Samsung Galaxy Note 10

Այ քեզ բան. չկողմնորոշված Huawei-ը, նորությունամոլ Facebook-ն ու Samsung-ի տարօրինակ քայլը

384
(Թարմացված է 23:44 10.08.2019)
Չինական Huawei–ն ու կորեական Samsung-ը շաբաթվա ընթացքում ներկայացրին իրենց նորույթները, իսկ Facebook-ը հայտարարեց, որ աշնանը նախատեսված նորությունը մարդկանց կօգնի առանձին ներդիրով հետևել ԶԼՄ-ների նորություններին։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոս – Sputnik, Գոռ Մարգարյան. Huawei–ն այս շաբաթ վստահեցրեց, որ իր օպերացիոն համակարգն ավելի արագ է ու ապահով, քան Android-ը։ Կորեական Samsung–ը ներկայացրեց նոր սմարթֆոնները, որոնք շատ են տարբերվում նախորդներից, իսկ Facebook-ն էլ 3-ական մլն դոլար առաջարկեց ամերիկյան լրատվամիջոցներին։

Huawei–ը կրկին խոսեց սեփական օպերացիոն համակարգի մասին

Huawei–ը շաբաթվա ընթացքում նախագծողների կոնֆերանս կազմակերպեց, որի ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Ռիչարդ Յուն ներկայացրեց նոր օպերացիոն համակարգը` վստահեցնելով, որ այն ավելի արագ ու անվտանգ է աշխատում, քան Android-ը։ Հետաքրքիր է, որ մինչ այս օպերացիոն համակարգի տարբեր անվանումներ էին շրջանառվում, և վերջին շրջանում խոսվում էր, որ այն կոչվելու է Hongmeng OS, բայց Huawei–ը նորից զարմացրեց բոլորին ու հայտարարեց, որ համակարգի անունը HarmonyOS է։ Այս մասին հայտնում է ixbt.com-ը։

Հիմա` ավելի մանրամասն։ HarmonyOS–ը հիմնականում նախատեսված է խելացի բարձրախոսների ու դիսփլեյների, դյուրակիր սարքերի և անօդաչու մեքենաների համար, և բաց կոդով պլատֆորմը մրցակցելու է Google-ի գալիք Fuchsia OS-ի հետ, որը նույնպես հիմնված է միկրոօրգանիզմների վրա և կարող է միաժամանակ տեղադրվել բազմաթիվ սարքերում: Իսկ Android-ը միկրոօրգանիզմների համակարգերին զիջում է արդյունավետությամբ։ Հիմնական խնդիրներն առաջանում են ավելորդ կոդերի, պլանավորման հնացած մեխանիզմի և ընդհանուր ֆրագմենտացիոն խնդիրների պատճառով: HarmonyOS –ը կիրառում է խոցելիության հայտնաբերման հուսալի համակարգ։

GizChina-ն էլ հայտնում է, որ Յու Չենդունը բացատրել է անվան ընտրությունը։ Ընկերության տնօրենը հայտնել է, որ HongMeng բառը չինարենում արտասանելը բավականին բարդ է, իսկ համակարգն անվանել են Harmony, որպեսզի ավելի շատ խաղաղություն բերեն Երկիր մոլորակին։ Harmony բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է ներդաշնակություն։

Ընկերության գլխավոր տնօրենը հայտարարեց, որ եթե Google-ը հետ վերցնի Android-ի լիցենզիան, Huawei-ը պատրաստ է 1-2 օրվա ընթացքում HarmonyOS տեղադրել իր բոլոր սարքերում: Սակայն առայժմ ընկերության բոլոր գաջեթները կշարունակեն աշխատել Android օպերացիոն համակարգով։

Նոր օպերացիոն համակարգի թողարկման կոնկրետ ժամկետներ և այլ մանրամասներ դեռևս չեն նշվում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Huawei ընկերության համար պատժամիջոցներ է սահմանել և ամերիկյան ընկերություններին արգելում է համագործակցել չինական տեխնոհսկայի հետ։ Մեզ էլ մնում է սպասել նոր զարգացումների և տեսնել՝ ինչպես կավարտվի ամերիկա–չինական տեխնոլոգիական սառը պատերազմը։

Նոր սմարթֆոնն ապշեցնում է իր հզորությամբ, բայց Samsung-ի քայլերն անհասկանալի են

Այս շաբաթվա թոփ նորությունների ցանկում պատվավոր տեղ ունի նաև Galaxy ընտանիքին պատկանող նոր սմարթֆոնի ցուցադրությունը։ Ներկայացվեց միանգամից երկու մոդել՝ Note 10 և Note 10+: Այս մասին հայտնում է gsmarena-ն։

Երկու մոդելներն էլ համալրված են նոր՝ Exynos 98 25 պրոցեսորով, որը նույնպես ներկայացվեց հենց ցուցադրության օրը: Որոշ երկրներում այն կփոխարինվի Snapdragon 855+ - ով ։ Ի դեպ, սա առաջին անգամ է, երբ Galaxy S-ի և Galaxy Note-ի վրա տարբեր չիպեր են տեղադրվում։

8 ԳԲ օպերատիվ հիշողություն ունի Note 10-ը և 12 ԳԲ` Note 10+-ը, պահեստավորման ծավալը` 256 ԳԲ, բայց այն կարող է ավելացվել microSD հիշողության քարտով մինչև 1 TB (միայն Note 10+):

​Կրտսեր մոդելը ստացել է 3500 mAh հզորությամբ մարտկոց, ավագը ՝ 4300։ Galaxy S10-ի նման երկուսն էլ ռևերսիվ լիցքավորման հնարավորություն ունեն, այսինքն` կկարողանան լիցքավորել «խելացի» ժամացույցները, ականջակալները և այլ գաջեթներ: Իսկ հիմա կորեական տարօրինակության մասին։ Ինժեներները նորույթներին զրկել են ականջակալների համար նախատեսված 3,5 մմ-նոց անցքերից։ Շատերը կհիշեն, որ Samsung-ը ժամանակին հատուկ տեսանյութերով «թրոլինգ» էր անում Apple-ին այն բանի համար, որ իր սարքերին զրկել էր հենց այդ անցքից։ Իսկ հիմա ընկերությունը սկսել է ծածուկ ջնջել բոլոր նմանատիպ տեսանյութերը։ Այս դեպքում մնում է ասել` Samsung ջան, միլիոնավոր մարդիկ տեսել ու հիշում են այդ տեսանյութերը։

Facebook-ի նոր գործառույթի շնորհիվ գուցե հնարավոր լինի խուսափել «ֆեյք» նորություններից

Ամերիկյան Facebook ընկերությունը 3-ական մլն դոլար է առաջարկել ամերիկյան առաջատար լրատվամիջոցներին, որպեսզի նրանք մեկ տարվա լիցենզիայի դիմաց իրենց կոնտենտը տեղադրեն սոցցանցի նոր ներդիրում։ Այս մասին հայտնում է businesstoday-ը։

Facebook-ն ընտրել է The Walt Disney Company-ին, ABC հեռուստաընկերությանը, The Washington Post թերթին, Bloomberg բիզնես նորությունների գործակալությանը և The Wall Street Journal-ի դուստր ձեռնարկության Dow Jones ընկերությանը: Նոր էջը, որը նվիրված է նորություններին, Facebook-ում կարող է հայտնվել արդեն առաջիկա աշնանը:

Facebook-ը պատրաստ է վերոնշյալ լրատվամիջոցներին ընտրության ազատություն տրամադրել այն հարցում, թե ինչպես են նյութերը հայտնվելու նոր ներդիրում։ Առաջին տարբերակը նախատեսում է հոդվածի ուղղակի տեղադրում Facebook-ում, իսկ երկրորդը ՝ միայն վերնագրի տեղադրում, որի բացման ժամանակ օգտատերը հղումով ավտոմատ կանցնի ԶԼՄ–ի կայք։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Առանց դիմային տեսախցիկի սմարթֆոն. Nubia–ի նոր սարքի լուսանկարները հայտնվել են համացանցում

