Շրի Լանկա

Շրի Լանկայի ահաբեկչությունների զոհերի թիվը կտրուկ աճել է. 24 մարդ ձերբակալվել է

67
Շրի Լանկայում որոտացած 8 պայթյունների արդյունքում զոհերի թիվն աճել է։ Մոտ 500 մարդ վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունը 24 մարդու արդեն ձերբակալել է։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Շրի Լանկայում որոտացած ութ պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 290–ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով News 1st հեռուստաալիքին։

Վերջին տվյալների համաձայն` զոհերի թվում են Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ–ի, Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։ Մոտ 500 մարդ տուժել են։ Շրի Լանկայում ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ մահացածների ու տուժածների շարքում ռուսաստանցիներ չկան ու խորհուրդ է տվել Կոլոմբո չայցելել։

Շրի Լանկայի ոստիկանությունը 24 մարդու է ձերբակալել։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով` ձերբակալվածները քրեական հետախուզությունների բաժնում են։ Շրի Լանկայի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենան հրահանգել է ստեղծել հատուկ կոմիտե, որը կզբաղվի ահաբեկչությունների հետաքննությամբ։

Ռումբերը գրեթե միաժամանակ պայթել են երեք հյուրանոցներում ու երեք եկեղեցիներում։ Ավելի ուշ ևս երկու ռումբ պայթել են մայրաքաղաքի մոտակա ավանում։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն ունեցածի համար իր վրա պատասխանատվություն չի վերցրել տեղի։ Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային:

67
թեգերը:
Շրի Լանկա
թեմա:
Պայթյուններ Շրի Լանկայում (20)
Ըստ թեմայի
Սարսափելի կադրեր Շրի Լանկայից, որտեղ 8 պայթյուններին զոհ է գնացել ավելի քան 180 մարդ
Հայերի առկայությունը Շրի Լանկայի պայթյունների զոհերի կամ վիրավորների շրջանում ճշտվում է
Շրի Լանկայի պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 215