Hundai Sonata

Hyundai-ն արևային մարտկոցներով ու սմարթֆոնով կառավարվող նոր մեքենա է ներկայացրել

141
(Թարմացված է 17:48 23.07.2019)
Եթե արևային մարտկոցներն օրական 6 ժամ աշխատեն, ապա մեքենան կկարողանա 1300 կմ–ով ավելացնել ընթացքի պաշարը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացրել է Hyundai Sonata մոդելի էլեկտրաբենզինային տարբերակը։ Այս մասին հայտնում է cnet.com-ը։

Հիբրիդային Sonata-ի վրա ներկառուցված արևային մարտկոցները թույլ են տալիս ավելացնել ընթացքի պաշարը։ Արտադրողը վստահեցնում է, որ եթե արևային մարտկոցները մեկ օրում աշխատեն 6 ժամ, ապա ընթացքի պաշարը կավելանա 1300 կմ-ով։

Նոր սերնդի ավտոմեքենան հագեցած է ASC (Active Shift Control) համակարգով, որի միջոցով փոխանցման տուփը 30 տոկոսով արագ է աշխատում։ Մեքենան ունի երկլիտրանոց GDi շարժիչ և էլեկտրական շարժիչ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 195 ձիաուժ։ Միջին ծախսը 5 լիտր է (100 կիլոմետրի ընթացքում)։

Google-ը գտնված թերությունների համար պատրաստվում է մինչև 150 հազար դոլար վճարել

Hyundai-ի ինժեներները ավելացրել են թվային բանալու համակարգը, որը թույլ է տալիս մեքենայի տիրոջը սմարթֆոնի միջոցով կառավարել կենտրոնական կողպեքը, անվտանգության համակարգը և նույնիսկ միացնել ու անջատել շարժիչը։

Մեքենան ունի նաև վարորդին օգնող ժամանակակից համակարգեր, որոնք ավտոմեքենան պահում են գծի վրա, կարողանում են ինքնուրույն կանգնեցնել մեքենան և խուսափել ճանապարհային պատահարներից։

Այ քեզ բան. թարգմանիչը հոլոգրաֆիկ է դարձել, Instagram–ը` կոտրվող, «պամպերսը»՝ խելացի

141
թեգերը:
սմարթֆոն, վարորդ, ավտոմեքենա
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (170)
Ըստ թեմայի
Apple-ը էմոջիների միջազգային օրը նշում է նոր էմոջիներով. լուսանկարներ
Microsoft-ը չի սպասարկի Windows-ի սեղանի և խաղաքարտային խաղերը
«Անլայք» Instagram-ը տարածում է գտել ևս 6 երկրում
25 միլիոն «հիվանդացած» սմարթֆոն․ վատ ցուցանիշ չէ նոր վիրուսի համար
Բողոքի ակցիա, ԱՄՆ

Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ

19
(Թարմացված է 23:35 31.05.2020)
Ցույցերի ժամանակ անցած գիշեր մեկ անձ է ձերբակալվել։ Ցուցարարներից ոչ ոք Սպիտակ տան ճաղավանդակներից այն կողմ չի անցել։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի –Sputnik.  ԱՄՆ գաղտնի ծառայությունների ավելի քան 60 սպա և հատուկ գործակալներ տուժել են Սպիտակ տան մոտ ընթացող ցույցի ժամանակ, նրանցից 11-ը հիվանդանոց է տեղափոխվել բուժզննման համար: Տեղեկությունը հայտնում է Գաղտնի ծառայությունների մամուլի ծառայությունը։

Այդ ծառայությունն ապահովում է ԱՄՆ կառավարական մարմինների և ղեկավարության անվտանգությունը։

«Ուրբաթ գիշերվանից մինչև կիրակի առավոտ Գաղտնի ծառայության ավելի քան 60 սպա և հատուկ գործակալ բազմաթիվ վնասվածքներ են ստացել նրանց ուղղությամբ նետած աղյուսների, քարերի, շշերի, ճայթուկների և այլ առարկաների պատճառով։ Ընդհանուր առմամբ 11 տուժած տեղի հիվանդանոց է տեղափոխվել, նրանց օգնություն է ցուցաբերվել, վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն», – նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ցույցի ժամանակ անցած գիշեր մեկ անձ է ձերբակալվել։ Ցուցարարներից ոչ ոք Սպիտակ տան ճաղերից այն կողմ չի անցել։

«Չեմ կարողանում շնչել»․ խռովությունները տարածվել են ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ գովել է ծառայության գործողություններն ու քննադատել ցուցարարներին։

Անկարգությունները սկսվել էին ԱՄՆ Մինեապոլիս և մի շարք այլ  քաղաքներում այն բանից հետո, երբ ոստիկանության ձեռքից մահացավ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Համացանցում տեսանյութ էր հայտնվել որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի 46-ամյա Ջորջ Ֆլոյդի նկատմամբ ոստիկանության երկու ծառայողներ բռնություն կիրառում: Նրանցից մեկը ծնկով սեղմել էր գետնին պառկած Ֆլոյդի կոկորդն ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած որ քաղաքացին ասում էր, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում էր բաց թողնել իրեն։

Ոստիկանները անտեսել էին ոչ միայն իրենց զոհի, այլև հավաքվածների զգուշացումները, որ դադարեցնեն քաղաքացու նկատմամբ բռնությունը:

Իսկ երբ Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Ոստիկան Դերեկ Շովինը նախ հեռացվել էր ոստիկանության համակարգից, ապա՝ ձերբակալվել:

Աշխատանքից հեռացվել են միջադեպին մասնակցած ևս երեք ոստիկան:

Մինեապոլիսում անկարգությունները շարունակվում են․ ցուցարարները բանկ են հրկիզել

19
թեգերը:
Ձերբակալում, հիվանդանոց, Տուժածներ, Բողոքի ակցիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ
Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող կայքն աշխատել է ԱՄՆ փողերով
Թրամփն ասել է՝ ինչու է ԱՄՆ-ն թոքերի արհեստական շնչառության սարքեր տրամադրում այլ երկրների
ԱՄՆ–ում բնակվող հայերից մեկը Դավիթ Տոնոյանին է փոխանցել իր պապի` 100 տարվա ստացականը
Արքայազն Ուիլյամն ու նրա կինը` Քեյթ Միդլթոնը

Նողկալի է. Քեյթ Միդլթոնը դատի է տվել իր քաշը քննարկող հոդվածի համար

30
(Թարմացված է 21:48 31.05.2020)
Նյութում պնդում են, որ Միդլթոնը տառապում է սննդային վարքագծի խանգարմամբ և քննադատում նրա ընտանիքին և երեխաներին։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի –Sputnik. Արքայազն Ուիլյամն ու նրա կինը` Քեյթ Միդլթոնը որոշել են դատի տալ Tatler ամսագրին Քեմբրիջի դքսուհու մասին քննադատական հոդվածի համար։ Այս մասին գրում է Daily Mail–ը։

Խոսքը 2020 թվականի հուլիս–օգոստոսին լույս ընծայվելիք համարի մասին է, որում Քեյթ Միդլթոնի մասին հրապարակման անոնսն է ներկայացված։ Լրագրող Աննա Պաստերնակի նյութում խոսվում է Քեմբրիջի դքսուհու հոգեբանական վիճակի մասին, իբրև թե նա «հոգնել է և ծուղակն է ընկել» Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի թագավորական լիազորությունները վայր դնելուց հետո։ Այս հատվածն ամենից շատն է զայրույթ առաջացրել Քենսինգտոնյան պալատում։

Դրանից բացի նյութում պնդում են, որ Միդլթոնը տառապում է սննդային վարքագծի խանգարմամբ, որի հետևանքով նա  «անասելի նիհարել է» և քննադատում նրա ընտանիքին և երեխաներին։

«Դա շատ դաժան և վիրավորական է։ Նողկալի է։ Դա սեքսիզմ է և կնատյացություն իր ամենավատ դրսևորումներով», –նշել է թագավորական ընտանիքի աղբյուրը։

«Ազատություն փնտրելիս». Մեգան Մարքլը շտապում է բացահայտել թագավորական ընտանիքի գաղտնիքները

Թագավորական ընտանիքում կարծում են, որ նյութը լի է ստով, և դրանում որևէ ճշմարիտ խոսք չկա Քեմբրիջի դքսուհու մասին։

Tatler–ի գլխավոր խմբագիր Ռիչարդ Դենները հայտարարել է, որ պալատում նախապես գիտեին հոդվածի մասին։ Նա ընդգծել է, որ վստահ է հոդվածի հեղինակի և նրա աղբյուրների վրա։

Հիշեցնենք` ապրիլի 1-ից արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարեցին կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և սկսեցին ինքնուրույն ապրել: Նրանք որոշեցին տեղափոխվել ԱՄՆ, աշխատել և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հանուն դրա հրաժարվեցին թագավորական տիտղոսից, պետական ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից։

Ամուսինները Կանադայից Լոս Անջելես են տեղափոխվել։ Սակայն առաջին 12 ամիսները նրանց համար փորձաշրջան է կհամարվի։

Հայտնի է` արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը որտեղ և ինչպես կնշեն իրենց երկրորդ հարսանիքը

2021 թվականին զույգը կկարողանա վերադարձնել իր թագավորական կարգավիճակը և վերականգնել նախկին կենսակերպը՝ կատարելով թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները:

30
թեգերը:
հոդված, երեխա, ընտանիք
Ըստ թեմայի
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն ուտելիք են հասցրել կարիքավորներին
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը գնել են Մել Գիբսոնի եզակի առանձնատունը․ մանրամասներ
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հեռացել են Կանադայից
Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին ինքնասպան է եղել