Маргарита Симоньян

Վրաստանում վիրավորված պրոդյուսերի վիճակը վատացել է. Մարգարիտա Սիմոնյան

824
(Թարմացված է 21:40 22.06.2019)
Բժիշկները սկզբում լիարժեք չեն գնահատել պրոդյուսերի վնասվածքը, ավելի ուշ նա հիվանդանոց է տեղափոխվել արնահոսությամբ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. RT հեռուստաընկերության կազմում ընդգրկված Ruptly գործակալության պրոդյուսերը, որ վիրավորվել էր Թբիլիսիում բողոքի ցույցի ընթացքում, արնահոսությամբ տեղափոխվել է հիվանդանոց: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին ասել է RT հեռուստաընկերության և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Բժիշկները սկզբում լիարժեք չեն գնահատել նրա վնասվածքը. ռետինե գնդակնն ամբողջությամբ ներթափանցել էր նրա մարմնի մեջ: Հիվանդանոցում այն հեռացրել են, նա կարծել է, որ ամեն բան կարգին է, նույնիսկ աշխատանքի է վերադարձել: Հետո արյան ճնշումը կտրուկ ընկել է, որովհետև վերքը կրկին սկսել է արնահոսել»,- ասել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ պրոդյուսերը վիրավորվել էր Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ, երբ հատուկ ջոկատայինները ռետինե փամփուշտներ էին կիրառել ցույցը ցրելու նպատակով:

Թբիլիսիում փողոցային անկարգությունները սկսվել են հունիսի 20-ին. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին հայտնվել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։

Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքին դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել:

 

824
թեգերը:
Մարգարիտա Սիմոնյան, Ռուսաստան, Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Ինչու են ՀՀ քաղաքացուն ձերբակալել Վրաստանում. ՄԻՊ–ը հայտարարություն է արել
«Աերոֆլոտն» առաջարկում է Թբիլիսին փոխարինել Երևանով և Վլադիկավկազով
Անկարգություններ Թբիլիսիում. ո՞ր դեպքում վրացական իշխանությանը կհաջողվի «չխորտակվել»
Հնագետներ

Հայտնաբերվել է հին քաղաքակրթության հսկայական կորուսյալ դղյակը

6
Շինության ավերակները հայտնաբերվել են Մեխիկոյի Սահմանադրության հրապարակում իրականացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ, երբ բանվորները դեմ են առել բազալտե սալիկների։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի –Sputnik.  Մեքսիկայում հնագետները ացկետների հին կորսված պալատի ավերակներ են գտել։ Պալատը նաև իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսի նստավայրն է եղել։ Տեղեկությունը հայտնում է BBC News պարբերականը։

Շինության ավերակները հայտնաբերվել են Մեխիկոյի Սահմանադրության հրապարակում իրականացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ, երբ բանվորները դեմ են առել բազալտե սալիկների։ Դրանք ացտեկների կառավարիչ Աշայակատլի պալատի բաց հատվածի մաս են կազմել։ Աշայակատլը իշխանության է եկել 1469 թվականին, կառավարել 12 տարի և դարձել ացտեկների վերջին կայսրի` Մոնթեսումա II–ի հայրը։ Իսպանացիների ներխուժման պատճառով բնիկ մեքսիկացիների քաղաքակրթության անկումից հետո պալատը տուն էր դարձել Կորտեսի համար։

Կորտեսը Մեքսիկա էր եկել 1518 թվականին, իսկ 1521 թվականին իր մարդկանցով պաշարել Տենոչթիտլանը, որը հետագայում ավերվեց։ 

Սենսացիա․ Հայաստանում հնագետները հայտնաբերել են ուրարտական դարաշրջանի կին ռազմիկի կմախքը

Ավելի վաղ` 2020 թվականի հունվարին, հայտնում էին, որ Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են, որ Մեխիկոյի քաղաքային պուրակում հայտնաբերած ոսկե ձուլակտորը ացտեկների գանձերի մաս է կազմում, որոնք թալանել էին իսպանացի կոնկիստադորները Էռնան Կորտեսի գլխավորությամբ։

Սենսացիոն գտածո. Հռոմում հնագետները պեղել են Անահիտ աստվածուհու «ազգականին». լուսանկար

6
թեգերը:
գտածո, Մեքսիկա, պեղումներ
Ըստ թեմայի
Հնագետները Եգիպտոսում ավելի քան 3 հազար տարի առաջ ապրած հղի կնոջ գերեզման են գտել
Հայ հնագետները պատրաստ են ապացուցել, որ գիտնականները մեկ դար շարունակ սխալվել են
Ղրիմի ափերի մոտ հնագետները կսկսեն «Արմենիա» կործանված ջերմանավի որոնողական աշխատանքները
Դիրքեր

«Սահմանային հանգույցն» ավելի վտանգավոր է․ ինչու իրավիճակը սրվեց հայ-ադրբեջանական սահմանին

