Հրդեհվող Փարիզի Աստվածամոր տաճարը

Փարիզի Աստվածամոր տաճարը նույն տեսքով կվերականգնվի՞. խոշոր գումարներ են հատկացվում

131
VMH ընկերությունների խումբը (LVMH Moët Hennessy Louis Vuitton) և նրա տնօրենների խորհրդի նախագահ Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել են 200 մլն եվրո նվիրաբերելու մտադրության մասին:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի` պահպանված նախագծերի և նկարների հիման վրա։ Նման կարծիք է հայտնել «Պատմական և մշակութային հուշարձանների պահպանման համառուսական միություն» հասարակական կազմակերպության կենտրոնական խորհրդի նախագահ Արտյոմ Դեմիդովը` տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

Երեկ, Փարիզի ժամանակով 18.30 Աստվածամոր տաճարում միացել է հրդեհի մասին տեղեկացնող ազդանշանային համակարգը։ Տաճարում գտնվող մարդիկ տարհանվել են։ Հրդեհի հետևանքով փլուզվել են տաճարի գմբեթն ու տանիքը։

«Ճիշտ է` ահռելի աշխատանք կա կատարելու, սակայն քանի որ տաճարը մշտապես գտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում` կան մի շարք նկարներ, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի վերականգնել այն»,–ասել է Դեմիդովը։

France24-ից էլ տեղեկանում ենք, որ մի քանի ժամ կրակի դեմ պայքարելուց հետո, հրշեջներին հաջողվել է լիակատար ավերումից փրկել տաճարը:

ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է նաև, որ արդեն մի շարք մարդիկ տեղեկացրել են, որ նվիրատվություններ կանեն` տաճարի վերակառուցման համար։

Փարիզի քաղաքապետարանն, օրինակ, 50 մլն եվրո է տրամադրելու, իսկ, ահա, LVMH ընկերությունների խումբը (LVMH Moët Hennessy Louis Vuitton) և նրա տնօրենների խորհրդի նախագահ Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել են 200 մլն եվրո նվիրաբերելու մտադրության մասին:

Пожар в соборе Нотр-Дам в центре Парижа (15 апреля 2019). Франция
© REUTERS / BENOIT TESSIER
Հրդեհվող Փարիզի Աստվածամոր տաճարը

Իլ դը Ֆրանս տարածաշրջանը 10 մլն եվրո կհատկացնի հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարին օգնություն տրամադրելու համար։

Արվեստի գործերը, որոնք չեն վնասվել հրդեհից, տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան։

Пожар в соборе Нотр-Дам в центре Парижа (15 апреля 2019). Франция
© REUTERS / CHARLES PLATIAU
Հրդեհվող Փարիզի Աստվածամոր տաճարը

Agence France-Presse-ը հաղորդում է, որ ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն տաճարի վերակառուցման համար կհատկացնի 100 մլն եվրո։

Ի դեպ, ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհը կարող է վերականգնողական աշխատանքներից առաջացած լինել։

Пожар в соборе Нотр-Дам в центре Парижа (15 апреля 2019). Франция
© REUTERS / PHILIPPE WOJAZER
Հրդեհվող Փարիզի Աստվածամոր տաճարը
131
թեգերը:
Ֆրանսիա
Ըստ թեմայի
Փլվեցին Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակը և տանիքը. տեսանյութ
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը՝ լուսանկարներում. ֆոտոշարք
Փաշինյանը գրել է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհի մասին