Շրի Լանկա

Շրի Լանկայի պայթյունների հետևանքով մահացածների թիվը 300–ից անցել է. սուգ է հայտարարվել

50
Շարի Լանկայում ազգային սգո օր է հայտարարվել` ի հիշատակ ահաբեկչությունների հետևանքով մահացածների։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Շրի Լանկայում ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 310–ի, տուժածների թիվը` 480–ի։ Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ–ները։

Շրի Լանկայի իշխանությունն ապրիլի 23–ը հայտարարել է սգո օր` ի հիշատակ մահացածների։

Ապրիլի 23–ից երկրում արտակարգ ռեժիմ է հայտարարվել։ Տվյալ պահին ձերբակալել են 40 մարդու, որոնց կասկածում են ահաբեկչություններին առնչություն ունենալու մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին` Զատկի օրը, Շրի Լանկայի տարբեր հյուրանոցներում ու եկեղեցիներում 8 պայթյուն է որոտացել։ Եվս մեկ պայթյուն էլ գրանցվել է ապրիլի 22-ին Կոլոմբոյում (Շրի Լանկա) Սուրբ Անտոնիո եկեղեցու մոտ։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը տեղի ունեցածի համար պատասխանատվություն դեռ չի ստանձնել, սակայն արդեն հայտնի է, որ դա ծրագրված ահաբեկչություն էր։ Կառավարությունը կեսգիշերից արտակարգ դրություն է մտցրել երկրում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային: Ավելի վաղ դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաև ՀՀ ԱԳՆ–ն։

50
թեմա:
Պայթյուններ Շրի Լանկայում (20)
Ըստ թեմայի
Զատկի տոնախմբությունը Շրի Լանկայում վերածվել է արնահեղության. տեսանյութ
Երկու նոր պայթյուն Շրի Լանկայում. կառավարությունը պարեկային ժամ է հայտարարել․ տեսանյութ
Շրի Լանկայի պայթյունների հետևանքով զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Նոր պայթյուն` Շրի Լանկայում. ոստիկանությունը ավտոբուսի կանգառում 87 պայթուցիկ է գտել
Մարմիններն ամենուր էին. Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը հասել է 160-ի