Սպիտակ տուն

Ձեր առևտրային պատերազմներին մեր դրամը չխառնեք. հայկական դրամը` ԱՄՆ Սպիտակ տան էջում

230
(Թարմացված է 10:49 14.08.2019)
Սպիտակ տունը հիշել է դեռ 2004–ին շրջանառությունից դուրս եկած հայկական 100 դրամանոցի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Սպիտակ տան պաշտոնական էջում դոլարը, յուանն ու հայկական` շրջանառությունից դուրս եկած 100 դրամանոցը հայտնվել են կողք կողքի։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Пост на странице Белого дома в Facebook
Пост на странице Белого дома в Facebook

«Մի տեսակ չգիտեմ ինչ զգամ, երբ Սպիտակ տան պաշտոնական էջը հրապարակում է նյութ, որտեղ նկարում դոլար է, յուան ու հայկական` շրջանառությունից դուրս եկած 100 դրամ: Ձեր առևտրային պատերազմներին մեր դրամը չխառնեք»,–գրել է նա։

Սկանդալ լցանավի շուրջ. Ջիբրալթարն ու Իրանը հայտարարել են Grace–ի առաջիկա ազատման մասին

Նշենք, որ Սպիտակ տան էջում հոդված է տեղադրվել` տարբեր երկրների փոխարժեքների նկարով։ Հոդվածը տարածելիս` գրել են, թե գուցե Չինաստանը որոշել է լռել` հավատալով, որ կարող է շարունակել խաղեր խաղալ Վաշինգտոնի հետ, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մենակ չի խաղում։

Հայկական 100 դրամանոց թղթադրամը շրջանառության մեջ է դրվել 1998 թվականին, շրջանառությունից դուրս է եկել 2004-ին։

230
թեգերը:
դոլար, Սպիտակ տուն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դրամ