Հաղթողները գրում են Ռայխսթագի պատին

Կիրովականը` Ռեյսխթագի պատին. անհայտ լուսանկարի առեղծվածային պատմությունը

618
(Թարմացված է 17:14 10.05.2019)
Հայ զինվորը պատին գրել է իր և այն վիրավոր ընկերոջ ազգանունը, որը չի կարողացել բարձրանալ պատի վրա։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik, Դավիթ Գալստյան. Կիրովական քաղաքի անունը կարելի է գտել այն հայտնի լուսանկարի վրա, որտեղ հաղթանակած զինվորները գրառումներ են արել Ռեյխսթագի պատին 1945թ–ին։ Ամենայն հավանականությամբ, լուսանկարն արվել է 1945թ.–ի մայիսի 2–ին` Գերմանիայի կապիտուլյացիայից մի քանի օր առաջ։

Լուսանկարը տարածված է համացանցում, որոշ աղբյուրներ հղում են անում ԽՍՀՄ Կինոֆոտոփաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի ֆոնդերին։

Լուսանկարում երևում է, թե ինչպես «Կիրովական» գրությունից մի քիչ ներքև Ժիրայր Լորյանը պատի վրա ուրիշ ազգանուն է գրում։ Անանուն աղբյուրը «Նաշ պոլկ» կայքին հայտնել է, թե ինչու է զինվորը պատին ուրիշի ազգանուն գրում։

«Լորյանը պատերազմի մասին չի սիրում խոսել։ Բայց մի պատմություն պատմել է։ 70–ականների սկզբին լույս է տեսել Ժուկովի «Հիշողություն» գիրքը։ Այդ գրքում մի լուսանկար կա, որտեղ հաղթողներն իրենց ստորագրություններն են թողնում Ռեյխսթագի պատին։ Այնտեղ կա նաև Լորյան–Կիրովական գրությունը», – գրում է անհայտ հեղինակը։

Նրա խոսքով` այդ ժամանակ տեղի թերթում լուսանկարը տպել են և խնդրել ինֆորմացիա ունեցողներին արձագանքել։ Գրելու պահին Լորյանը զգացել է, որ իրեն լուսանկարում են, բայց հետո լուսանկարը չի տեսել։

Ինչու ԽՍՀՄ ղեկավարությունը Բաքվի հետ ձեռք ձեռքի տված քաշեց «Օղակը»

«Նա երկար ժամանակ չէր արձագանքում և չէր գալիս խմբագրություն` ասելով, որ իրեն չեն հավատա, քանի որ ազգանունն ամբողջությամբ չի երևում, իսկ լուսանկարվելու պահին ինքը գրում էր իր ընկերոջ` Կոգանի ազգանունը, որը չի կարողացել բարձրանալ պատի վրա, քանի որ վիրավոր է եղել։ Այդ ժամանակ նրա ընկերները գնացել են խմբագրություն և պատմել, որ նա ողջ–առողջ է և ամաչում է խոստովանել։ Ապա սկսվել են նվաստացուցիչ ընթացակարգերը` համեմատել են հասակը, կոշիկի չափը, ձեռագիրը և մեկ տարի տևած փորձաքննություններից հետո խոստովանել, որ լուսանկարում նա է», – ասվում է հաղորդագրությունում։

Երկարակեցության գաղտնիքը բացահայտել է Մեծ Հայրենականի 101–ամյա վետերանը

2015թ.–ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում ներկայացվել է Խաչիկ Ղարաբեկյանի «Ժիրայր Լորյանի դիմանկարը» նկարը։ Լորյանն արդեն պատկառելի տարիքում նկարված է Ռեյխսթագի պատի ֆոնին` «Կիրովական» գրությամբ։

Հայրենական մեծ պատերազմում հայերի ավանդի մասին կարելի է մանրամասն իմանալ այս ինֆոգրաֆիկայից։

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
© Sputnik / Shushanik Sargsyan
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
618
թեգերը:
Հայաստան, Հայրենական մեծ պատերազմ
Ըստ թեմայի
«Ծնկի եմ գալիս, հպարտանում ու հիշում եմ». Մեծ Հայրենականի մասին Սիմոնյանի գրառումը
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների. լուսանկարներ
Հաղթանակների տարեգրություն. Ռեյխստագի քոչարուց մինչև «Հարսանիք լեռներում»
Մարգարիտա Սիմոնյան

«Հազիվ թե դատարանն իրեն լավ դրսևորի»․ Սիմոնյանը՝ ԱՄՆ-ում լրագրողների վրա հարձակման մասին

