00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան. թարգմանիչը հոլոգրաֆիկ է դարձել, Instagram–ը` կոտրվող, «պամպերսը»՝ խելացի

© AFP 2024 / GABRIEL BOUYSТехнический сотрудник Microsoft Алекс Кипман раскрывает "HoloLens 2" во время презентации на мобильной выставке MWC (24 февраля 2019). Барселона
Технический сотрудник Microsoft Алекс Кипман раскрывает HoloLens 2 во время презентации на мобильной выставке MWC (24 февраля 2019). Барселона - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Microsoft-ի աշխատակիցը ներկայացրել է իր հոլոգրաֆիկ կլոնին, ծրագրավորողը կարողացել է գրավել Instagram-յան բոլոր հաշիվները, իսկ տակդիրները դարձել են «խաբարբզիկ»։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik, Գոռ Մարգարյան․ Այս շաբաթ պարզվեց, որ Windows-ի «հայրը» ֆանտաստիկ ֆիլմերի սյուժեն իրականություն է դարձնում, տակդիրները հասկանում են, որ իրենց փոխելու ժամանակն է, իսկ մի ծրագրավորող գտել է Instagram-յան բոլոր հաշիվները կոտրելու բանալին։ Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով։

Հոլոգրաֆիկ կլոնը

Այս տարվա սկզբին Microsoft ընկերությունը ներկայացրեց լրացուցիչ իրականության լրակազմ HoloLens 2-ը։ Չնայած սպասելիքներին ու շշուկներին՝ նոր մոդելը չդարձավ ավելի հասանելի, քան իր նախորդը։ Սարքի արժեքն ընկերություն սահմանեց ոչ բոլորի գրպանին համապատասխան 3500 դոլար։

Օրերս Microsoft Inspire ցուցահանդեսին ելույթ ունենալով՝ Azure բաժնի փոխնախագահ Ջուլիա Ուայթը հագավ HoloLens 2 գարնիտուրը և ստեղծեց իր լիաչափ հոլոգրաֆիկ պատկերը:

Այո, այո, հենց նրա վիրտուալ պատճենը հայտնվեց ու սկսեց խոսել Ջուլիանի ձայնով, բայց այլ լեզվով։ Այնպես որ հոլոգրաֆիկ թարգմանչի` էլ ավելի կատարելագործված տարբերակն արդեն շատ հեռու չէ, մնում է, որ այն ավելի համապատասխանեցնեն ոչ միլիոնատեր օգտատերերի գրպանին։

Instagram-ի թերությունը գտնելու համար 30 հազար է ստացել

Հիմա անդրադառնանք հանրահայտ Instagram-ի թերությանը, որը գտել է հնդիկ Լաքսման Մութայան։ Կիբեռանվտանգության ոլորտում աշխատող Լաքսմանը հայտնաբերել է, որ սոցցանցի անվտանգությունը հնարավոր է շրջանցել ու ինստագրամյան յուրաքանչյուր հաշվի հասանելիություն ստանալ։ Հնդիկն այս մասին պատմել է իր բլոգում։

Ноутбук с покерными картами и покерными фишками - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. «բարությունը» նոր սոցցանց է բացում, իսկ բոտը հաղթում է պոկերի պրոֆեսիոնալներին

Մութայան վստահեցրել է, որ հաշիվը կոտրելը իրեն հեշտ է տրվել գաղտնաբառի վերականգնման համակարգի ոչ լիարժեք լինելու պատճառով։ Դրա փոփոխման ժամանակ օգտատիրոջ սմարթֆոնին կամ էլեկտրոնային փոստին սովորաբար ուղարկվում է թվային կոդ՝ համոզվելու համար, որ նշանաբառը փոխում է հենց ինքը։

Փորձագետը եզրակացրել է, որ եթե մեկ միլիոն կոդ ուղարկվի, կարելի է կռահել ճիշտ կոդը։ Բայց երբ հաքերը փորձել է իրականացնել իր ծրագիրը, պարզվել է, որ Instagram-ը սահմանափակում է հնարավոր հարցումների քանակը։

Մութայան կարողացել է հաղթահարել սոցցանցի սահմանափակումները՝ օգտվելով հազարավոր IP հասցեներով կոդեր ուղարկելու համար նախատեսված ռեսուրսներից։ Դրանց օգնությամբ նա տասը րոպեում ուղարկել է ավելի քան 200 հազար հարցում։ Այդ տասը րոպեի ընթացքում ավարտվում է օգտատիրոջն ուղարկված կոդի «պիտանելիության» ժամկետը։

Հաքերը հաշվարկել է, որ Instagram-ում ցանկացած հաշիվ կոտրելու համար անհրաժեշտ կլինի հինգ հազար IP հասցե, որոնցից պետք է ուղարկվի մեկ միլիոն հարցում։ Նրա խոսքով՝ նման գրոհի համար ռեսուրս հնարավոր է ձեռք բերել ընդամենը 150 դոլարով։

Պարզվում է` մասնագետը նաև կարգին տղա է, նա այս բարձիթողի վիճակի մասին տեղեկացրել է Facebook-ին, որի շնորհիվ էլ թերությունն արագ վերացվել է, իսկ հնդիկին վճարել են 30 հազար դոլար։

«Պամպերսները» դարձել են խելացի

Հիշո՞ւմ եք` մայիսին Huggies ընկերությունը խելացի տակդիրներ ներկայացրեց, իսկ հիմա հերթը հասավ Pampers-ին։ Կարելի է ասել, որ արդեն մրցակցություն կսկսվի, քանի որ նոր մեկնարկն արդեն տրված է։ Այս մասին հայտնում է engadget-ը։

Այսպիսով, Pampers- ը որոշել է հարցին ավելի գլոբալ մոտենալ և ոչ թե ուղղակի խելացի տակդիրներ է ներկայացրել, այլ փորձել է ստեղծել պլատֆորմ՝ անվանելով այն Lumi:

Сотрудник Alauda тестирует летающий автомобиль - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. թռչող մեքենաները կմրցեն օդում, «տպած» մեքենայով կերթևեկեն ու ռոբոտին չեն նկատի

Հիմա այդ հավաքածու մեջ են մտնում տակդիրների համար տվիչներ, տեսադայակ և ֆիրմային հավելված։

Տվիչները կարող են ոչ միայն ծնողներին հայտնել, թե երբ է պետք փոխել տակդիրը, այլ նաև հետևել քնած երեխայի ակտիվությանը։ Իսկ տեսախցիկը, որը Logitiech Circle 2-ի մոդիֆիկացիան է, լրակազմում ունի ջերմության և խոնավության տվիչներ։

Սմարթֆոնների համար ստեղծված հավելվածն էլ միավորում է բոլոր տվյալները՝ թույլ տալով ծնողներին երեխայի և նրա պահվածքի մասին ավելի շատ տեղեկություն ստանալ։

Ընկերությունն առայժմ գներ չի սահմանել, այնպես որ սպասենք նորությունների։ Սա այն պահն է, երբ գիտությունն իրոք հարմարավետ է դարձնում մեր կյանքը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

«Անլայք» Instagram-ը տարածում է գտել ևս 6 երկրում

Microsoft-ը չի սպասարկի Windows-ի սեղանի և խաղաքարտային խաղերը

Apple-ը էմոջիների միջազգային օրը նշում է նոր էմոջիներով. լուսանկարներ

iPhone-ն այրվել է երեխայի ձեռքերում

Լրահոս
0