00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ քոնկրէսականներ Թրամփին Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու կոչ ուղղած են

© Sputnik / Алексей Агарышев / Անցնել մեդիապահոցЗдание Конгресса США на Капитолийском холме в Вашингтоне.
Здание Конгресса США на Капитолийском холме в Вашингтоне. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քոնկրէսականները նամակին մէջ Առաջին Համաշխարհային պատերազմին հրամանատար Ճէյմս Հարպորտի հերոսութիւնը կը յիշատակեն:

ԵՐԵՒԱՆ, 8 մայիսի-Sputnik. ԱՄՆ քոնկրէսականները երկրի նախագահ Տոնալտ Թրամփին նամակ  ուղարկած են, որուն մէջ Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու կոչ ըրած են: Այս մասին կը յայտնեն Ամերիկայի Հայկական համագումարէն:

Ըստ աղբիւրին` բանաձեւի նախաձեռնողը ԱՄՆ քոնկրէսական Ճէքի Սփիյերն է:Բանաձեւին աջակցած են եւս 28 քոնկրէսականներ, ներառեալ`Քոնկրէսի ներկայացուցիչներ Կուս Պիլիրակիսը, Ֆրենք Փալոնեն, Փիթըր Քինկը եւ Ատամ Շիֆը: Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրէն Պրայեան Արտունը շնորհակալութիւն  յայտնած է Ճէքի Սփիյերին եւ քոնկրէսականներուն աջակցութեան համար:

Киликийский Католикос Армянской Апостольской церкви Арам I Кешишян у развалин церкви в Алеппо - Sputnik Արմենիա
Հալէպը ուրիշ է հիմա, ես քեզ այսպէս աւելի սիրեցի. հալէպահայ

ԱՄՆ քոնկրէսականներն իրենց նամակին մէջ հիասթափութիւն  յայտնած են` կապուած Հայոց ցեղասպանութեան 104-րդ տարելիցին Տոնալտ Թրամփի յայտարարութեան հետ: Նամակին մէջ նշուած է, որ Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալով` ԱՄՆ-ն արժանին կը մատուցէ Ցեղասպանութեան ժամանակ սպաննուածներուն, կը նշէ անոնց հաստատակամութիւնը, որոնք վերապրած են, ինչպէս նաեւ յարգանքի տուրք կը մատուցէ զինուորականներու յիշատակին, որոնք ծառայած են երկրին` պաշտպանելով անոր ազատութիւնն ու իտէալները:

Քոնկրէսականները նամակին մէջ կը յիշատակեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրամանատար Ճէյմս Հարպորտի հերոսութեան մասին, որ նախագահ Վուտրօ Վիլսընի հրամանով ղեկավարած է 1919 թուականին Հայաստանի մէջ ռազմական առաքելութիւնը:

Նախապէս նշուած էր, որ ԱՄՆ նախագահ Տոնալտ Թրամփը Հայոց ցեղասպանութեան 104-րդ տարելիցին ուղերձով  հանդէս եկած է` կրկին չյիշատակելով «ցեղասպանութիւն»  բառը: «Մենք այսօր յարգանքի տուրք կը մատուցենք Մեծ Եղեռնի յիշատակին եւ կը յիշեքն անոնց , որոնք տուժած են 20-րդ դարու ամենասարսափելի զանգուածային չարագործութեան հետեւանքով: 1915 թուականէն սկսած Օսմանեան կայսրութեան վերջին տարիներուն 1,5 մլն հայեր արտաքսուած են, սպաննուած կամ մահուան ուղարկուած: Յիշատակի այս օրը մենք դարձեալ Ամերիկայի եւ ամբողջ աշխարի մէջ  հայ համայնքին հետ միասին կը սգանք բազմաթիւ զոհերուն,- նշուած էր յայտարարութեան մէջ:

Լրահոս
0