22
(Թարմացված է 23:43 02.06.2020)
«Ռոսսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ոստիկանների հարձակումը ՌԻԱ Նովոստիի և Sputnik-ի լրագրողների վրա՝ ԱՄՆ—ում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Կարելի է մտածել Մինեապոլիսում և Վաշինգտոնում լրագրողների վրա հարձակված ամերիկացի ոստիկաններին դատի տալու մասին, չնայած ԱՄՆ-ի դատարանը դժվար թե իրեն ոստիկանությունից ավելի լավ դրսևորի։ Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է «Ռոսսիյա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգությունների ընթացքում արձանագրված դեպքերը։

Մայիսի 31-ին Մինեապոլիսում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ՌԻԱ Նովոստիի թղթակից Միխայիլ Տուրգենևի դեմ։ Իսկ հունիսի 2-ին հայտնի է դարձել, որ Վաշինգտոնում ամերիկյան ոստիկանական ուժերը միտումնավոր կերպով ռետինե փամփուշտներով կրակել են Sputnik-ի պրոդյուսեր Նիկոլ Ռուսելին, որը լուսաբանում էր Սպիտակ տան մոտ բողոքի ակցիան։

«Իրավական երկրում մենք, իհարկե, դատարան կդիմեինք։ Բայց ժամանակակից Ամերիկայում որևէ հիմք չկա կարծելու, որ դատարանն իրեն ավելի լավ կդրսևորի, քան ոստիկանությունը։ Չնայած՝ կմտածենք»,- ասել է Սիմոնյանը։

Նա նշել է, որ երկու դեպքում էլ լրագրողները ցույց են տվել լրագրողական քարտերը և հայտարարել, որ իրենք մամուլի ներկայացուցիչ են։

«Ոստիկանները չէին կարող դա չտեսնել կամ չլսել։ Այս օրերին նույնը տեղի է ունեցել նաև ամերիկյան ԶԼՄ-ների մեր գործընկերների հետ»,-ավելացրել է Սիմոնյանը։

ԱՄՆ-ում անկարգությունների հետևանքով նաև հայերին պատկանող բիզնեսներ են տուժել

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի քաղաքներում զանգվածային անկարգություններ են տեղի ունենում։ Մարդիկ բողոքում են ոստիկանների գործողությունների դեմ, որոնք հանգեցրել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը։ Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում էր, թե ինչպես է ոստիկանությունը ձերբակալում Մինեապոլիսի բնակիչ Ջորջ Ֆլոյդին։ Կադրերում երևում է, որ տղամարդը պառկած է գետնին, ձեռքերին՝ ձեռնաշղթաներ, ոստիկաններից մեկը ծնկով սեղմում է նրա պարանոցը, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է շնչահեղձությունից և դարձել ԱՄՆ-ում ոստիկանական կամայականությունների դեմ զանգվածային բողոքի խորհրդանիշ։

ԱՄՆ-ում պղծել են հայկական խաչքարը. հայ համայնքը դժգոհություն է հայտնում

22
թեգերը:
Դատարան, ոստիկան, կրակոց, Լրագրող, Մարգարիտա Սիմոնյան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում․ ամերիկացիները փորձում են մեղքը բարդել Ռուսաստանի վրա
«Չեմ կարողանում շնչել»․ խռովությունները տարածվել են ԱՄՆ-ում
Սոցիալական կայքերը հեղեղված են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների տեսանյութերով
Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ
Ո՞ր դեպքում ՌԴ-ն ԱՄՆ–ի հետ երկխոսություն կվարի գերձայնային զենքի վերաբերյալ․ ԱԳՆ
Դոնալդ Թրամփ

Կորոնավիրուսն ու ռուսական հետքը. ո՞ւմ են ձեռնտու ամերիկյան խռովությունները

64
(Թարմացված է 20:36 02.06.2020)
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո Ամերիկայի քաղաքներում բողոքի ալիք է բարձրացել։ Եվ ամերիկյան իսթեբլիշմենթն այս անգամ էլ երկրում տեղի ունեցող իրադարձությունների իրական և խորքային պատճառները հասկանալու փոխարեն որոշել է ողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա։

Գալիա Իբրահիմովա, ՌԻԱ Նովոստի

ԱՄՆ–ում զանգվածային անկարգությունները Մոսկվան է հրահրում, իսկ ցուցարարներն ավերում են ոստիկանական բաժինները` խստորեն հետևելով «ռուսների ցուցումներին»։ Նման մեղադրանքով է հանդես եկել ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Սյուզան Ռայսը։ Ապացույցներ ներկայացնելու փոխարեն նա առաջարկել է հավատալ իր փորձին և ինտուիցիային։ Ինչու են ամերիկացիներն ամենուր «ռուսական հետք» տեսնում, փորձել է պարզել ՌԻԱ Նովոստին։

