Հոլանդիայի խորհրդարանը

Ինչ է խոստանում Թուրքիայի ԱԳՆ–ն` Հոլանդիայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առթիվ

71
(Թարմացված է 20:08 12.06.2019)
Թուրքիայի ԱԳՆ–ն հայտնել է, որ Հոլանդիայի խորհրդարանի քայլը չի կարող դրական ազդեցություն ունենալ թուրք–հոլանդական հարաբերությունների զարգացման վրա։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայում օրերս բանաձևի ընդունմանը նպաստած ուժերի քայլերն անպատասխան չեն մնա։ Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը` նման գնահատական է հնչել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից։

Նախօրեին Հոլանդիայի ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել մի բանաձևի, որով դատապարտվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը։

«Հոլանդիայի խորհրդարանի այդ քայլը չի կարող դրական ազդեցություն ունենալ թուրք–հոլանդական հարաբերությունների զարգացման վրա։ Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած գրավոր հայտարարության մեջ ընդունված բանաձևը որակվել է որպես «անհիմն հերյուրանք» և առաջ է քաշվել պնդումը, թե որոշումն ընդունվել է հակաթուրքական շրջանակների նախաձեռնությամբ»,–նշված է կայքում։

Հիշեցնենք, որ 2019թ․ապրիլի 24-ին Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին հղած ցավակցական նամակում Էրդողանն Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1․5 միլիոն հայերին համարել էր «1-ին համաշխարհային պատերազմի զոհեր»:

Միջոցառումներից մեկի ժամանակ էլ նա ընդգծել էր, որ շատերն այդ ժամանակահատվածում զոհվել են «հայկական հրոսակախմբերի ու զինված խմբավորումների» հրահրած անկարգությունների հետևանքով:

Իսկ Հոլանդիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը և միաժամանակ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։

71
թեգերը:
Թուրքիա, Ցեղասպանություն
Ըստ թեմայի
Մելքոնյան. «Հայկական հարցը շարունակելու է գործիք մնալ Արևմուտքի ձեռքում`ընդդեմ Թուրքիայի»
«Օվերլորդ» գործողությանը մասնակցած հայերը. Երկրորդ ճակատի բացումը շրջադարձային էր
Արշակ դարձած ստամբուլցի Յաշարի պատմությունը. ի՞նչ կապ ունի Կոմիտասը