279
Ռուսաստանցի փորձագետը մտավախություն ունի, որ իրավիճակը կարող է սրվել երրորդ ուժերի ներգրավմամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի –Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն ավելի լայն կոնտեքստ ունի, քան Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Տավուշի ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանին առաջացած ներկայիս սրացումը դրա վառ ապացույցն է։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մոսկվայի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ՄՀՊԻ)  առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը Տավուշի դիրքերի ուղղությամբ:

Միջազգային կազմակերպություններն ու միջնորդ երկրներն արդեն հանդես են եկել խաղաղության կոչերով։ Ներկա պահին պաշտոնապես հայտնի է Ադրբեջանի կողմից 11 զոհվածի, իսկ Հայաստանի կողմից` 4 զոհված և 5 վիրավորի մասին։

Մարկեդոնովի խոսքով` Լեռնային Ղարաբաղը հակամարտության կենտրոնն է, սակայն այդ տարածքի համար մղվող պայքարն հակազդեցության միակ թիրախը չէ։

Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ

«Հակամարտությունը զարգանում է նաև հայ–ադրբեջանական պետական սահմանի երկայնքով` Ղարաբաղի շփման գծից դուրս։ Այդ ուղղությանն ավանդաբար ավելի քիչ ուշադրություն է դարձվում։ Սակայն հակամարտության «սահմանային հանգույցը» ավելի բարդ ու վտանգավոր է, քան բուն ղարաբաղյանը։ Երկրների միջև սահմանը սահմանազատված չէ։ Նման իրավիճակում նույնիսկ բարեկամական Ադրբեջանի և Վրաստանի միջև են տհաճ միջադեպեր առաջանում, ինչի մասին վկայում է Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ծավալվող երկար տարիների պատմությունը», – նկատեց Մարկեդոնովը։

Նրա խոսքով` սահմանազատում չունենալու և երկար տարիների հակամարտության պայմաններում պայքար է մղվում «դատարկ» տարածքների համար, որոնք կողմերից յուրաքանչյուրն իրենն է համարում` բոլոր բխող հետևանքներով։

Փորձագետը մտավախություն ունի, որ իրավիճակը կարող է սրվել երրորդ ուժերի ներգրավմամբ։

«Մի բան է հակամարտությունը Ղարաբաղում, որը դիտարկվում է որպես տարածքային, մեկ այլ բան` բաց միջպետական ռազմական հակամարտությունը, մանավանդ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը Թուրքիայի հետ հատուկ հարաբերություններ ունի», – ասաց քաղաքագետը։

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն ​​ հանգամանքին, որ սահմանային հակամարտությունները Ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան թարմացված սկզբունքների մեջ չեն մտնում։ Այնտեղ դրանց լուծման մեխանիզմները չկան։ Սակայն բանակցությունների ընթացքի վրա միջադեպերի ազդեցությունը մեծ է, դրանք «ավելացված արժեքի» դեր ունեն խաղաղ գործընթացի երկարաձգման վրա։ Իսկ սահմանամերձ բախումները նվազեցնելու և դրանք կանխելու հստակ ծրագրեր չկան։

Մարկեդոնովը նաև կարծում է, որ պետք չէ գերագնահատել  կորոնավիրուսի ազդեցությունը հակամարտության դինամիկայի վրա։ Ըստ նրա՝ համավարակի ազդեցությունը բարձր է, սակայն հակամարտությունը եղել է մինչև վարակը և կպահպանվի համավարակից հետո։

Որպես Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռուսաստանը, Մարկեդոնովի խոսքով, «սահմանային» ուղղությամբ ավելի շատ ռեսուրսներ և հնարավորություններ ունի հակամարտող կողմերի վրա ազդելու համար, քան անմիջապես արցախյան ուղղությամբ, որտեղ նրա ջանքերը լրացվում են ԵԱՀԿ ՄԽ այլ համանախագահների՝ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի գործողություններով։ Իսկ նրանք հիմա «Ղարաբաղի մասին մտահոգվելու ժամանակ չունեն»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Մոսկվայի համար էսկալացիայի վտանգն ավելի մեծ է։ Այդ պատճառով պետք է գործի արդյունավետ և հստակ։

Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել

«Միֆ է, թե հակամարտությունը ձեռնտու է Ռուսաստանին։ Մեզ ձեռնտու է այն կարգավորելը, հարցն այն է, թե ինչպես դա իրագործել։ Սակայն մինչ այդ դեռ երկար ճանապարհ կա, այժմ ծայրահեղ կարևոր է կանխել սահմանային միջադեպերը», – ընդգծեց նա։

Նշենք, որ Կրեմլն արդեն իր մտահոգությունը հայտնել է Տավուշում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան երկու կողմերին զսպվածության և հրադադարի ռեժիմի շրջանակում պայմանավորվածությունները կատարելու կոչ է անում։ Նրա խոսքով` Ռուսաստանը տարբեր մակարդակներում հայտարարել է, որ պատրաստ է կարգավորման հարցում միջնորդական ջանքեր ցուցաբերել` լինելով ՄԽ համանախագահ։

279
թեգերը:
Ռուսաստան, հրետակոծություն, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, դիրքեր, Սահման, Տավուշ, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին