Շրի Լանկա

Տեսախցիկները նկարել են Շրի Լանկայում ահաբեկչություն իրականացրած կասկածյալներից մեկին

156
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է տղամարդն անցնում փողոցով և մտնում եկեղեցի։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Sky News հեռուստաընկերությունը հրապարակել է մի տեսագրություն, որում է երևում է Շրի Լանկայում ահաբեկչություն իրականացրած կասկածյալներից մեկը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պայթյունից ընդամենը մի քանի վայրկյան առաջ նկարված կադրերում երևում է, թե ինչպես է սևահեր տղամարդը` մեծ ուսապարկն ուսերին, անցնում փողոցով և մտնում Սուրբ Սեբաստիան եկեղեցի:

​Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին` Զատկի օրը, Շրի Լանկայի տարբեր հյուրանոցներում ու եկեղեցիներում 8 պայթյուն է որոտացել։ Եվս մեկ պայթյուն էլ գրանցվել է ապրիլի 22-ին Կոլոմբոյում (Շրի Լանկա) Սուրբ Անտոնիո եկեղեցու մոտ։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը տեղի ունեցածի համար պատասխանատվություն դեռ չի ստանձնել, սակայն արդեն հայտնի է, որ դա ծրագրված ահաբեկչություն էր։ Կառավարությունը կեսգիշերից արտակարգ դրություն է մտցրել երկրում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային: Ավելի վաղ դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաև ՀՀ ԱԳՆ–ն։ Ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 310–ի, տուժածների թիվը` 480–ի։

156
թեմա:
Պայթյուններ Շրի Լանկայում (20)
Ըստ թեմայի
Դանիայի ամենահարուստ մարդը 3 երեխային կորցրել է Շրի Լանկայի ահաբեկչությունների հետևանքով
Արյուն և համատարած սուգ. Շրի Լանկայում Զատկի տոնը ողբի է վերածվել. լուսանկարներ
Շրի Լանկայի պայթյունների հետևանքով զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Նոր պայթյուն` Շրի Լանկայում. ոստիկանությունը ավտոբուսի կանգառում 87 պայթուցիկ է գտել
Շրի Լանկայում խուճապ չկա՞. հայուհին` ահաբեկչությունից հետո տիրող իրավիճակի մասին
Շրի Լանկայի պայթյունների հետևանքով մահացածների թիվը 300–ից անցել է. սուգ է հայտարարվել