ՀՀ վարչապետի այվն Իրան. արխիվային լուսանկար

Իրանը վախենում է Ռուսաստանի չեզոքությունից. ո՞րն է Հայաստանի կարևոր դերն այս ամենում

533
(Թարմացված է 21:39 16.06.2019)
Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդման մեջ կարևոր դեր է հատկացվում Հայաստանին՝ որպես Իրանի հարևանի և ԵԱՏՄ անդամի։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառման և դրա հետ կապված տնտեսական բարդությունների ֆոնին Եվրասիական տնտեսական միության կարևորությունը Թեհրանի համար դժվար է գերագնահատել։ Իրանի խորհրդարանի կողմից ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագրի վավերացումը պետք է դիտարկել առաջին հերթին այդ առումով։

«Այն, որ Իրանի Մեջլիսը Եվրասիական տնտեսական միության հետ վավերացրել է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, խոսում է այն մասին, որ Թեհրանը ցանկանում է իրեն կապել Ռուսաստանի հետ», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արևելագետ, Միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ Սերգեյ Մելքոնյանը։

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 2018թ.-ի մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի ժամանակ։ Եռամյա համաձայնագիրը ենթադրում է սահմանափակ խմբաքանակով ապրանքների ազատ առևտրի գոտու ստեղծում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև։ Այս տարվա հունիսի 10-ին Իրանի օրենսդիր մարմինը վավերացրել է պայմանագիրը։

Մելքոնյանի խոսքով՝ հիմա, երբ ԱՄՆ-ի ճնշման տակ իրանական նավթի գլխավոր ներկրողները հրաժարվում են Թեհրանի հետ գործարքից, Իրանի Իսլամական Հանրապետությանը չափազանց անհրաժեշտ են տնտեսական կապեր այնպիսի խոշոր շուկայով, ինչպիսին ԵԱՏՄ-ն է։ Մելքոնյանը կարծում է, որ Իրանի հետ համագործակցության մեջ շահագրգռված են ԵԱՏՄ երկու խոշոր երկրներ՝ Ռուսաստանը և Ղազախստանը։ Նա ենթադրում է, որ կողմերը կերկարացնեն համաձայնագիրը։

Փորձագետի կարծիքով՝ պետք է հաշվի առնել համաձայնագրի վավերացման աշխարհաքաղաքական ասպեկտը։ Բանն այն է, որ իրանցիները «խանդով» են ընդունում Իսրայելի հետ Ռուսաստանի համագործակցությունը մի շարք ոլորտներում։

«Օրինակ` վերջերս Իսրայելում  տեղի է ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսրայելի գլխավոր շտաբի պետերի խորհրդակցությունը։ Ամենայն հավանականությամբ, օրակարգում դրվել է Սիրիայում իրանական ներկայության հարցը։ Իհարկե, Ռուսաստանը շատ գործերում Իրանի դաշնակիցն է, բայց կան սյուժեներ, որտեղ Մոսկվան լիովին պատրաստ է չեզոք դիրքորոշում զբաղեցնել։ Հնարավոր է, որ Թեհրանը վախենում է այդ չեզոքությունից։ Այդտեղից էլ գալիս է Ռուսաստանի հետ ավելի ամուր կապեր ստեղծելու ձգտումը», - ասում է Մելքոնյանը։

Նշենք, որ համաձայնագիրը ձևավորում է ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնս մոտ են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, ինչպես նաև ընդգրկում է ազգային ռեժիմի, պաշտպանիչ միջոցներ կիրառելու և մաքսային վարչարարության հարցեր։

Իրանի հետ տնտեսական կապերն ամրապնդելու մեջ առանցքային դեր է հատկացվում Հայաստանին՝ որպես Իրանի հարևանի և ԵԱՏՄ անդամի։ ԵԱՏՄ երկրներից Հայաստանն ավելի ակտիվ է առևտուր անում Իրանի հետ։ Առևտրի բացարձակ ծավալներն ավելի ցածր են, քան Ռուսաստանում կամ Ղազախստանում։ Բայց հարաբերական արտահայտմամբ Իրանի բաժինը Հայաստանի արտաքին առևտրում կազմում է ավելի քան 4 տոկոս, իսկ Ղազախստանում՝ մոտ 0,7 տոկոս, Ռուսաստանում՝ մոտ 0,5 տոկոս։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Երևանը տնտեսական համագործակցությունը զարգացնելու ձգտման մեջ հազիվ թե ընկնի ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ։ Ամերիկացիներն ըմբռնումով են մոտենում Թեհրանի հետ Երևանի համագործակցությանը, նրանք հաշվի են առնում Հայաստանի տրանսպորտային մեկուսացումը։ Մելքոնյանը կարծում է, որ Վաշինգտոնը չի «ձգի» փոքր երկրի կապերը։ Բայց այդ, Իրանի վերաբերյալ Վաշինգտոնի քաղաքականությունը կարող է փոխվել Սպիտակ տնից Թրամփի հեռանալուց հետո։

«Մենք աշխարհաքաղաքական խաղերի մեջ չենք մտնելու». Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին

Մյուս կողմից, պետք է հասկանալ, թե ինչպիսի են հենց Իրանի տնտեսական զարգացման հեռանկարները, որպեսզի հայկական ընկերությունները շահագրգռված լինեն համագործակցության մեջ։ Փորձագետը ենթադրում է, որ այստեղ կրկին շատ բան կախված կլինի ԱՄՆ-ի սպասվելիք ներքաղաքական իրադարձություններից ։

533
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), ԱՄՆ, Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (123)
Ըստ թեմայի
Իրանի դեմ աննախադեպ ծավալուն պատերազմ է հայտարարվել․ Ռոհանի
Հայաստանի ու Իրանի սահմանը կփակվի՞. Մամեդյարովի հայտարարության պատասխանը
«Իրականում». ԱՄՆ-ն Իրանի դեմ ոչինչ չի կարող անել, բացի պատժամիջոցներից
Չարժե ԱՄՆ–ին հարմարվել. թե ինչու է Իրանի հետ բարեկամությունն ավելի կարևոր Հայաստանի համար