Ալի Յալչինկայյի և Իզաբելայի պսակադրությունը

Հայ լինելը երջանկություն է. Թուրքիայի քաղաքացին տատի պատգամով հայուհու հետ է ամուսնացել

5764
(Թարմացված է 13:28 05.08.2019)
Գնալով Թուրքիայի ավելի շատ քաղաքացիներ են սկսում փորփրել անցյալն ու իմանալ իրենց հայկական արմատների մասին։ Շատերը, հակառակ իրենց երկրում տիրող քսենոֆոբիայի, անում են հնարավոր ամեն բան, իրենց ակունքներին վերադառնալու համար։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի քաղաքացի Ալի Յալչինկայան երեկ Դոնի Ռոստովի հնագույն հայկական եկեղեցում ամուսնացել է հայուհի Իզաբելայի հետ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է արևելագետ, լրագրող, ճանապարհորդ, «Անտիտոպոր ինֆո» հարթակի հիմնադիր Վադիմ Հարությունովը։

Թուրքիայի ծպտյալ հայերը հզոր հաղթաթուղթ են, բայց պետք է դա ճիշտ օգտագործել. Ախոյան

«Այսօր մեզ  մոտ ուրախալի իրադարձություն է։ Սանիկս՝ Ալի Յալչինկայան, ամուսնացավ հայուհու հետ։ Մի քանի րոպե առաջ Դոնի Ռոստովի հնագույն Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ Ալիի ու Իզաբելայի պսակադրությունը։ Երեկոյան հավաքվում ենք հարսանիքը նշելու», - նորությունը հայտնել է Հարությունովը։

Али Ялчынкая женился на армянке
Ալի Յալչինկայյի և Իզաբելայի պսակադրությունը

Նա նաև հիշեցրել է Ալիի պատմությունը, որի տատը 1915 թվականից Ցեղասպանությունից փրկված հայուհի է եղել։

Թուրքահայերը և քրդահայերը. նոր Թուրքիայի մասին Խաջյանի գիրքը բացել է«ծպտյալ ազգի» գաղտնիքը

«Մի քանի տարի առաջ ինձ հետ կապ հաստատեց մի երիտասարդ Թուրքիայից։ Նա ասաց, որ իր նախնիները թրքացած հայերն են եղել։ Դեռ ողջ է Անիկ տատը, որը տարիներ շարունակ թաքցրել է իր ծագումը։ Բաց նա չի թաքցրել իր անցյալը թոռներից ու ծոռներից։ Անիկը երազում էր, որ թոռները նորից հայ դառնան։ Նա ասել է, որ Թուրքիայում դեռ շատ են ծպտյալ հայերը», - գրել է լրագրողը։

Али Ялчынкая женился на армянке
Ալի Յալչինկայյի և Իզաբելայի պսակադրությունը

Հարությունովը պատմել է, որ ինքը հայկական եկեղեցում կնքել է Ալիին․«Ալիին ինձ մոտ հրավիրեցի, եկավ։ Ռուսաստանում բուհ ընդունվեց։ Շուտով մկրտեցինք նրան Հայ առաքելական եկեղեցում, այնտեղ նա Գասպար անունը ստացավ»։

Մի երկու տարի անց Ալին` նույն ինքը Գասպարը, ամուսնացավ հայուհու հետ՝ հետևելով տատի պատգամին։

«Նա չի եկել, արդեն ծեր է։ Բայց օգոստոսի 10-ին հարսանիքը շարունակվելու է Թուրքիայում՝ Ալի-Գասպարի տանը։ Իսկ մեղրամիսը Ալին ու Իզաբելան պատրաստվում են անցկացնել Հայաստանում», - գրել է Հարությունովը։

Նա ավելացրել է․«Իսկ հաջորդը Ալթանն ու Այլան են։ Նրանք քույր ու եղբայր են, իրենց նախնիներն էլ են հայ եղել։ Իսկ դա նշանակում է, որ էլի եմ Թուրքիայի քաղաքացի սանիկներ ունենալու։ Եվ դա լավ է։ Աթաթուրքը մի անգամ թուրքերին ազգանուն տալուց ասել է․«Ne mutlu türküm diyene» («Ինչ երջանկություն է թուրք լինելը»)։ Իսկ ես այլ կերպ կասեմ․«Ne mutlu ermeniyim diyene» («Ինչ երջանկություն է հայ լինելը»)։

Ծպտյալ հայերը ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրող արևմտահայերի սերունդներն են, որոնք այս կամ այն պատճառով թաքցնում են իրենց ծագումը։ Հիմնականում բնակվում են պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում ու կից շրջաններում։