Samsung-ը կորցրել է սմարթֆոնների ամենամեծ շուկան

Google օգնականը կկարողանա կարդալ WhatsApp-ով ու Telegram-ով ուղարկված նամակները

384
թեգերը:
Samsung, Facebook, Huawei
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (170)
Բելառուս, արխիվային լուսանկար

Մինսկում ձերբակալվել է նաև RT-ի թղթակիցը

26
(Թարմացված է 21:42 10.08.2020)
ՕՄՕՆ-ի աշխատակիցները շարունակում են մարդկանց ձերբակալել, ստուգում են բոլոր անցորդների փաստաթղթերն ու ուսապարկները։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Բելառուսում իրավապահները սկսել են ձերբակալել «Մինսկ՝ հերոս քաղաք» կոթողի մոտ տեղի ունեցած ակցիայի ենթադրյալ մասնակիցներին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև RT-ի թղթակից Կոնստանտին Պրիդիբայլոն։

Դեռ օգոստոսի 9-ին բողոքի ակցիաներից հետո Բելառուսի քրեական օրենսգրքի 293 հոդվածով քրեական գործեր էին հարուցվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանց մասնակցելու փաստերով։

Այսօր ՕՄՕՆ-ի աշխատակիցները շարունակում են մարդկանց ձերբակալել, ստուգում են բոլոր անցորդների փաստաթղթերն ու ուսապարկները։ Քաղաքի այդ շրջանում հավաքվել են ոստիկանության ուժերը, երկու հրշեջ մեքենա է հերթապահում։

Ավելի վաղ Sputnik Բելառուսը հայտնել էր, որ Մինսկում գիշերային անկարգություններից հետո ձերբակալել են թղթակից Եվգենի Օլեյնիկին։ Բացի այդ, RT-ն տեղեկացնում էր, որ ձերբակալվել է «Ruptly Ruptly»–ի հետ համագործակցող թղթակիցը։ Նա մեկուսարանում է։ Մինչ այդ ընտրատարածքների բացման նկարահանման ժամանակ ձերբակալվել էին «Ruptly»-ի ևս երկու սթրինգերներ։

RT-ի ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Բելառուսի իշխանությանը կոչ է արել ազատել ռուսաստանցի լրագրող Սեմյոն Պեգովին։

Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսի նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը:

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը չի ընդունել ընտրությունների արդյունքները:

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել։ Իրավապաշտպանները հայտնում են, որ դրանց հետևանքով մեկ մարդ է մահացել։

«Ես նրան բաց եմ թողել»․ Մինսկի իրադարձությունների խոսուն լուսանկարն ամեն ինչ ասում է

26
թեգերը:
Ձերբակալում, Լրագրող, Մինսկ, Բելառուս
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ
Մինսկում բողոքի ակցիան վերածվել է ՕՄՕՆ –ի հետ բախումների․ կան տուժածներ
«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ
Հանրային խորհրդի նիստ, արխիվային լուսանկար

ՌԴ նոր Հանրային պալատը կշարունակի համագործակցել ՀՀ Հանրային խորհրդի հետ

48
(Թարմացված է 19:07 10.08.2020)
ՀՀ Հանրային խորհուրդը ռուսական կողմին առաջարկել է մինչ կորոնավիրուսի համավարակի ավարտը փոխգործակցության հիմնական ուղղությունների շրջանակում կազմակերպել առցանց կոնֆերանս: Կոնֆերանսի թեմաները կհստակեցվեն առաջիկայում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ՌԴ Հանրային պալատը հույս է հայտնել, որ նոր՝ 7-րդ կազմով, ևս կշարունակի համագործակցել ՀՀ Հանրային խորհրդի հետ:

