Նորսուլթան Նազարբաևը և Կասիմ Ժորմատ Տոկաևը

Բողոքի ցույցեր և 100-ի հասնող բերման ենթարկվածներ. Ղազախստանում ընտրական լարված վիճակ է

71
Ղազախստանի տարբեր քաղաքներում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել բողոքի ցույցի ընդդեմ երկրում անցկացվող արտահերթ նախագահական ընտրությունների: Ոստիկանությունը ցուցարարներին բերման է ենթարկում:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի-Sputnik. Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող բողոքի ցույցին մասնակցել է գրեթե 700 մարդ: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: Ցուցարարներն արտահերթ ընտրությունները համարում են անարդար, իսկ դրանց արդյունքը՝ կանխորոշված:  Ղազախստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մարատ Կոժաևի տեղեկացմամբ՝ Նուր-Սուլթանում չթույլատրված բողոքի ցույցերի հետևանքով գրեթե 100 մարդ է բերման ենթարկվել:

Հիշեցնենք, որ այսօր Ղազախստանում անցկացվում են թվով 6-րդ նախագահական ընտրությունները: Գրեթե 30 տարի երկիրը ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը վայր դրեց լիազորությունները մարտի 20-ին: Երկրի ղեկավարումը ստանձնեց Խորհրդարանի վերին պալատի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Դրանից երեք շաբաթ անց նա արտահերթ ընտրություններ նշանակեց:

Նախագահի պաշտոնի համար պայքարում է 7 թեկնածու, նրանց թվում նաև Տոկաևը, որին առաջադրել է Նազարբաևի ղեկավարած  Nur Otan կուսակցությունը: Հաղթանակի համար թեկնածուի օգտին պետք է քվեարկի ընտրողների 50 տոկոսից ավելին: Եթե ոչ մի թեկնածու չստանա անհրաժեշտ թվով քվե, ապա կնշանակվի ընտրության երկրորդ փուլ: 

Փաշինյանը պարզաբանեց` ինչու է շտապել հետ գալ Նուր-Սուլթանից և չի կանգնել կարմիր լույսի տակ

71
թեգերը:
Ընտրություններ, Ղազախստան