Դեն Բիլզերյան

Բիլզերյանի 11 «ծտերը»․ ամերիկահայ մեծահարուստը կրկին շրջապատված է կիսամերկ գեղեցկուհիներով

413
(Թարմացված է 12:10 16.06.2019)
Համացանցում տարածվել է պոկերի ամերիկահայ արքայի հերթական լուսանկարը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը լուսանկար է հրապարակել, որը զարմացրել է Instagram-ի իր բաժանորդներին։

Բիլզերյանը նկարվել է տասնմեկ աղջիկների ֆոնին, որոնք  լողազգեստով են։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Dan Bilzerian (@danbilzerian)

«Այս ուղևորությունից շատ լուսանկարներ չեմ արել, բայց ահա ես և պադլ-բորդինգը», - գրել է Բիլզերյանը։

Գրառումը հավաքել է ավելի քան 1,5 միլիոն «լայք»։

Դենի բաժանորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել, իսկ ոմանք նախազգուշացրել են, որ հեյթերները կմեղադրեն նրան ֆոտոշոփ օգտագործելու մեջ։

«Ի՜նչ չափսեր են». Միլիոնատեր Բիլզերյանը գայթակղիչ տեսանյութ է հրապարակել

Ամերիկացի «խուլիգան», դերասան և պոկեր խաղացող Բիլզերյանը ժամանակ առ ժամանակ հիացնում է իր բաժանորդներին արտասովոր տեսանյութերով։ Հերթական երեկույթը նա կազմակերպել էր փետրվարին։ Բնականաբար, այն առանց ծովի, լողափի, բունգալոյի և բազմաթիվ մերկ աղջիկների չանցավ։

Բիլզերյանը հրապարակել է «իր սոված աղջիկներից» ամենասովածի տեսանյութը

413
թեգերը:
հայ, Ծով, Դեն Բիլզերյան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
թեմա:
Պոկերի արքա Դեն Բիլզերյան (28)
Ըստ թեմայի
Դեն Բիլզերյանը մեկնելուց առաջ Ծիծեռնակաբերդ է այցելել. լուսանկարներ
Դեն Բիլզերյանի հայրը խոստացել է վերադառնալ պատմական հայրենիք` Հայաստան ու Արցախ
Միլիարդատեր Դեն Բիլզերյանը մեծ խնջույք է կազմակերպել Մեքսիկայի փակ առողջարանում. տեսանյութ
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի եթերը հուզել է վրացիներին. 18–ամյա Սանդրոն կոչ է արել օգնել Հայաստանին

466
(Թարմացված է 00:18 05.06.2020)
SARS-CoV-2 –ի հետ կապված` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը Թբիլիսի է հասել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի –Sputnik. UWC Dilijan միջազգային քոլեջի շրջանավարտ Սանդրո Չումաշվիլին արձագանքել է երկրում կորոնավիրուսային վարակի հետ կապված տագնապալի իրավիճակի մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տղան պատմել է, որ հարևանների վիճակը թեթևացնելու համար ստորագրահավաք է կազմակերպել` կոչ անելով Վրաստանի կառավարությանը օգնել բարեկամական երկրին։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը մտահոգիչ էր անվանել։ Երկրում անցած մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով վարակվածներ են բացահայտվել։

«Այսօր լսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն այն մասին, որ Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի շուրջ 700 նոր դեպք է գրանցվել։ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լավ է»,–ասել է Սանդրոն։

Նրա խոսքով` դա է առիթ դարձել, որ ինքը ստորագրահավաք կազմակերպի։ Սանդրոն նշել է, որ Վրաստանը կարող է և ինչ–որ առումով` պետք է օգնի եղբայրական Հայաստանին։

Կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում

Սանդրոն 18 տարեկան է, ծնվել և մեծացել է Թբիլիսիում։ Հայաստանը նրան հոգեհարազատ է, քանի որ վերջին երկու տարին սովորել է UWC Dilijan միջազգային քոլեջում։ Այդ քոլեջը նա համարում է տարածաշրջանում լավագույնը։ Սանդրոն այն ավարտել է 2020 թվականի մայիսին և արդեն ընդունվել ԱՄՆ–ի բուհերից մեկի տնտեսագիտության ֆակուլտետը։

«Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին։ Ես եղել եմ Տաթևում, շատ ընկերներ ունեմ Վանաձորից, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներից», – պատմել է Սանդրոն։

