00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն չի մեղադրի Ասանժին ԿՀՎ գաղտնի նյութերի արտահոսքի մեջ

© Sputnik / Алекс Макнотон / Անցնել մեդիապահոցСооснователь WikiLeaks Джулиан Ассанж на балконе здания посольства Эквадора в Лондоне (19 мая 2017). Великобритания
Сооснователь WikiLeaks Джулиан Ассанж на балконе здания посольства Эквадора в Лондоне (19 мая 2017). Великобритания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԿՀՎ-ն պարզապես չի կարող իրեն թույլ տալ ճանաչել WikiLeaks-ի հիմնադիրի հրապարակած փաստաթղթերի իսկությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր չէ մեղադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Կենտրոնական հետախուզական վարչության որոշ գերգաղտնի նյութերի հրապարակման մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Politico թերթին։

2017 թվական մարտի 7-ին WikiLeaks-ը սկսել է հրապարակել Vault 7 ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերը։ Հայտնում էին, որ այդ հրապարակումը հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերի ամենամեծ արտահոսքը կլինի։ ԿՀՎ-ի շտաբ կայանի մեկուսացված ներքին ցանցից ավելի քան 8,7 հազար փաստաթուղթ ու ֆայլ էր հրապարակվել։

Женская тюрьма - Sputnik Արմենիա
Օրենքով գող Արսեն Երևանսկին գաղութում բանկետ է կազմակերպել․ տեսանյութ

Ամերիկյան թերթը, հղում անելով պաշտոնյային ու տեղեկացված աղբյուրներին հայտնում է, որ դատախազներին չի հաջողվել նոր մեղադրանքներ ներկայացնել Ասանժին մի քանի պատճառներով։ Պատճառներից մեկն այն էր, որ կառավարությունը բավարար ժամանակ չունի դրանք ներկայացնելու համար․ արտաքսման մասի օրենքով՝ անհրաժեշտ է մեղադրանք ներկայացնել առաջին վճռի կայացման պահից 60 օրվա ընթացքում։ Մյուս պատճառը ԿՀՎ-ից արտահոսած և հրապարակված նյութերի բարձր գաղտնիությունն է։

Ավելին, Politico-ի տվյալներով, դատարանում նման գործերի քննարկումը սպառնում, որ ԿՀՎ-ի գաղտնիացված նյութերն էլ ավելի մեծ տարածում կստանան։ Բացի այդ՝ ԿՀՎ-ն երբեք պաշտոնապես չի հաստատել հրապարակված փաստաթղթերի իսկությունը։

«Անկասկած, կան արտահոսքի մասին այնպիսի գործեր, որ տեղեկատվությունը տարածողին մեղադրանք ներկայացնելու համար պետք է դատարանում հաստատվի դրանց իսկությունը, քանի որ դրանք չափազանց կոնֆիդենցիալ են», - թերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ արդարադատության ազգային անվտանգության գծով գլխավոր դատախազի օգնական Մերի Մաքքորդը։

Паспорт гражданина Армении - Sputnik Արմենիա
Նոր սկանդալ ԱՄՆ-ում. հարյուրավոր հայկական անձնագրերով բանկային խարդախություններ են արվել

ԱՄՆ իշխանությունը  մայիսի վերջին մեղադրանք է ներկայացրել Ասանժին լրտեսության ու գաղտնի տեղեկության բացահայտման մասին օրենքի 17 կետերի խախտման մեջ։ Ավելի վաղ նրան մեղադրում էին մեկ կետով՝ համակարգչային ներխուժման մասին հանցավոր համաձայնության գալու համար։ Եթե Ասանժին ԱՄՆ-ին հանձնեն, նրան երկար տարիների ազատազրկում է սպասում։

2010 թվականին, երբ ամերիկյան իշխանությունը հետաքրքրվել էր նրանով, WikiLeaks-ի հիմնադիրը Շվեդիա էր մեկնել, որտեղ մտադիր էր ապաստան ստանալ։ Հետագայում նրան մեղադրել էին սեռական բնույթի հանցագործությունների մեջ։ Ասանժը հերքում էր մեղադրանքները։ 2012 թվականից նա թաքնվում էր Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտաքսվելուց։

2019 թվականի ապրիլի 11-ին նրան ձերբակալել էին Շվեդիայի ու ԱՄՆ- օրդերներով։ Լոնդոնի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել գրավի դիմաց ազատվելու պայմանները խախտելու մեջ ու դատապարտել էր 11 ամիս ազատազրկման։ Արտաքսման հարցի լսումները սկսել են այսօր։

Այժմ դատարանն ԱՄՆ-ից փաստաթղթերի ամբողջական փաթեթին է սպասում, որը թույլ կտար որոշում կայացնել այն մասին՝ թույլ տալ մեղադրյալի արտաքսումը ԱՄՆ, թե ոչ։

Լրահոս
0