ՌԴ Հանրային պալատի գլխավոր քարտուղարը՝ միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Ա. Շկոլնիկը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին ուղղված նամակով տեղեկացրել է, որ ՀՊ 7-րդ կազմն արդեն ձևավորված է: Գլխավոր քարտուղար է ընտրվել Լ. Միխեևան:

Շկոլնիկը ՌԴ Հանրային պալատի նոր կազմի անունից, վստահություն է հայտնել, որ ՀՀ Հանրային խորհրդի հետ համագործակցությունը կշարունակի մնալ միջազգային հարաբերությունների կարևորագույն ուղղություններից մեկը:

«Հանրային պալատի անդամները պատրաստակամ են ներգրավվել երկկողմ և բազմակողմ համաժողովներում, ֆորումներում և գործունեության հիմնական ուղղություններին առնչվող այլ միջոցառումներում»,- նշված է նամակում:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատապարտել է Ստյոպա Սաֆարյանի արարքը

ՀԽ նախագահը պատասխան նամակով շնորհավորել է ՀՊ նոր կազմին՝ նշանակումների և ընտրությունների կապակցությամբ և շնորհակալական խոսք ուղղել նախկին գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար:

Ափսոսանք հայտնելով հետաձգված փոխայցերի համար, որոնք այս պահին անհնար են դարձել կորոնավիրուսային համավարակի պատճառով՝  Սաֆարյանը հույս է հայտնել, որ դրանք հնարավոր կդառնան համավարակային իրավիճակի մեղմացումից անմիջապես հետո: Մինչ այդ, ռուսական կողմին առաջարկվել է փոխգործակցության հիմնական ուղղությունների շրջանակում կազմակերպել առցանց կոնֆերանս: Առաջիկայում կհստակեցվեն այն թեմաները, որոնց շուրջ այս ձևաչափով հնարավոր քննարկումները կարող են արդյունավետ լինել:

48
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան, նամակ, Ստյոպա Սաֆարյան, Հանրային խորհուրդ
Ըստ թեմայի
Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է. Ալեն Սիմոնյան
Ալավերդյան. «Ստյոպա Սաֆարյանի համար Վազգեն Մանուկյանի անձը մարտահրավեր է»
Պիպոյան. «Հանրային խորհուրդը հարկավոր է որպես ինստիտուտ՝ անկախ անձերից»
Ստյոպա Սաֆարյան. «Նիսյա» լավ երկրի հեռանկարը հեշտ չէ համոզել մարդկանց
Ֆիրդուսի

Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասը

37
(Թարմացված է 00:12 11.08.2020)
Իշխանությունը կարծում է, որ աշխատանքներն ավարտելուց հետո Երևանում ևս մեկ զբոսաշրջային գոտի կբացվի։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik․ Մշակույթի ու արվեստի անվանի գործիչների թանգարան, հուշանվերների խանութներ և փայտե պատշգամբներով քարե շենքեր․ ահա այն հիմնական կետերը, որոնք նախատեսված են Երևանի Ֆիրդուսի թաղամասի վերականգնման ու կառուցապատման նախագծով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ավելի վաղ ՀՀ գրասենյակի Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը ցույց էր տվել՝ ինչ տեսք է ունենալու Ֆիրդուսին վերականգնումից ու կառուցապատումից հետո, նա քաղաքի այդ հատվածի 3D մոդելը հրապարակել էր Facebook-ում։

Կառուցապատման ընդհանուր մակերեսը 58 հազար քառակուսի մետր է, աշխատանքներն իրականացվել են 49 հազար քառակուսի մետրում, իսկ մնացած 9 հազարը դեռ իրականացման փուլում են։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիք (60 միլիոն դոլարի չափով), ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը։

«Ֆիրդուսում այժմ ընթանում են քանդման աշխատանքներ։ Շինարարության մեկնարկը ծրագրվում է 2020 թվականի վերջին, ավարտը՝ 2024 թվականի սկզբին», - նշված է գերատեսչության պատասխանում։

