Պայթյուն Ղամիշլիում

Սիրիայի հայաշատ քաղաքում ահաբեկչական պայթյուն է որոտացել. տուժածներ կան. լուսանկարներ

145
Ականապատված մեքենան կանգնել է եկեղեցու դիմաց և վայրկյաններ անց պայթել։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Սիրիայի Ղամիշլի քաղաքում երեկ` հուլիսի 11-ին, ժամը 18։00-ին, ականապատված մեքենա է պայթել։ Այս մասին հայտնում է Սիրիայում հրատարակվող հայկական «Գանձասար» թերթը։

Ականազերծված տարածք, փրկված կյանքեր. Փաշինյանը հանդիպել է Սիրիա մեկնած հայ մասնագետներին

«Ականապատված մեքենա է կանգնել Սիրիայի օրթոդոքս համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու դիմաց, և վայրկյաններ անց մեքենան պայթել է։ Կա 11 վիրավոր, արձանագրվել են նյութական վնասներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այդ նույն թաղամասում են գտնվում հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին, Ազգային առաջնորդարանը, Ազգային Միացյալ միջնակարգ վարժարանը և Գարակյոզյան հաստատությունը, որոնք թեթև վնասվել են։

Ինչով կարողանում ենք, օգնում ենք. հայ և ռուս բժիշկները բուժում են սիրիացի զինվորականներին

145
թեգերը:
Լուսանկար, պայթյուն, Սիրիա
Ըստ թեմայի
Սիրիական բնակավայրերի հրթիռակոծությունից երեխաներ են զոհվել. նրանց թվում հայ կա
Սիրիա մեկնած հայ բժիշկներն արդեն վիրահատել են 394 հիվանդի
Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խումբը