Սամարթֆոն

Չինական 4 ընկերություն արդեն փորձարկում են Huawei-ի նոր օպերացիոն համակարգը

143
(Թարմացված է 20:25 13.06.2019)
Չինական ընկերություններից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ HongMeng օպերացիոն համակարգը 60%-ով արագ է Android-ից։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Huawei-ն ինտենսիվ կերպով սկսել է իր նոր օպերացիոն համակարգի թեստավորումը. HongMeng օպերացիոն համակարգի փորձարկմանն են միացել նաև Tencent, Xiaomi, Oppo և Vivo չինական ընկերությունները։ Այս մասին հայտնում է China's Global Times–ը` հղում անելով նշված ընկերություններից մեկի աշխատակցին:

Աղբյուրը հայտնել է, որ HongMeng-ն Android-ից 60 տոկոսով արագ է աշխատում, բայց հրաժարվել է այլ մեկնաբանություններից։

Այս պահի դրությամբ հայտնի չէ՝ արտադրողներն «Android-ի չինական տարբերակը» որպես իրենց սմարթֆոնների օպերացիոն համակարգ օգտագործելու են, թե ոչ:

Ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ նոր համակարգը մոտակա ամիսների ընթացքում կթողարկվի Չինաստանում, իսկ համաշխարհային շուկայում կհայտնվի միայն 2020 թվականին:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն «սև ցուցակում» էր ընդգրկել Huawei ընկերությանն ու նրա 70 դուստր ընկերություններին` հայտարարելով, որ կանխում է ամերիկյան տեխնոլոգիաների այնպիսի օգտագործումը, որը կարող է վնասել ԱՄՆ–ի արտաքին քաղաքականությունը կամ ազգային անվտանգությունը (Huawei–ին արդեն մի քանի անգամ մեղադրել են չինական կառավարության օգտին լրտեսելու համար): Դրանից հետո Google–ն ու մի շարք ընկերություններ հայտարարել էին, որ այլևս չեն համագործակցելու չինական ընկերության հետ։

Google-ի հետ աշխատանքի դադարեցումը չինական ընկերությանը զրկեց Android–ով աշխատող սմարթֆոններ թողարկել, և Huawei-ը ստիպված սկսեց ավելի ինտենսիվ զբաղվել սեփական օպերացիոն համակարգը ստեղծելու աշխատանքով։

143
թեգերը:
օպերացիոն համակարգ, Չինաստան, Huawei, սմարթֆոն
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (148)
Ըստ թեմայի
Այ քեզ բան․ ծալվող սմարթֆոնը շտկվել է, պայուսակը` զինվել էկրանով, Դալին էլ` վերակենդանացել
Ինչպես է կապիկը տեսահոլովակներ դիտում սմարթֆոնով. տեսանյութ
Xiaomi-ն իր սմարթֆոնները կվաճառի հյութերի ու սուրճի պես. լուսանկար
«Գահերի խաղը» սերիալի ոճով թանկարժեք սմարթֆոն է ներկայացվել. տեսանյութ
Նոր սմարթֆոնը չի վնասվել մոտ 31 կմ բարձրությունից ընկնելուց հետո