Այս պահին 70 միլիոն դոլար է ներդրվել նախագծում։ Ծրագրված է ևս 200 միլիոն դոլար ներդնել։ Ենթադրվում է, որ 6-ից 8 հազար աշխատատեղ է բացվելու։

Կառուցապատման հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը – խմբ․), գլխավոր ճարտարագետը՝ Հովհաննես Մութաֆյանը։ Տարածքը բաժանվել է 18 լոտերի, յուրաքանչյուր լոտ ունենալու է իր ճարտարապետը։

Նշվում է, որ հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում, և վերարժևորվելու են շենքի բակային ճակատները։ Այս հուշարձանային շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքերը՝ փայտե պատշգամբով։

«Արդյունքում տվյալ տարածքում կստեղծվի նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր։ Այս տարածքը կեզրագծվի 250 մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքեր», - նշված է պատասխանի մեջ։

1–ին և 2–րդ հարկերում նախատեսվում է սրճարաններ ու հուշանվերների խանութներ բացել։ Քննարկվում է նաև պատմական միջավայրի տարածքում 2–րդ և 3–րդ հարկերում ստեղծել մշակույթի հայտնի գործիչների թանգարաններ։

Ֆիրդուսին, որտեղ ժամանակին բավականին մեծ շուկա կար և մի քանի տասնյակ բնակելի տներ, Երևանում վերջին «հյուղակների թաղամասերից» էր։ Շուկան բազում դարերի պատմություն ունի, սկզբում այստեղ մեծ մասամբ իրանցիներն էին առևտուր անում։ Հենց այդ պատճառով էլ այդ հատվածը պահպանել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսիի անունը։

Հայաստանի նախկին իշխանությունը նախատեսում էր քանդել թաղամասի բոլոր հին շենքերը և մոտ հինգ հեկտար տարածքում նոր թաղամաս կառուցել, որում կլինեին բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ։

Նոր Ֆիրդուսիի նախագիծը բուռն քննարկումների թեմա դարձավ, հատկապես երբ 2020 թվականի հունիսի 10-ին քանդեցին «կարմիր շենքը»։ Հունիսի 13-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց։ Քաղաքապետարանի առջև Ֆիրդուսիի պաշտպանությանն ուղղված ակցիա անցկացվեց։

Ավելի ուշ ակտիվիստները բաց նամակ հղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները Ֆիրդուսիում, չեղարկել Նարեկ Սարգսյանի  նախագիծը, մայրաքաղաքի կենտրոնում նախատեսվող ցանկացած նոր շինարարության համար հանրային քննարկումներ անցկացնել ու այդ հին թաղամասի համար պատմամշակութային տեսքի պահպանությամբ նախագիծ մշակել։

Նամակը ստորագրել էին մի շարք հայտնի մարդիկ` գրողներ Նարինե Աբգարյանն ու Արամ Պաչյանը, օպերային երգիչներ Հասմիկ Պապյանն ու Աննա Մայիլյանը, ռեժիսորներ Աշոտ Ադամյանը, Լևոն Աթայանը, Սեդա Գրիգորյանն ու Դավիթ Մաթևոսյանը, նկարիչներ Զարուհի Մուրադյան ու Մարինա Դիլանյանը, ճարտարապետներ Արմեն Աբրոյանն ու Աշոտ Սիմոնյանը, լրագրողներ Արտավազդ Եղիազարյանն ու Լուսինե Հովհաննիսյանը, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը և ուրիշներ։

37
թեգերը:
Ֆիրդուսի, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան
Սթրիթ արտ սահմանամերձ գոտում. ինչպես Բալայանի «բլոճիկները» զվարճացրին Բերդի տղաներին
Սահմանամերձ Բերդավանի և Այգեպարի փողոցները հիմնանորոգվում են
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Լոռիում. Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել