Ալեքսեյ Չումակով

Չումակովին հիշեցրել են իր հայկական արմատների մասին և ամոթանք տվել. նա էլ պատասխանել է

1978
(Թարմացված է 07:37 31.07.2019)
Ռուսական շոուբիզնեսի հայտնիներից Ալեքսեյ Չումակովի Instagram-ի վերջին գրառումը օգտատերերի կողմից տարբեր մեկնաբանությունների է արժանացել, ընդհուպ՝ զայրույթ և դատապարտում:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Արմատներով հայ, ռոուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկը՝ Ալեքսանդր Չումակովը, Instagram-ի իր էջում հրապարակել է վերջերս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած համերգից հատված: Երգիչն այդ համերգին նույնպես ելույթ է ունեցել. հրապարակման մեջ տեղ է գտել նաև այն հատվածը, որտեղ ինքը և Լյուբա Ուսպենսկայան միասին դուետ են կատարում:

Օգտատեր nairakimi-ն, ըստ երևույթին, չի կարողացել անտարբեր անցնել Չումակովի այս գրառման կողքով և մեկնաբանություն է թողել` շեշտելով երգչի հայկական արմատների մասին: Նա ամոթանք է տվել երգչին, որ ադրբեջանցիները կրակոցներ են արձակում Արցախի սահմանին, մինչդեռ նա երգում է հակառակորդի համար:

«Ամեն բան նորմալ կհամարեի, եթե հենց երեկ Արցախում՝ Ալեքսեյ Չումակովի մոր բնակավայրում, ադրեջանական փամփուշտը չսպաներ հերթական հայ զինվորին՝ 20-ամյա Արման Բուլղադարյանին: Ու մի բան էլ, Լյուբա Ուսպենսկայան իր կարիերան սկսելու հնարավորությունների համար պետք է պարտական լինի հայկական հողին… Սակայն ինչեր չես զոհաբերի հայտնի լինելու համար, և խիղճն այստեղ բացառություն չէ», - գրել է օգտատերը:

Այս մեկնաբանությանն ի պատասխան երգիչը մի հսկայական մեկնաբանություն է թողել:

Sputnik Արմենիայի թղթակիցները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Լեոնիդ Ագուտինին
© Sputnik / Անի Լիպարիտյան, Կարեն Եփրեմյան

«Ես երգում եմ տարբեր ազգությունների, կրոնների, փիլիսոփայության և օրիենտացիայի մարդկանց համար: Ես երգահան եմ, որը հարգում է իր ունկնդրին և ոչ թե նրան սև և սպիտակ գունավորումներ տալիս: Կյանքը լի է տարբեր երանգներով ու դետալներով: Այդպես է եղել Աստծո կամքը: Իսկ իմ համեստ առաքելությունն է տարածել սիրո մասին իմ պատկերացումները և մարդկանց դրական էմոցիաներ փոխանցել: Իմ մոտ դա ստացվում է», - գրել է Չումակովը:

Երգչի խոսքով` իր համար էական չէ, թե մարդը որտեղ է գտնվում, ինչ ռասսայի է պատկանում կամ ինչ կրոն է դավանում, ինքը կարևորում է, որ բոլորը երջանիկ լինեն: Նա ասում է, որ դեմ է ատելության քարոզչությանը:

«Եթե ձեր կարծիքով դուք խաղաղություն սերմանեցիք, ապա չարաչար սխալվում եք: Դեռևս ագրեսիան  խաղաղություն չի ծնել, իսկ ձեր անտեղի գրությունը չի ծնի ազնվություն: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս առաջին հերթին մտածել ձեր խղճի մասին՝ ուրիշների խիղճը վատաբանելու փոխարեն: Հաջողություն եմ մաղթում ձեզ ու ոչ միայն ձեզ»։

Արդեն նշեցինք, որ համերգը տեղի էր ունեցել Բաքվում, մինչդեռ երգիչն իր հրապարակման տակ այսպիսի մեկնաբանություն է թողել. «Այն, ինչ ցույց չեն տա հեռուստացույցով: Էմինի մոտ էինք հյուրընկալվել»:

Մեկ այլ օգտատեր երգչի գրառմանն ի պատասխան հարցրել է, թե ինչու երգիչը չի գրել որ Բաքվում է, այլ սահմանափակվել է Էմինի մոտ հյուրընկալվելու մասին հրապարակմամբ:

«Ինչո՞ւ չեք գրում, որ Բաքվում եք, այլ ոչ թե Էմինի մոտ» - գրել է օգտատեր akula_baku-ն:

Նշենք, որ հուլիսի 28-ին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ռուսական հեռուստաալիքի՝ МУЗ ТВ-ի կազմակերպած մեծ դիսկոտեկ-համերգ՝ «Жара-2019» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

1978
թեգերը:
ինստագրամ, երգիչ, Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Շոու բիզնեսը «խաղից դուրս» է. ինչպես Վարդանյանը խոշոր ֆինանսական «գործարք» իրականացրեց
Մի բարձի ծերանաք, կամ երբ խելահեղ սիրավեպն ավարտվում է հայի հետ ամուսնությամբ
«Խմում ես, հետո էլի ես խմում». Միշա Գալուստյանը Սևանում լողալու իր մեթոդն ունի
Իսկ եթե ամուսինը տեսնի՞. համացանցում քննարկում են Ալեքսանդր Ռևայի հայ կնոջ լուսանկարը
Հայկական արմատներով հաջողակ աստղերն ընդգրկվել են Forbes–ի վարկանիշում. ովքե՞ր են նրանք