ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Չինաստանի Շանդուն նահանգում կամրջի մի ամբողջ հատված փլուզվել է, երթևեկող ավտոմեքենաներն ընկել են գետը։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Կամրջի 20-մետրանոց հատվածը փլվել է այսօր 02։12-ին։
Գործակալությունը տեղեկացնում է, որ ոստիկաններին հաջողվել է փրկել 44-ամյա տղամարդու, սակայն 2 մարդ համարվում են անհետ կորած:
Այժմ պարզում են փլուզման պատճառները:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը Ջո Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի հարաբերությունների կարգավորումը կհամապատասխաներ երկու երկրների և ողջ միջազգային հանրության շահերին` հաշվի առնելով աշխարհում անվտանգության և կայունության պահպանման համար իրենց երկրների հատուկ պատասխանատվությունը», – ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը։
«Նախագահները գոհունակություն են հայտնել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի երկարաձգման շուրջ պայմանավորվածության հասնելու վերաբերյալ այսօր դիվանագիտական նոտաների փոխանակման կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
«Հարվածենք ռուսների խոցելի տեղին»․ ի՞նչ կա ՆԱՏՕ-ի մտքին
Զրույցի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, ինչպես նաև այլ ոլորտներում, այդ թվում ՝ առևտրատնտեսական համագործակցության հնարավորությունները:
Քննարկվել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Զալկալիանիի Facebook-յան էջին։
«Վարակվածների հետ շփումից հետո ես հունվարի 23-ից անցել եմ ինքնամեկուսացման։ Թեստ եմ հանձնել, ինձ մոտ կորոնավիրուսը հաստատվել է», - գրել է Զալկալիանին։
Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ հիվանդությունն ընթանում է թեթև ձևով, բուժումը ստանում է տանը։
«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով
Հիշեցնենք` ընդամենը օրեր առաջ` հունվարի 22-ին, Զալկալիանին հանդիպում էր ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանի հետ։
138 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 00։00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է