Սուրբ Կիրակոս

Դիարբեքիրում գտնվող Սուրբ Կիրակոսը կվերաբացվի. սպասում են կառավարության որոշմանը. Ախոյան

82
(Թարմացված է 16:12 12.07.2019)
Արևմտյան Հայաստանում գտնվող մեր մշակութային օջախներն ու սրբավայրերն այնքան էլ լավ վիճակում չեն։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Կարսում Եղիշե Չարենցի տունը հողին է հավասարեցվել, բայց տեղի իշխանությունը նպատակ ունի վերաբացել Դիարբեքիրում գտնվող Սուրբ Կիրակոս եկեղեցին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, որն օրերս է վերադարձել Արևմտյան Հայաստանից։

Նա եղել է Անիում, Կարսում, Դիարբեքիրում, Մուշում, Վանում, Աղթամարում։

«Արևմտյան Հայաստանում գտնվող մեր մշակութային օջախներն ու սրբավայրերն այնքան էլ լավ վիճակում չեն։ Ազգայնականներն ուղղակի հողին են հավասարեցրել Եղիշե Չարենցի տունը, որը նախորդ տարի դեռ կանգուն էր։ Կարսի Առաքելոց վանքը մզկիթի է վերածվել։ Սակայն Դիարբեքիրում սպասում են կառավարության որոշմանը, որ Սուրբ Կիրակոսը վերաբացեն, քանի որ այն պղծվել էր 2015–ին այդ շրջանում սկսված թուրք–քրդական բախումների պատճառով»,–ասաց նա։

Ախոյանի խոսքով` Սուրբ Կիրակոսի կողքին գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին վերանորոգելու մասին նույնպես քննարկումներ են ընթանում, գուցե նույն բախտը վիճակվի նաև Մուշի Սուրբ Մարինե եկեղեցուն ։ Ըստ նրա` շատ կարևոր է, որ մենք էլ այստեղից աջակցենք ու ցույց տանք, որ հետաքրքրված են այդ կոթողներով, որ դրանք տեր ունեն։

Арагац Ахоян
© Sputnik / Arsen Hakobyan
Արագած Ախոյան

Անդրադառնալով Արևմտյան Հայաստանի հայ համայնքի խնդիրներին` Ախոյանը նշեց, որ նրանք առաջին հերթին բարձրաձայնել են հայոց լեզվի ուսուցչի հարցը։ «Գաղտնիք չէ, որ տեղի հայ համայնքը լեզվի խնդիր ունի, ինչի համար էլ նրանք ուսուցչի կարիք ունեն։ Նրանք ուզում են, որ իրենց երեխաները հայերենը չմոռանան»,–ասաց նա։

Նա նշեց նաև, որ Կարսի, Դիարբեքիրի, Վանի և Իգդիրի նոր քուրդ քաղաքապետները բավական լավ են տրամադրված տեղի հայերի հանդեպ, իսկ Ախոյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախկին` կիսատ մնացած ծրագրերը շարունակել։ Մասնավորապես, Վանում մշակույթի տան կառուցման աշխատանքները կսկսվեն նորից հունի մեջ ընկնել։

Թուրքիայի հայկական «Լույս ТV»–ն եթեր չունի. գլխավոր խմբագիրը պարզաբանեց` ինչու

Հիշեցնենք, որ 2012–ի նոյեմբերի 4–ին Սուրբ Կիրակոսում վերանորոգումից հետո 32 տարի ընդմիջումից հետո կատարվել էր առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրն այնտեղ տեղի էր ունեցել նաև առաջին պսակադրությունը: Սակայն 2015–ից քուրդ–թուրքական բախումների պատճառով եկեղեցին կրկին դադարել է գործել։

Թուրքիայում հակահայկական հերթական ֆիլմն է նկարահանվում

82
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Թուրքիա
Ըստ թեմայի
Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիներից մեկն անմխիթար վիճակում է
Սուրբ Նահատակաց եկեղեցի. ինչպես Հայաստանի կաթոլիկները մայր տաճար ունեցան
Թուրքիայում կվերականգնեն Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին
Արամ Ա կաթողիկոսն օծեց Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին. տեսանյութ
Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»