5764
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, ծպտյալ հայեր, ամուսնություն, Հայ Առաքելական Եկեղեցի, Թուրքիա, Թուրք, հայ
Ըստ թեմայի
Հայ պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում դատապարտել է հայերի հանդեպ ատելություն պարունակող հայտարարությունները
Ծպտյալ հայերի «էֆեկտը», կամ ձեռնտո՞ւ է արդյոք Հայաստանին Թուրքիայի փլուզումը
Թուրքիայի հայերի անդրկուլիսային պայքարը․ Էրդողանը պատրիարքի ընտրությունների ժամանակ չունի՞
Գագիկ Ծառուկյան. արխիվային լուսանկար

«Կանխելու եմ հակառուսական տրամադրությունները»․ Գագիկ Ծառուկյան

71
(Թարմացված է 23:16 02.07.2020)
ԲՀԿ առաջնորդը կարծում է, որ հակառուսական տրամադրությունները երկրում տարածում են հակահայկական և հակապետական ուժեր։

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Facebook-ում հայտարարություն է տարածել, որով արտահայտել է իր անհանգստությունը՝ կապված երկրում տիրող հակառուսական տրամադրությունների հետ։

«Որպես օրինակ՝ հարկ է նշել, որ հայ հասարակության մեջ ներմուծվում է այն թեզը, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագիրը, ինչը կհանգեցնի ռուսական 102-րդ ռազմական բազայի` մեր երկրից դուրս բերմանը: Կարծում եմ՝ բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է, որոնք անդադար սպառնում են մեզ պատերազմով և ոչնչացմամբ», - գրել է Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը կարծում է, որ հակառուսական տրամադրությունները երկրում տարածում են հակահայկական և հակապետական ուժեր և խոստանում է անձամբ զբաղվել նրանցով։

«Ես՝ որպես ՀՀ ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի կուսակցության նախագահ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Վստահ եմ, որ Հայաստանի զարգացման և մեր երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման համար մենք պետք է էլ ավելի խորացնենք և ամրապնդենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները», - գրել է Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանի բացակայությունը չի խանգարի. ե՞րբ կլինի կալանքի մասին որոշումը

Նա հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան ոչ միայն երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ քաղաքական, տնտեսական, ռազմական ձևաչափերով։

Նշենք, որ «հակառուսական տրամադրությունների» մասին երեկ և այսօր սոցցանցերում ակտիվ քննարկումներ են ծավալվել։

71
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ
Ծառուկյանի՝ բռնաբարության վերաբերյալ գործի նյութերը հրապարակելու փաստով քրգործ է հարուցվել
Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից հեռու է. Ալեն Սիմոնյանը` սով սկսվելու մասին
Գագիկ Ծառուկյանը կաթիլային է ստանում
Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան. արխիվային լուսանկար

Ինչպես են սպասում տանը. Գալկինը ցույց է տվել, թե ինչ անակնկալ է պատրաստել իր համար կինը

73
(Թարմացված է 20:43 02.07.2020)
71-ամյա պրիմադոննան գործուղումից վերադարձող ամուսնուն դիմավորելու համար յուրահատուկ անակնկալ է պատրաստել։ Երկար սպասված հանդիպման «տեսահաշվետվությունը» հայտնվել է Instargam-ում։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ռուսական շոու բիզնեսի թագուհի Ալլա Պուգաչովան հաճելի անակնկալ է պատրաստել ամուսնու` Մաքսիմ Գալկինի վերադարձի առթիվ․ երգչուհին որոշել է ուշադրություն չդարձնել համավարակին և ամուսնու պատվին երեկույթ է կազմակերպել։

Հայտնի հաղորդավարն աշխատանքի բերումով մի քանի օրով քաղաք էր գնացել։ Այդ ընթացքում Պուգաչովան և նրանց երկվորյակները՝ Գարին ու Լիզան, ժամանակը զուր չեն վատնել և պատրաստվել են հայրիկի վերադարձին։ Պուգաչովան ընդհատել է ինքնամեկուսացումը և հրավիրել Գալկինի ընկերներին և բարեկամներին։

Պրիմադոննան գործուղումից վերադարձող ամուսնու համար հատուկ հրավերք է կազմակերպել։ Ընտանեկան հավաքի տեսահաշվետվությունը հայտնվել է Գալկինի ինստագրամյան էջում։

Հավերժ գեղեցիկ ու երջանիկ Պուգաչովան․ Գալկինը կնոջ մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

View this post on Instagram

A post shared by Максим Галкин (@maxgalkinru) on

Տեսանյութում երևում է, որ հյուրերն աստղերի դղյակի տարածքում հավաքվել են խարույկի շուրջ և սպասում են հավաքույթի «մեղավորին»։

Գալկինը հիացած է մտերիմների ուշադրությամբ և շտապել է ուրախությունը հայտնել երկրպագուներին։ Հաղորդավարի հետևորդները գնահատել են նրա տիկնոջ ջանքերը և նշել են, որ Պուգաչովան է՛լ ավելի է գեղեցկացել և իր տարիքից շատ ավելի երիտասարդ է երևում։

Ռուս հումորիստ Մաքսիմ Գալկինը և երգչուհի Ալլա Պուգաչովան, հոգնելով չորս պատի մեջ գտնվելուց, հաճախ են հետաքրքրացնում իրենց առօրյան։ Վերջերս նրանք ընտանեկան կյանքի բեմադրություն էին կազմակերպել կորոնավիրուսի համավարակի հետ կապված։ «Ինքնամեկուսացման հիմնը» զվարճացրել էր հայտնի զույգի երկրպագուներին։

Օրբելյան, Մանուկյան և Ալլա․ մի հայն ուղի բացեց Պուգաչովայի համար, մյուսն ուզում էր «փակել»

Գալկինի և Պուգաչովային երեխաները գործուն մասնակցություն ունեն ծնողների «տարօրինակություններին»։ Վերջերս Գարին և Լիզան պատմում էին, թե ինչպես է պետք պաշտպանվել COVID-19-ից, ինչպես նաև շնորհավորում էին պրիմադոննային՝ ծննդյան օրվա առթիվ։

73
թեգերը:
Ալլա Պուգաչովա, Մաքսիմ Գալկին
Ըստ թեմայի
Հրապարակվել է Ալլա Պուգաչովայի «վուլգար» տեսահոլովակը
Պուգաչովան հպարտանում է իր երեխաներով. նրանք արդեն սահում են անվաչմուշկով. տեսանյութ
Գալկինն առաջին անգամ ասել է` ինչպես է ծանոթացել Պուգաչովայի հետ
Տիգրան Ավինյան. արխիվային լուսանկար

Պարետը կասեցրել է Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատանքը

0
(Թարմացված է 23:54 02.07.2020)
Կանոնները խախտած տնտեսվարողների շարքում են նաև «Գազպրոմ Արմենիայի» Չարենցի փողոցի մասնաճյուղը, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի` Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մասնաճյուղը, «Վեոլիա Ջուր» ընկերության գրասենյակը, «Վարկս Էյ Էմ» ընկերության՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 2-ին նոր որոշում է ստորագրել տնտեսվարողների գործունեությունը արգելելու մասին։ Ըստ այդմ՝ 24 ժամով արգելվել է 36, 48 ժամով՝ 2 տնտեսվարողի գործունեությունը։

Տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է արտակարգ իրավիճակով և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Կանոնները խախտած տնտեսվարողների շարքում են «Գազպրոմ Արմենիայի» Չարենցի փողոցի մասնաճյուղը, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի` Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մասնաճյուղը, «Վեոլիա Ջուր» ընկերության գրասենյակը, «Վարկս Էյ Էմ» ընկերության՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակը։

Խախտումներ են արձանագրվել ոչ միայն Երևանում, այլ նաև Վանաձոր, Հրազդան, Գորիս, Արտաշատ և Արարատ քաղաքներում։ Վերջինում փակվել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՓԲԸ-ն, այսինքն՝ Արարատի ոսկու կորզման գործարանը։

«Նատալի Ֆարմ», «Կայզեր», «Պրոմ-Տեստ». նրանց աշխատանքը կասեցվել է

Նշենք, որ խախտումներ են ախտահանիչ նյութերի բացակայությունը կամ անհամապատասխանությունը սահմանված նորմերին, շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները։

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ն ներառյալ։ Մայիսի 25–ից դիմակ դնելը պարտադիր է, չդնողները տուգանվում են 10 հազար դրամով։

Կրկին բազմամարդ հարսանիքներ. 72 ժամով կասեցվել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը

0
թեգերը:
Արտակարգ դրություն, գործարան, Ոսկի, Հայաստան, կորոնավիրուս, պարետ, Տիգրան Ավինյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արդեն 1490 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել, խստացումներ են եղել. Արթուր Ասոյան
Երևանում ևս 2 մանկապարտեզի գործունեություն է կասեցվել․ տեսանյութ
«Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ կասեցվել է․ տեսանյութ