Ալլա Պուգաչովա

Հրապարակվել է Ալլա Պուգաչովայի «վուլգար» տեսահոլովակը

362
Տեսահոլովակի դրվագներից մեկում երգչուհին շրջվում է մեջքի վրա։ Պաշտոնյաները տեսարանը չեն հավանել և տեսահոլովակը հանել են ռոտացիայից։ Ավելի ուշ վերադարձրել են, բայց կրճատված տարբերակը։ 35 տարի անց համացանցում հայտնվել է Ալլա Պուգաչովայի ամենահայտնի հիթերից մեկի տեսահոլովակի ամբողջական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Համացանցում 35 տարի անց հայտնվել է ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության հանձնաժողովի որոշմամբ արգելված տեսահոլովակը` նկարված Ալլա Պուգաչովայի «Այսբերգ» հիթի հիման վրա։ Այն հրապարակել է Պետական հեռուստառադիոֆոնդը` նվիրված երգչուհու հոբելյանին, գրում է Նորությունների դաշնային գործակալությունը։

Տեսահոլովակը նկարվել է Սոչիում և էկրան բարձրացել 1984թ–ին։ Սյուժեի համաձայն` Պուգաչովան սահնակով գնում է` անծանոթի ուղեկցությամբ։ Դրվագներից մեկում երգչուհին պառկում է մեջքի վրա։

Հենց այդ դրվագն էլ Կենտրոնական հեռուստատեսության մասնագետները չափազանց վուլգար են համարել և արգելել են ցուցադրել տեսահոլովակը։

362
Ըստ թեմայի
Աֆղանստանի հայերը. ինչպե՞ս Ալլա Պուգաչովան Արտյուշ Թուրվանդյանին ընդունեց որպես զավակ
Պուգաչովային Օրբելյանի ձեռքից «փախցրին». ինչպես պրիմադոննան ամուսնացավ Ստեֆանովիչի հետ
Գասպարյանը «նոր» Պուգաչովայի լուսանկար է հրապարակել