Այս տարիների ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են եղել, սակայն տղայի համար ամենահիշվողը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգն է եղել։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին։ Նշվում էր, որ համավարակի շրջանում Վրաստանի իշխանությունները մշտական կապի մեջ են հայկական կողմի հետ։

«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների վարչապետների միջև։ Շփումները շարունակվում են նաև առանձին նախարարների մակարդակով։ Այսօր Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները (Դավիթ Զալկալիանին և Զոհրաբ Մնացականյանը, – խմբ.) տեղեկություն են փոխանակել երկրում տիրող իրավիճակի մասին», – գրված է Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Մասնավորապես, Զալկալիանին համերաշխություն է հայտնել հայկական կողմին և Վրաստանի իշխանությունների անունից ևս մեկ անգամ պատրաստակամութուն հայտնել աջակցելու COVID-19–ի դեմ պայքարում։

Նշենք, որ հունիսի 4-ի դրությամբ Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տիպի 11221 դեպք է բացահայտվել, Վրաստանում` 801։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի

466
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փաշինյանը զայրացել է. մի քանի տատիկ, պապիկ կմահանան միջոցառման պատճառով
Ինչ պետք է անի Փաշինյանը, որ հասարակությունը նորից հավատա իրեն
Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում
Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից
Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները
Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան. արխիվային լուսանկար

«Առաջին անգամը կներեմ, երկրորդ անգամը սևդ կտամ»․ Պուգաչովան «բարկացել է» Գալկինի վրա

246
(Թարմացված է 23:40 04.06.2020)
Երգչուհին գրել է, որ ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, իրեն թաքուն լուսանկարել է։ Մինչ օրս 71-ամյա երգչուհին աչքի չէր ընկել նման լուսանկարների հրապարակմամբ։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան լողազգեստով լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ 71-ամյա երգչուհին հրապարակել է երեք տարվա վաղեմության նկար, այն արվել է 2017-ի հունիսին։ Նա նշել է, որ իրեն թաքուն լուսանկարել է ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը։

«Ես նրան ասացի՝ երբեք այլևս ինձ թաքուն չնկարես, առաջին անգամը կներեմ, երկրորդ անգամը սևդ կտամ», - լուսանկարին կից գրել է երգչուհին։

Հրապարակված լուսանկարում ռուսական էստրադայի պրիմադոննան սև լողազգեստով պառկած է լողափնյա աթոռին, աչքերը փակ` արևայրուք է ընդունում։ Հաշվի առնելով, որ լուսանկարվելու պահին Պուգաչովան 68 տարեկան է եղել, երկրպագուներին հիացրել է նրա ձիգ կազմվածքը։

Օրբելյան, Մանուկյան և Ալլա․ մի հայն ուղի բացեց Պուգաչովայի համար, մյուսն ուզում էր «փակել»

«Երիտասարդներ, նախանձեք մեր Ալլոչկային», «Ոչ մի ավելորդ բան, առանց շպարի, առանց ճոխության ու այսքան կանացի»,

«Թող Մաքսիմը ձեզ միշտ նման սիրուն առիթներով ջղայնացնի», գրել են մեկնաբանություններում Պուգաչովայի հետևորդները։

View this post on Instagram

A post shared by Алла Пугачева (@allapugacheva_prima) on

Նշենք, որ մինչ օրս 71-ամյա երգչուհին աչքի չէր ընկել նման բաց լուսանկարների հրապարակմամբ։

Ալլա Պուգաչովան 500-ից ավելի երգեր է կատարել, նրա` վաճառված ձայնասկավառակների թիվը հատել է 250 միլիոնի սահմանը։

Իրենից 27 տարի երիտասարդ Մաքսիմ Գալկինի հետ Պուգաչովան ամուսնացել է 2011-ին։ Զույգը երկու երեխա ունի՝ 7-ամյա Գարրին ու Ելիզավետան։

Գալկինն առաջին անգամ ասել է` ինչպես է ծանոթացել Պուգաչովայի հետ

246
թեգերը:
ինստագրամ, Լուսանկար, Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
«Չեք կարող, հայերեն սովորեք». երևանցի Լիանան օգտակար խորհուրդ է տվել Գալկինին
«Ճոխ բրիգադ է, Մաքս». ինչպես են Գալկինին դիմավորում երեխաներն ու կինը. տեսանյութ
Հավերժ գեղեցիկ ու երջանիկ Պուգաչովան․ Գալկինը կնոջ մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել