«Գահերի խաղը» սերիալի հերոսների մոդելները

«Գահերի խաղը» հանգիստ չի տալիս մարդկանց. սերիալի մոտիվներով նոր խաղ է ստեղծվել

206
(Թարմացված է 14:11 27.06.2019)
Աշխարհահռչակ սերիալն ավարտվել է, բայց հեռուստանովելի երկրպագուները կկարողանան հորինված աշխարհ տեղափոխվել նոր մոբայլ խաղով։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Խաղային արդյունաբերությամբ զբաղվող Behaviour Interactive անկախ կանադական թիմը պատրաստվում է iOS և Android հարթակների համար ներկայացնել նոր Game of Thrones: Beyond the Wall խաղը։ Այս մասին նշված է խաղի պաշտոնական կայքում։

Խաղի պատմությունը գեյմերներին տեղափոխելու է սերիալի դեպքերից մի քանի տասնյակ տարի առաջ և սկսելու է լորդ-հրամանատար Բրինդեն Ռիվերսի մահվանից հետո։ Խաղացողները կկարողանան ստանձնել Գիշերային պահակախմբի ամրոցներից որևէ մեկի ղեկավարությունը և զորք հավաքել, որի մեջ կարող են լինել Ջոն Սնոուն, Դայեներիս Տարգարիենը, Ջեյմի Լանիսթերը, Մելիսանդրան և Տորմունդ Հսկաների Մահը։

Թիմը հավաքելուց հետո հրամանատարներն իրենց հերոսների հետ պետք է մեկնեն առաջադրանք կատարելու, որպեսզի հրամաններ տան մարտի ընթացքում։

Անակնկալ երկրպագուներին. «Գահերի խաղի» պատմությունը չի ավարտվել

Game of Thrones: Beyond the Wall խաղի մեկնարկը նախատեսված է այս տարվա ընթացքում, մինչ խաղի հայտնվելը պաշտոնական կայքում նախապես գրանցված խաղացողները կստանան բոնուսներ։

«Գահերի խաղը» 8 եթերաշրջանից բաղկացած հեռուստասերիալ էր, որն ավարտվեց այս տարվա մայիսի 19-ին։

Քնեք ու զվարճացեք. բջջային խաղը կպարգևատրի առողջ քնի համար. տեսանյութ

206
թեգերը:
սմարթֆոն, Խաղ, սերիալ
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (97)
Ըստ թեմայի
Թմրամո՞լ են, թե՞ խաղամոլ. տարածված խաղը համեմատել են թմրանյութային կախվածության հետ
Վիրուսների խաղը. ո՞ր սերիալներում են թաքնված վարակիչ ծրագրերը
«Գահերի խաղը» սերիալի երկրպագուները կկարողանան կռվել Գիշերվա Արքայի հետ. տեսանյութ