Ցույցերից մինչև ավազակային հարձակումներ

Լոս Անջելեսի առևտրի կենտրոնները կարանտինի պատճառով փակ են։ Կալիֆոռնիայի իշխանությունները մտադիր էին բացել դրանք հունիսին, սակայն ավազակները նրանցից առաջ ընկան։ Այժմ էլիտար բուտիկների դռներն ու ցուցափեղկերը կոտրված են, ամեն ինչ թալանված է։ Ջարդարարները դուրս էին հանում կենցաղային տեխնիկա, հագուստ, կահույք, նույնիսկ սնունդ։ Ոստիկանության ուղղաթիռները փորձում էին կասեցնել անկարգությունները` վերևից ջուր լցնելով։ Սակայն դա չկանգնեցրեց կատաղած ամբոխին։

Ցույցերը, որոնք Մինեապոլիսում սկսվեցին այն բանից հետո, երբ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացավ ձերբակալության ժամանակ, շուտով բռնկեցին նաև Վաշինգտոնում, Սան Ֆրանցիսկոյում, Փորթլենդում, Մայամիում, Ինդիանապոլիսում, Ֆիլադելֆիայում և Ատլանտայում։ Դերեք Չովինին, որն իր մեղքի բաժինն ուներ ողբերգական միջադեպի հետ կապված, աշխատանքից հեռացրին, նրա նկատմամբ քննություն է տարվում։ Սակայն ցուցարարները պահանջում են ոչ միայն պատժել իրավապահ մարմինների ներկայացուցչին, այլև վերջ դնել ԱՄՆ–ում համակարգային ռասիզմին։ «Չկա արդարություն, չկա խաղաղություն։ Ո՛չ ոստիկանների կամայականություններին», – աղաղակում են ցուցարարները։

Շատերի ձեռքին Ֆլոյդի վերջին խոսքերով ցուցանակներ էին` «Չեմ կարողանում շնչել»։ Հարյուրավոր մարդիկ պառկում էին ասֆալտին և կրկնում այդ արտահայտությունը։ Սակայն խաղաղ ցույցերը շատ արագ վերածվեցին բախումների, այնուհետև անկարգությունների և թալանի։

Դոնալդ Թրամփն ԱՄՆ–ի փրկությունը տիեզերքո՞ւմ է փնտրում

Խոշոր քաղաքներում պարետային ժամ մտցրին։ Չօգնեց։ Վաշինգտոնում ցուցարարները շրջապատեցին Սպիտակ տունը, փորձում էին ներս ներխուժել։ Նյու Յորքում ամբոխը քարեր նետեց 20 ոստիկանական մեքենայի վրա և այրեց դրանք։ Փորթլենդում ջարդարարները հրդեհեցին դատարանի շենքը։

Սպառնալիք քաղաքացիական հասարակությանը

Սկզբում ԱՄՆ–ում շատերը համակրանքով էին վերաբերվում ցուցարարներին։ Տեղի իշխանություններն աշխատում էին նրանց սադրիչ գործողություններին չարձագանքել, ոստիկաններին կոչ էին անում ուժ չկիրառել։ Սակայն երբ իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ սկսեցին դյուրավառ խառնուրդով շշեր նետել, այլևս հնարավոր չէր չարձագանքել։

Մինեսոտայի նահանգապետն ազգային գվարդիա մտցրեց նահանգ, զինվորականների օգնությանը դիմեցին նաև Լոս Անջելեսում։ Գործի դրվեցին արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։

«Այն, ինչ կատարվում է Մինեապոլիսում, այլևս կապված չէ Ֆլոյդի մահվան հետ։ Ջարդերը սպառնում են քաղաքացիական հասարակությանը և վախ են ներշնչում մեր քաղաքին, խանգարում նրա բնականոն կյանքին», – բացատրեց նահանգապետ Թիմ Վալցը։

Դոնալդ Թրամփն էլ ավելի կոշտ արձագանքեց։ Նախագահը խոստովանեց, որ Ֆլոյդի մահը «ողբերգություն է, որն ամերիկացիների մոտ սարսափ, զայրույթ և ցավ առաջացրեց»։ Սակայն քննադատեց նահանգի իշխանություններին, որոնք ժամանակին չեն հանդարտեցրել ամբոխին։ Ցուցարարներին նա անվանեց «ավազակներ», ողջունեց ուժի կիրառումը։ Իսկ ձախ ռադիկալ խմբավորումների հասցեին մեղադրանքներ հնչեցրեց սադրանքների համար և կոչ արեց արգելել դրանց գործունեությունը։

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Կիրակի անվտանգության ծառայությունը պետության ղեկավարին ուղարկեց Սպիտակ տան ստորգետնյա բունկեր։ Այնտեղից նա կարողացավ դուրս գալ միայն այն ժամանակ, երբ վտանգն անցավ։

Ո՞վ է մեղավոր

Անկարգություններում բավական արագ ռուսական հետք «հայտնաբերեցին»։

«Ռուսաստանցիներն անցած նախընտրական արշավի ժամանակ սև ակտիվիստներ էին։ Չեմ բացառում, որ նրանք ներգրավված են նաև ջարդերում», –CNN–ի եթերում ասաց Նոր Օռլեանի քաղաքապետ Մարկ Մորիալը։ Երկար տարիների հետաքննության մասին (որն այդպես էլ չբացահայտեց 2016 թվականի ընտրություններին Մոսկվայի միջամտությունը) քաղաքապետը լռեց։

Մի քանի օր անց էստաֆետը վերցրեց Բարաք Օբամայի վարչակազմի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Սյուզան Ռայսը։ Նույն CNN–ում նա ենթադրեց, որ ցուցարարները գործել են «ռուսական ձեռնարկով»։

«Կան խաղաղ ցուցարարներ։ Նրանք հանդես են գալիս անարդարության և անհավասարության դեմ։ Սակայն կան նաև սադրիչներ, որոնք փորձում են զավթել ցույցերի օրակարգը։ Փորձն ինձ հուշում է, որ նրանք գործում են ճիշտ և ճիշտ մարտավարական սխեմաների ռուսական ձեռնարկի համաձայն»,–ասել է Ռայսը։

«Ռուսական հետքի» փնտրտուքների անցնելով` ամերիկյան ԶԼՄ–ները հիշեցին Մոսկվայի հասցեին ևս մեկ մեղադրանք։ Մի քանի տարի առաջ Վաշինգտոնում պնդում էին, որ ռուսաստանցի հաքերները սատարում են Black Lives Matter շարժմանը։ Նրանց ակտիվիստները ևս հանդես էին գալիս ոստիկանական կամայականությունների դեմ։

Թրամփը քննադատեց «ռուսական հետքի» մասին բանավեճերը։ Նախագահը ենթադրեց, որ CNN–ը դա անում է վարկանիշների հետևից ընկնելով։

Չլռեցին նաև Մոսկվայում։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշեց, որ Ռուսաստանը «երբեք չի միջամտել Ամերիկայի գործերին և մտադիր չէ միջամտել նաև այսօր»։

Ամերիկայի բևեռացում

Ամերիկյան հասարակությունը խիստ բևեռացված է։ Սրանով է Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը բացատրում ցույցերի զանգվածային բնույթը։  Ամբողջ հարցն արժեհամակարգի պառակտման մեջ է, որն ուժեղացել է Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։

«Ամերիկացիների մի մասը լիբերալ արժեքներ ունի, մյուս մասը` պահպանողական։ Կան էմիգրացիայի կողմնակիցներ, սակայն շատ են նաև նրանք, ովքեր կողմ են Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելուն։ Ավելացրեք գլոբալիստների և պրոտեկցիոնիստների հակամարտությունը։ Մինեապոլիսը հիշեցրեց նաև ռասսայական խնդրի մասին։ Ճիշտ շրջապատում գործեց սպիտակ բնակչության նկատմամբ, սակայն սևն այդպես էլ չկարողացավ հասարակության լիիրավ անդամ դառնալ»,–ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում պարզաբանել է Սուսլովը։

Կորոնավիրուսի համավարակը, փորձագետի կարծիքով, ընդգծեց աֆրոամերիկացիների խոցելիությունը։ «Սևամորթ բնակչության շարքերում վարակից մահացությունն ավելի բարձր է։ Ըստ ամենայնի` սա բժշկության նկատմամբ սահմանափակ հասանելիություն ունենալու հետևանք է։ Աֆրոամերիկացիներն իրենց թանկարժեք բուժում թույլ տալ չեն կարող` սպիտակների հետ համեմատած ավելի քիչ եկամուտ ունենալու պատճառով», – ասում է Սուսլովը։

Օգտակար մեղադրանքներ

«Ռուսական հետքի» փնտրտուքները քաղաքագետը կապում է այն բանի հետ, որ իշխանությունները չեն ցանկանում խոստովանել, որ առկա են ներքին հակասություններ։

«Ամերիկյան էլիտան կարծում է, որ հասարակությունն առողջ է։ Ամեն ինչ փչացնում են Թրամփն ու ռուսները։ Եթե հեռացնեն Թրամփին և վերացնեն «ռուսական հետքը», երկիրը նորմալ վիճակի կվերադառնա։ Սակայն քաղաքներում տեղի ունեցող խռովությունները ցույց են տալիս, որ այդ նորմալ վիճակը վաղուց չկա։ Ոչ ոք չի խոստովանում լուրջ բարեփոխումների անհրաժեշտությունը», –նշում է Սուսլովը։

Ռայսի ելույթը, ըստ քաղաքագետի, պետք է ընկալել նախընտրական քարոզարշավի համատեքստում։

«Կարելի է ենթադրել, որ նախկին պաշտոնյան մտադիր է մտնել Ջո Բայդենի թիմ, եթե նա դառնա հաջորդ նախագահը։ Եվ Մոսկվայի հասցեին մեղադրանքները դեմոկրատների ճնշման շարունակությունն են Թրամփի վրա, որն իբրև թե Կրեմլի հետ միասին է գործում», – նշում է փորձագետը։

Սուսլովը չի բացառում, որ Բայդենի հաղթանակը հերթական «ռուսական գործի» սկիզբ կդառնա։

«Ամերիկացիներն անմիջապես մեղադրեցին Մոսկվային ընտրությունների վրա ազդելու մտադրության մեջ։ Այժմ այդ կասկածներն ուժեղացել են։ Կոնգրեսի դեմոկրատները կարող են պատժամիջոցներ առաջարկել Մինեապոլիսի ավերածությունների համար։ Իսկ հետո նաև այլ քայլերի դիմել։ Բայդենն ընդհանրապես կարող է մեղադրել Մոսկվային ամերիկյան հասարակությունը ոչնչացնելու փորձում, և կարող է դա անել նախընտրական դրույթներից մեկով», – կանխատեսում է քաղաքագետը։

Սակայն արտաքին թշնամու փնտրտուքները, ըստ փորձագետի, որևէ լավ բան չեն կանխատեսում ո՛չ ռուս–ամերիկյան հարաբերությունների, ո՛չ էլ միջազգային անվտանգության համակարգի համար։ Ավելին, սովորական գաղափարական կարծրատիպերից օգտվելու փորձը վտանգավոր է հենց Ամերիկայի համար. չէ՞ որ ցույցերն իրական են, ինչպես և այն խնդիրները, որոնք առաջացրել են այդ փոթորիկը։ Իսկ ռուսական հետքի մասին ակնարկներով ոչինչ լուծել հնարավոր չէ։

«Իրականություն վերադարձեք». Զախարովան պատասխանել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականին

64
թեգերը:
Բողոքի ակցիա, Ռուսաստան, ԱՄՆ, Դոնալդ Թրամփ
Ըստ թեմայի
«Չեմ կարողանում շնչել»․ խռովությունները տարածվել են ԱՄՆ-ում
Սոցիալական կայքերը հեղեղված են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների տեսանյութերով
Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ
Անձրևային եղանակ

Մի քանի օր Հայաստանում կարճատև անձրևներ կգրանցվեն. եղանակի տեղություն

0
(Թարմացված է 15:35 02.06.2020)
Կարճատև անձրևները ժամանակ առ ժամանակ կուղեկցվեն քամու ուժգնությամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Այսօր, հունիսի 5-6-ին Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների մամուլի ծառայությունը:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Հունիսի 4-ին և 7-ինտեղումներ չեն գրանցվի: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝ այսօր և հունիսի 6-ի օրվա երկրորդ կեսին ևս ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +30-ից +32, երեկոյան ժամերին՝ +26-ից +28 աստիճանի սահմանում:

Ռուսաստանում COVID-19–ի դեմ սկսել են «յոգուրտանման» պատվաստանյութ մշակել

0
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան, Անձրև, օդի ջերմաստիճան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը կկարողանա՞ բուժել Հայաստանի տնտեսության խրոնիկ հիվանդությունը
Երևանում և հարակից համայնքներում ապրող 900 անապահով ընտանիքներն աջակցություն կստանան
17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը
«Քննարկում ենք աջակցության հարցը». ADM գործարանի աշխատակիցները դադարեցրին բողոքի ակցիան