Անգելա Մերկել

Անգելա Մերկելը կրկին սկսել է ցնցվել պաշտոնական հանդիպման ժամանակ. տեսանյութ

1200
(Թարմացված է 13:49 27.06.2019)
Վերջին տասը օրվա ընթացքում Գերմանիայի կանցլերն արդեն երկրորդ անգամ է նման իրավիճակում հայտնվում։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Գերմանիայի նախագահ Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ Անգելա Մերկելը հանկարծ սկսել է ցնցվել։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Գերմանիայի նախագահի ելույթի ժամանակ կանցլերին ջուր են առաջարկել, բայց նա հրաժարվել է։

Ավելի ուշ Մերկելի մամուլի քարտուղարը հայտնել է, որ կանցլերն իրեն լավ է զգում և կմասնակցի Օսակայում G20–ի շրջանակում նախատեսված բոլոր նախատեսված հանդիպումներին։

Անգելա Մերկելը հայերեն է գրել Փաշինյանի պատվին

Սա արդեն երկրորդ նման դեպքն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Գերմանիայի կանցլերը սկսել էր ցնցվել մեկուկես շաբաթ առաջ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։

Պաշտոնապես հայտարարվեց, որ պատճառը եղել է օրգանիզմի ջրազրկումը։

Անգելա Մերկելը շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից

1200
թեգերը:
տեսանյութ, Գերմանիա, Անգելա Մերկել
Ըստ թեմայի
Կանցլերն ու միլիոնատերը. ինչո՞վ են նման Մերկելի և Բիլզերյանի երևանյան այցերը
Գերմանիայում էլ այսպիսի բան պետք է լինի. Մերկելին գրավել է հայկական նորարարությունը
Մերկելը ցուցադրաբար հրաժարվել է սեղմել Մեյի ձեռքը. տեսանյութ
Անգելա Մերկելը շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից