Փոթորիկ

Հունաստանի Խալկիդիկի թերակղզում ուժեղ քամիների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

65
(Թարմացված է 13:47 11.07.2019)
Խալկիդիկիում ուժեղ քամիների պատճառով 6 մարդ է մահացել, մեկ ձկնորս` անհետ կորել, ավելի քան 100 մարդ վնասվածքներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Նախնական տվյալներով` Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Ավելի ուշ դեսպանությունը հավելյալ ինֆորմացիա կտրամադրի։

Նշենք, որ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ երեկ Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների պատճառով 6 մարդ է մահացել, մեկ ձկնորս է անհետ կորել, ավելի քան 100 մարդ վնասվածքներ են ստացել։ Խալկիդիկիում այսօր առավոտյան արտակարգ իրավիճակ է հայտարարվել։

Ի դեպ, փոթորկի հետևանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է մահացել:

65
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Հունաստան, Փոթորիկ
Ըստ թեմայի
Կուբանի ջրհեղեղի հետևանքները. տուժել են 600 մարդ, 28–ը հիվանդանոցում են
Սիցիլիայում ջրհեղեղի զոհ է դարձել 10 մարդ
Բանակը կարող է միանալ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի դեմ պայքարին