ է սկսվելու։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանցիները խուճապ տարածող հաղորդագրություններ են ուղարկում Facebook սոցիալական ցանցի մեսինջերների միջոցով։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` կից հրապարակելով հաղորդագրության տեքստի էլեկտրոնային պատճենը։

Համաձայն լուսանկարի`տեղեկությունը հրապարակված է ԼՂՀ Ազգային անվտանգության ձևաթղթի վրա։ Այնտեղ մասնավորապես գրված է. «Պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է Արցախի բնակիչներին, որ պատրաստ լինեն արտակարգ տարհանման։ Իրենց հետ կարող են վերցնել միայն անհրաժեշտ իրերը»։

ԱԱԾ–ն հետաքննում է Հայաստանի վարչապետի և կառավարության կայքերի կիբեռհարձակումները

Սամվել Մարտիրոսյանը հորդորում է լուրջ չվերաբերվել նման հաղորդագրություններին։ «Ժող ջան, մեր ՈՒԱԶ քշող հարևաններն են ուղարկում, սենց բան որ ստանաք մեսինջերներում լուրջ մի ընդունեք»,–գրել է նա։ Մարտիրոսյանն ընդգծել է, որ վերջին մի քանի օրը հակառակորդը կտրուկ ակտիվացել է և նման հնարքների է դիմում, քանի որ ուզում են տպավորություն ստեղծել` իբր շուտով պատերազմ է սկսվելու։

ՀՀ իրավապահները պարզում են ադրբեջանցիների հրապարակած տվյալների աղբյուրը. Փաշինյանի խոսնակ

Հիշեցնենք, որ հակառակորդը նման հաղորդագրությունների միջոցով փորձում էր հասարակության շրջանում խուճապ տարածել նաև հուլիսյան մարտերի ժամանակ։

96
թեգերը:
Սամվել Մարտիրոսյան, Պատերազմ, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան
Ըստ թեմայի
Ինչպե՞ս հակազդել թուրք-ադրբեջանական տեղեկատվական մանիպուլյացիաներին. մասնագիտական կարծիք
Զախարովան սաստել է Ադրբեջանի ԱԳՆ–ին, որը յուրովի էր մեկնաբանել Սերգեյ Լավրովի խոսքերը
Ադրբեջանցիները սպառնացել են Բուրգ լե Վալանսի քաղաքապետին և պահանջել հանել Արցախի դրոշը

Ի՞նչը պետք է պահպանել. համաշխարհային առաջնորդները որոշել են ՄԱԿ-ում փոփոխություններ անել

0
(Թարմացված է 23:43 24.09.2020)
Այս տարի լրացավ ՄԱԿ–ի 75-ամյակը։ Անդամ երկրները որոշել են, որ կառույցում պետք է փոփոխություններ անել։

ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդները մտադիր են բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ում։ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նիստի ժամանակ նման կոչով են հանդես եկել համաշխարհային մի քանի առաջնորդներ։

Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կարող է դառնալ Անվտանգության խորհրդի ընդլայնման գործընթացի նախաձեռնողը։

«Գլոբալ խնդիրները համաձայնություն և համագործակցություն են պահանջում, անկախ ազգային սահմաններից։ Չափազանց հաճախ է ԱԽ–ն արգելափակման մեջ հայտնվում, երբ կարևոր որոշումներ ընդունելու կարիք կա»,-հայտարարել է նա:

Փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլապես, նրա կարծիքով, «կարելի է ընդարմանալ»։ 

Հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով. Լավրով

ՌԴ առաջնորդը միաժամանակ ընդգծել է, որ պետք է պահպանել գլխավորը՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը, թեև Արևմուտքը պնդում է, որ այն չեղարկվի:

Իսկ, թե ինչով է այն կարևոր աշխարհում կայունության պահպանման համար՝ դիտեք տեսանյութում:

0
թեգերը:
Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Երևանին ու Բաքվին
ԱՄՆ պետքարտուղարության օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ. Մակունց
Ադրբեջանը չի հետևում ՄԱԿ-ի հրադադարի կոչին. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի արձագանքը
Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները