Շրի Լանկա

Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»

91
Մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը։ Պայթյունների զոհ է դարձել ավելի քան 320 մարդ։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (արգելված է մի շարք երկրներում – խմբ.) ստանձնել է Շրի Լանկայի ահաբեկչությունների պատասխանատվությունը։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Amaq գործակալությունը, որը «ԻՄ–ի ձայնափողն է», փոխանցում է Independent գործակալությունը։

​Շրի Լանկայի իշխանությունը հայտարարել է, որ ահաբեկչությունների շարքը իսլամիստների պատասխանն էր Նոր Զելանդիայի Քրայսթչերչում տեղի ունեցած հրաձգության։

Շրի Լանկայի պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 321-ի, ավելի քան 550 մարդ տուժել է։ Սակրավորներն ականազերծել են ավտոբուսի մի քանի կանգառները, հատուկ ծառայությունները շարունակում են պայթուցիկ սարքերի որոնումը։

Մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթների վրա հարձակում էր իրագործվել: Հարձակման հետևանքով մահացել էին մի քանի տասնյակ մարդիկ:

91
թեմա:
Պայթյուններ Շրի Լանկայում (20)
Ըստ թեմայի
Դանիայի ամենահարուստ մարդը 3 երեխային կորցրել է Շրի Լանկայի ահաբեկչությունների հետևանքով
Նոր պայթյուն` Շրի Լանկայում. ոստիկանությունը ավտոբուսի կանգառում 87 պայթուցիկ է գտել
Սարսափելի կադրեր Շրի Լանկայից, որտեղ 8 պայթյուններին զոհ է գնացել ավելի քան 180 մարդ
Արյուն և համատարած սուգ. Շրի Լանկայում Զատկի տոնը ողբի է վերածվել. լուսանկարներ
Շրի Լանկայի պայթյունների հետևանքով մահացածների թիվը 300–ից անցել է. սուգ է հայտարարվել
Տեսախցիկները նկարել են Շրի Լանկայում ահաբեկչություն իրականացրած կասկածյալներից մեկին
Շրի Լանկայի դեպքերը կարող են վտանգավոր գործընթացներ հրահրել աշխարհում. Պետրոսյան